DesaminierungCtoU.png

Դեզամինացում (դեզամինացումն ամիններ), ապամինացում, օրգանական միացությունից ամինախմբի () պոկում։ Դեզամինացման դեպքում ամինախումբը փոխարինվում է այլ խմբերով (օրինակ, , հալոգեն) կամ առաջանում է կրկնակի կապ։ Առաջնային ամինների դեզամինացում տեղի է ունենում ազոտային թթվի () ազդեցությամբ, այս դեպքում ալիֆատիկ շարքի առաջնային ամիններից առաջանում են սպիրտներ և օլեֆիններ։ Ցիկլավոր ալիֆատիկ ամինների դեզամինացումն ուղեկցվում է օղակի մեծացմամբ կամ փոքրացմամբ։ Արոմատիկ ամիններն ազոտային թթվի ազդեցությամբ (հանքային խիտ թթուների ներկայությամբ) տալիս են դիազոնիումի աղեր։ Որոշ ֆերմենտներ և բակտերիաներ դեզամինացնում են ամինաթթուները՝ անջատելով ամոնիակ։ Դեզամինացումն կարևոր դեր է խաղում կենդանիների, բույսերի և միկրոօրգանիզմների կենսագործունեության պրոցեսներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 324 CC-BY-SA-icon-80x15.png