Դեդրիկ Բոյատա
Դեդրիկ Բոյատա (ֆր.՝ Dedryck Boyata, նոյեմբերի 28, 1990[1][2][3], Ուկել, Բրյուսել, Բելգիա), բելգիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Սելտիկի և Բելգիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[4]։
![]() Բոյատան 2017 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Anga Dedryck Boyata | ||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 28, 1990[1][2][3] (32 տարեկան) | ||
Ծննդավայր | Ուկել, Բրյուսել, Բելգիա | ||
Հասակ | 188 սմ | ||
Քաշ | 84 կգ | ||
Դիրք | կենտրոնական պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 20 | ||
Պատանեկան կարիերա | |||
2003-2006 |
![]() | ||
2006-2009 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2009-2015 |
![]() | 13 | (0) |
2011-2012 |
→ ![]() | 14 | (1) |
2012-2013 |
→ ![]() | 5 | (0) |
2015-ներկա |
![]() | 71 | (11) |
Ազգային հավաքական‡ | |||
2008-2009 |
![]() | 12 | (2) |
2010-2012 |
![]() | 11 | (0) |
2010-ներկա |
![]() | 5 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ակումբային կարիերաԽմբագրել
Մանչեսթեր ՍիթիԽմբագրել
Մանչեսթեր Սիթիի ակադեմիային Բոյատան միացել է 2006 թվականին։ 2008 թվականին նա ակումբի մինչև 19 տարեկանների թիմի հետ հաղթեց Անգլիայի երիտասարդական գավաթը՝ մասնակցելով Չելսիի դեմ եզրափակչի երկու խաղերին[5][6]։ 2009 թվականի ապրիլին Բոյատան ճանաչվեց Մանչեսթեր Սիթիի ակադեմիայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ[7]։ 2009-10 մրցաշրջանում նա ակադեմիայի 7 ֆուտբոլիստներից էր, ովքեր սկսեցին մարզվել Սիթիի առաջին թիմի ֆուտբոլիստների հետ[8]։
Մանչեսթեր Սիթիի առաջին թիմի կազմում իր դեբյուտը Բոյատան նշեց 2010 թվականի հունվարի 2-ին՝ Անգլիայի գավաթի Միդլսբրոյի դեմ խաղում[9]։ Պրեմիեր Լիգայում իր դեբյուտը նշեց հունվարի 11-ին՝ Բլեքբուրնի դեմ խաղում[10][11]։ Պրեմիեր Լիգայում իր առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց փետրվարի 6-ին՝ Հալ Սիթիի դեմ խաղում[12]։ 2009-10 մրցաշրջանում Բոյատան ճանաչվեց Մանչեսթեր Սիթիի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։
Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում Բոյատան խփեց 2010 թվականի օգոստոսի 26-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման փլեյ օֆֆ փուլի Տիմիշոարայի դեմ խաղում[13]։ Եվրոպայի Լիգայում իր առաջին հանդիպումը անցկացրեց սեպտեմբերի 16-ին՝ Ռեդ Բուլ Զալցբուրգի դեմ խաղում[14]։ Հոկտեմբերի 24-ին՝ Արսենալի դեմ խաղի 5-րդ րոպեին բելգիացին կարմիր քարտ ստացավ վերջին հույսի խախտման համար[15][16]։ 2010-11 մրցաշրջանում Բոյատան անցկացրեց 17 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ օգնելով Մանչեսթեր Սիթիին հաղթել Անգլիայի գավաթը[17]։
2011 թվականի օգոստոսի 26-ին Բոյատան 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Բոլտոն[18]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց սեպտեմբերի 10-ին՝ Մանչեսթեր Յունայթեդի դեմ խաղում[19]։ Իր առաջին գոլը խփեց հոկտեմբերի 2-ին՝ Չելսիի դեմ խաղում[20]։ Բոլտոնի կազմում Բոյատան անցկացրեց 17 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ[21]։
2012 թվականի օգոստոսի 31-ին Բոյատան կարճ վարձավճարով միացավ Տվենտեին[22]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 15-ին՝ Վիլեմ II-ի դեմ խաղում[23]։ 2013 թվականի հունվարի 8-ին նա վերադարձավ Մանչեսթեր Սիթի[24]՝ հոլանդական ակումբի կազմում անցկացնելով 10 հանդիպում։
Մանչեսթեր Սիթի վերադառնալուց հետո Բոյատան իր առաջին հանդիպումը անցկացրեց 2013 թվականի սեպտեմբերի 24-ին՝ Անգլիայի լիգայի գավաթի Ուիգան Ատլետիկի դեմ խաղում[25][26]։ 2013-14 մրցաշրջանում նա ակումբի հետ հաղթեց Պրեմիեր Լիգան[27] և Անգլիայի լիգայի գավաթը[28]՝ անցկացնելով 6 հանդիպում բոլոր մրցաշարերում[29]։ 2013 թվականի մայիսի 28-ին Բոյատան երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2016 թվականը[30][31][32]։
ՍելտիկԽմբագրել
2015 թվականի հունիսին Բոյատան 4 տարվա պայմանագիր կնքեց Սելտիկի հետ[33]։ Ակումբը նրա համար վճարեց 1․5 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց։ Իր դեբյուտը նշեց հուլիսի 15-ին՝ Չեմպիոնների Լիգայի որակավորման երկրորդ փուլի Ստյարնանի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[34][35]։ Իր առաջին հանդիպումը Շոտլանդիայի առաջնությունում անցկացրեց օգոստոսի 1-ին՝ Ռոս Կաունտիի դեմ խաղում[36]։ 2015-16 մրցաշրջանում Բոյատան շատ քննադատությունների արժանացավ երկրպագուների կողմից՝ Աբերդինի դեմ խաղում[37] իր խախտումից հետո նշանակված 11-մետրանոցի և Եվրոպայի Լիգայում բաց թողած գոլերի համար[38][39]։
2016-17 մրցաշրջանում Բոյատան իր առաջին հանդիպումը անցկացրեց միայն նոյեմբերի 18-ին՝ Կիլմարնոկի դեմ խաղում[40][41]։ Այս մրցաշրջանում իր երկրորդ հանդիպումը անցկացրեց հունվարի 22-ին՝ Շոտլանդիայի գավաթի Ալբիոն Ռովերսի դեմ խաղում[42][43]։ Հաջորդ 3 հանդիպումներում Բոյատան դարձավ 2 գոլի հեղինակ[44]՝ 2 դեպքում էլ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Սելտիկին[45][46]։
2017-18 մրցաշրջանում Բոյատան անցկացրեց 39 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին տեղական տրեբլ նվաճել՝ հաղթելով Շոտլանդիայի առաջնությունը, Շոտլանդիայի գավաթը և Շոտլանդիայի լիգայի գավաթը[47][48]։
Միջազգային կարիերաԽմբագրել
Բոյատան հանդես է եկել Բելգիայի մինչև 19 և մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականներում։ Բելգիայի ազգային հավաքական առաջին անգամ հրավիրվեց 2010 թվականի օգոստոսին՝ Ֆինլանդիայի դեմ խաղի համար[49]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց հոկտեմբերի 12-ին՝ Ավստրիայի դեմ խաղում[50]։ Բելգիայի հավաքականում Բոյատան հաջորդ անգամ խաղադաշտ դուրս եկավ 2016 թվականի մարտի 29-ին՝ Պորտուգալիայի դեմ խաղում[51][52]։
2018 թվականի մայիսին Բոյատան ընդգրկվեց Բելգիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[53][54]։
Կարիերայի վիճակագրությունԽմբագրել
Ակումբային վիճակագրությունԽմբագրել
2018 թվականի հունիսի 5-ի դրությամբ[55]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Լիգայի գավաթ | Եվրոպա | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Մանչեսթեր Սիթի | 2009–10 | Պրեմիեր Լիգա | 3 | 0 | 2 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 7 | 0 |
2010–11 | 7 | 0 | 2 | 0 | 3 | 0 | 6 | 1 | 18 | 1 | ||
2013–14 | 1 | 0 | 1 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 4 | 0 | ||
2014–15 | 2 | 0 | 2 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 5 | 0 | ||
Ընդհանուր | 13 | 0 | 7 | 0 | 8 | 0 | 6 | 1 | 34 | 1 | ||
Բոլտոն (վարձավճար) | 2011–12 | Պրեմիեր Լիգա | 14 | 1 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 17 | 1 |
Տվենտե (վարձավճար) | 2012–13 | Էրեդիվիզի | 5 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 3 | 0 | 8 | 0 |
Սելտիկ | 2015–16 | Պրեմիերշիպ | 26 | 4 | 2 | 0 | 2 | 0 | 12 | 2 | 42 | 6 |
2016–17 | 17 | 5 | 5 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 22 | 5 | ||
2017–18 | 28 | 2 | 3 | 1 | 3 | 0 | 5 | 0 | 39 | 3 | ||
Ընդհանուր | 71 | 11 | 10 | 1 | 5 | 0 | 17 | 2 | 103 | 14 | ||
Կարիերայի ընդհանուր | 103 | 12 | 20 | 1 | 13 | 0 | 26 | 3 | 162 | 16 |
Միջազգային վիճակագրությունԽմբագրել
2018 թվականի հունիսի 5-ի դրությամբ[55]
Բելգիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2010 | 1 | 0 |
2016 | 1 | 0 |
2017 | 2 | 0 |
2018 | 1 | 0 |
Ընդհանուր | 5 | 0 |
ՆվաճումներԽմբագրել
ԱկումբայինԽմբագրել
Մանչեսթեր Սիթի
Սելտիկ
- Շոտլանդիայի առաջնություն․ 2015–16, 2016–17, 2017–18
- Շոտլանդիայի գավաթ․ 2016–17, 2017–18
- Շոտլանդիայի լիգայի գավաթ․ 2017–18[56]
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ «Belgium - D. Boyata - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-06-05
- ↑ Pickup Oliver (2008-04-03)։ «FA Youth Cup Final: Man City have the edge» (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2018-06-05
- ↑ Ogden Mark (2008-04-16)։ «FA Youth Cup: Manchester City crush Chelsea» (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2018-06-05
- ↑ «Brazil ace collects april Thomas Cook acolade»։ MCFC (անգլերեն)։ Վերցված է 2018-06-05
- ↑ News Manchester Evening (2009-06-17)։ «City's Likely Lads»։ men։ Վերցված է 2018-06-05
- ↑ «Middlesbrough FC - Manchester City, Jan 2, 2010 - FA Cup - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-05
- ↑ «Manchester City - Blackburn Rovers, Jan 11, 2010 - Premier League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-05
- ↑ «Man City 4-1 Blackburn» (en-GB)։ 2010։ Վերցված է 2018-06-05
- ↑ «Hull City - Manchester City, Feb 6, 2010 - Premier League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-05
- ↑ «Manchester City - Politehnica Timisoara , Aug 26, 2010 - Europa League Qualifiers - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-05
- ↑ «Red Bull Salzburg - Manchester City, Sep 16, 2010 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-05
- ↑ «Manchester City - Arsenal FC, Oct 24, 2010 - Premier League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-05
- ↑ «Man City 0-3 Arsenal» (en-GB)։ 2010-10-24։ Վերցված է 2018-06-05
- ↑ 17,0 17,1 «Man City 1-0 Stoke»։ BBC Sport (en-GB)։ 2011-05-14։ Վերցված է 2018-06-05
- ↑ «Dedryck Boyata loaned to Bolton for rest of the season»։ MCFC (անգլերեն)։ Վերցված է 2018-06-05
- ↑ «Bolton Wanderers - Manchester United, Sep 10, 2011 - Premier League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-05
- ↑ «Bolton Wanderers - Chelsea FC, Oct 2, 2011 - Premier League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-05
- ↑ «Dedryck Boyata | Football Stats | Celtic | Season 2011/2012 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-06-05
- ↑ «Boyata on loan to FC Twente»։ MCFC (անգլերեն)։ Վերցված է 2018-06-05
- ↑ «Willem II Tilburg - FC Twente Enschede, Sep 15, 2012 - Eredivisie - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-05
- ↑ Association Press (2013-01-08)։ «Manchester City recall Dedryck Boyata from loan spell at FC Twente»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-06-05
- ↑ «Manchester City - Wigan Athletic, Sep 24, 2013 - EFL Cup - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-05
- ↑ «Manchester City 5-0 Wigan»։ BBC Sport (en-GB)։ 2013-09-24։ Վերցված է 2018-06-05
- ↑ 27,0 27,1 CNN John Sinnott,։ «Manchester City win Premier League title in thrilling finale»։ CNN (en-US)։ Վերցված է 2018-06-05
- ↑ 28,0 28,1 «Manchester City 3-1 Sunderland»։ BBC Sport (en-GB)։ 2014-03-02։ Վերցված է 2018-06-05
- ↑ «Dedryck Boyata | Football Stats | Celtic | Season 2013/2014 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-06-05
- ↑ «Dedryck Boyata signs new two-year deal at Manchester City»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-06-05
- ↑ «Dedryck Boyata signs new two-year Manchester City deal»։ BBC Sport (en-GB)։ 2014-05-28։ Վերցված է 2018-06-05
- ↑ «Dedryck Boyata signs new deal with Premier League side Manchester City | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-06-05
- ↑ «Dedryck Boyata: Celtic sign Manchester City defender»։ BBC Sport (en-GB)։ 2015-06-02։ Վերցված է 2018-06-05
- ↑ «Celtic FC - UMF Stjarnan Gardabaer, Jul 15, 2015 - UEFA Champions League Qualification - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-05
- ↑ «Champions League: Celtic 2-0 Stjarnan»։ BBC Sport (en-GB)։ 2015-07-15։ Վերցված է 2018-06-05
- ↑ «Celtic FC - Ross County FC, Aug 1, 2015 - Scottish Premiership - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-05
- ↑ «Aberdeen FC - Celtic FC, Sep 12, 2015 - Scottish Premiership - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-05
- ↑ «Celtic star Dedryck Boyata warns his team-mates about Robin van Persie»։ Mail Online։ Վերցված է 2018-06-05
- ↑ «Celtic: Ambrose and Boyata in line to face Molde» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-20-ին։ Վերցված է 2018-06-05
- ↑ «Kilmarnock FC - Celtic FC, Nov 18, 2016 - Scottish Premiership - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-05
- ↑ «Kilmarnock 0-1 Celtic: Stuart Armstrong sends Celtic 13 points clear»։ Mail Online։ Վերցված է 2018-06-05
- ↑ «Albion Rovers FC - Celtic FC, Jan 22, 2017 - SFA Cup - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-05
- ↑ «Albion Rovers 0-3 Celtic: It’s three and easy for Celtic» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-05
- ↑ «Dedryck Boyata | Football Stats | Celtic | Season 2016/2017 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-06-05
- ↑ «Celtic FC - St. Johnstone FC, Jan 25, 2017 - Scottish Premiership - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-05
- ↑ «Celtic FC - Aberdeen FC, Feb 1, 2017 - Scottish Premiership - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-05
- ↑ Press The Associated։ «Celtic complete Scottish treble by winning Scottish Cup»։ chicagotribune.com (en-US)։ Վերցված է 2018-06-05
- ↑ «Celtic completes another Scottish treble with cup final win»։ USA TODAY (անգլերեն)։ Վերցված է 2018-06-05
- ↑ «Manchester City's Dedryck Boyata in Belgium squad for midweek friendly»։ MCFC (անգլերեն)։ Վերցված է 2018-06-05
- ↑ «Belgium - Austria, Oct 12, 2010 - European Qualifiers - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-05
- ↑ «Portugal - Belgium, Mar 29, 2016 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-05
- ↑ URBSFA Delaey Tom - Landsheere Koen - KBVB -։ «Internationale wedstrijden - KBVB»։ static.belgianfootball.be։ Վերցված է 2018-06-05
- ↑ «World Cup 2018: Belgium include Vincent Kompany but Christian Benteke misses out»։ BBC Sport (en-GB)։ 2018-06-04։ Վերցված է 2018-06-05
- ↑ «Belgium's 2018 World Cup squad: Who joins Hazard & Lukaku in the 23-man squad? | Goal.com» (անգլերեն)։ Վերցված է 2018-06-05
- ↑ 55,0 55,1 «Dedryck Boyata»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-06-05
- ↑ «Motherwell 0-2 Celtic»։ BBC Sport (en-GB)։ 2017-11-26։ Վերցված է 2018-06-05
Արտաքին հղումներԽմբագրել
Դեդրիկ Բոյատա Վիքիպահեստում |