Հեմանթ Կումար (անգլ.՝ Hemant Kumar), ավելի հայտնի է որպես Դարշան Թհուգուդիպա (կան. ದರ್ಶನ್ ತೂಗುದೀಪ್, անգլ.՝ Darshan Thoogudeepa, փետրվարի 16, 1977(1977-02-16), Մայսուր, Կառնատակա, Հնդկաստան), հնդիկ դերասան և պրոդյուսեր, հիմնականում նկարահանվում է կաննադա լեզվով ֆիլմերում։

Դարշան
կան. ದರ್ಶನ್
անգլ.՝ Darshan
Ծնվել էփետրվարի 16, 1977(1977-02-16) (47 տարեկան)
ԾննդավայրՄայսուր, Կառնատակա, Հնդկաստան
Քաղաքացիություն Հնդկաստան
Մասնագիտությունդերասան և կինոպրոդյուսեր
Ծնողներհայր՝ Thoogudeepa Srinivas?
Պարգևներ և մրցանակներ
challengingstardarshan.com

Կենսագրություն խմբագրել

Դարշանը (ի ծնե՝ Հեմանթ Կումար) ծնվել է 1977 թվականի փետրվարի 16-ին Կարնատակա նահանգի Պոննամպետ քաղաքում՝ դերասան Թհուգուդերա Շրինիվասի և նրա կնոջ՝ Մինայի ընտանիքում։ Ունի քույր՝ Դիվյան, և եղբայր՝ Դինակարան, որը հետագայում դարձավ ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։

Դարշանը նախնական և միջնակարգ կրթությունը ստացել է Մայսոր քաղաքում։ Թեև հայրը չարագործի դերեր էր խաղում կաննադա լեզվով ֆիլմերում, սակայն տղայի համար երբեք հեշտ չի եղել, քանի որ հայրը դժկամությամբ էր վերաբերում որդու ապագային։ Հակառակ հոր ցանկությանը՝ Դարշանն ընդունվեց Շիմոգա քաղաքի թատերական համալսարան՝ Նինասամ։ Այդտեղ ուսումն ավարտելուց հետո Դարշանը որպես կինոմեխանիկ աշխատել է տարբեր ֆիլմերում՝ նախքան օպերատոր Բ․Ս․ Գովրիշանկարի օգնականը դառնալը։ Որպես դերասան՝ նրա առաջին գործը Ս․ Նարայանի օպերան էր։ Նա նաև օժանդակ դեր է խաղացել «Mahabharatha» ֆիլմում։ Դարշանը էպիզոդիկ և երկրորդական դերերով հանդես է եկել մի շարք այլ ֆիլմերում ևս՝ «Devara Maga», «Ellara Mane Dosenoo», «Bhoothayyana Makkalu», «Mr. Harishchandra»[1]։

Գործունեություն խմբագրել

Դարշանի առաջին գլխավոր դերը «Majestic» ֆիլմում Դաասայի դերն էր՝ անմեղ երիտասարդի, որը դառնում է հանցագործ[2]։ Ֆիլմն ունեցել է առևտրային հաջողություն։ 2003 թվականին թողարկվեց «Kariya» ֆիլմը, որը ևս հաջողություն ունեցավ։

2008 թվականին թողարկվեց «Gaja» ֆիլմը։ Այն մեծ հաջողություն ունեցավ և շրջադարձային եղավ Դարշանի համար՝ նրան դարձնելով նահանգում բարձր վարձատրվող դերասաններից մեկը[3]։

2014 թվականին թողարկվեց «Ambareesha» ֆիլմը, որը, չնայած քննադատների խառը ակնարկներին, առևտրային հաջողություն ունեցավ։ 2015 թվականին ևս խաղաց հաջողված ֆիլմում՝ «Mr. Airavata»-ում՝ հանդես գալով ոստիկանի դերում[4]։

2016 թվականին թողարկված «Viraat» ֆիլմում Դարշանը մարմնավորեց գործարարի։ Ֆիլմն ունեցավ առևտրային հաջողություն։ Նույն թվականին թողարկված «Jaggu Dada» ֆիլմը, որտեղ Դարշանը մարմնավորում էր ավազակի, քննադատների կողմից արժանացավ բացասական արձագանքների[5]։

2017 թվականին նրա մասնակցությամբ թողարկվեց երկու ֆիլմ՝ «Chakravarthy» և «Tarak», որոնցից մեկը հաջողություն ունեցավ[6][7]։

Այժմ դերասանը պատրաստվում է «Kurukshetra» ֆիլմի թողարկմանը, որը նկարահանվելու է էպիկական պատմական ֆիլմի ժանրում։ Այն դարձել է կաննադա լեզվով կինեմատոգրաֆիայի պատմության մեջ ամենաթանկարժեք ֆիլմը, որում գլխավոր դերակատարը Դարշանն է[8][9]։

Անձնական կյանք խմբագրել

2000 թվականին Դարշանն ամուսնացել է իր բարեկամուհի Վիջայալակշիմիի հետ։ Ունեն մեկ որդի՝ Վինեշը (ծնված 2008 թվականին)։ Դարշանն ունի սեփական մինի-կենդանաբանական այգին, որը գտնվում է Մայսորից ոչ հեռո[10][11][12][13][14][15][16][17][18]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. [1]
  2. Actor Darshan: From Rs 200 per day to Rs 1.25 crore per film | Bengaluru News - Times of India
  3. «Gaja». sify.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 27-ին.
  4. sandalwood: Darshan and son Vineesh shoot for Airavata | Kannada Movie News - Times of India
  5. «Jaggu Dada Has a New Address- The New Indian Express». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
  6. Darshan to play the title role ‘tarak’ in Prakash Jayaram’s next- The New Indian Express
  7. Chakravarthy trailer to be out on ugadi- The New Indian Express
  8. An epic realised on screen - The Hindu
  9. Kurukshetra Movie To Be Launched Today, August 6 - Filmibeat
  10. «Darshan Biography, Darshan Profile». OneIndia. 1977 թ․ փետրվարի 16. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 4-ին.
  11. «Sudeep, Darshan proud owners of Harley Davidson bikes». Filmibeat.com. Վերցված է 2015 թ․ հունիսի 17-ին.
  12. «Darshan's new ride». The New Indian Express. Վերցված է 2015 թ․ հունիսի 17-ին.(չաշխատող հղում)
  13. «Darshan on Bike». Indiaglitz. Վերցված է 2015 թ․ հունիսի 17-ին.
  14. «Upcoming Movies — Darshan». Filmibeat. Վերցված է 2015 թ․ հունիսի 17-ին.
  15. «Darshan Biography, Darshan Profile». OneIndia. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 27-ին.
  16. «Darshan Puts Fans Before God». The New Indian Express. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 17-ին.
  17. «Challenging Star Darshan Adopted An Elephant Calf In Mysuru Zoo». Bollywooddrama.com. Վերցված է 2015 թ․ հունիսի 17-ին.(չաշխատող հղում)
  18. «Darshan adopts tiger cub». THE TIMES OF INDIA. Վերցված է 2015 թ․ հունիսի 17-ին.