Դարխան
Դարխան (մոնղ.՝ Дархан, ˈtarχəɴ. մոնղոլերենից թարգմանած՝ նշանակում է դարբին), քաղաք Մոնղոլիայի հյուսիսային մասում։ Դարխան-Ուուլ այմակի (մարզի) վարչական կենտրոնն է, մեծությամբ երրորդ բնակավայրը երկրում։ 2013 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 96.428[2]: Մոնղոլիայի հյուսիսային տարածաշրջանի տնտեսական, կրթական, մշակութային կենտրոնն է։
Բնակավայր | ||
---|---|---|
մոնղ.՝ Дархан | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Հիմնադրված է | 1961 թ. | |
Մակերես | 103 կմ² | |
ԲԾՄ | 665±1 մետր | |
Բնակչություն | ▲106 470 մարդ (2019)[1] | |
Ժամային գոտի | UTC+8 | |
Փոստային դասիչ | 213800 | |
| ||
Պատմություն խմբագրել
Բնակավայրը հիմնադրվել է 1961 թվականի հոկտեմբերի 17-ին, կառուցվել Տնտեսական փոխօգնության խորհրդի (ՏՓԽ) երկրների տնտեսական զգալի աջակցությամբ[3]։ Ինչպես անվանումն է հուշում՝ նախատեսված էր, որ այն դառնալու է Մոնղոլիայի հյուսիսի արտադրական գլխավոր կենտրոնը։ Լեհ մասնագետներն այստեղ կառուցել են կրաքարի, փայտի մշակման և աղյուսի պատրաստման ձեռնարկություններ[3], հունգարացիները՝ մսի վերամշակման գործարան, որը բացվել է 1974 թվականին[4]։
Քաղաքը ներկայումս էլ շարունակում է մնալ արդյունաբերական բնակավայր։ Նրա բնակիչների շուրջ 82%-ն ապրում է բազմաբնակարան աղյուսաշեն կամ փայտաշեն շենքերում[5][6], մնացածը՝ քաղաքի ծայրամասերում տեղադրված յուրտերում (թաղիքե կլոր վրաններում)։
Կլիմա խմբագրել
Դարխանում արձանագրվել են խոնավ մայրցամաքային, ենթաարկտիկական և կիսաչորային կլիմաների դրսևորումներ[7]։ Ձմեռները չափազանց ցուրտ են ու չոր, ամառները՝ համեմատաբար տաք ու խոնավ։
Դարխանի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | −18.7 (−1.7) |
−13.8 (7.2) |
−0.8 (30.6) |
10.6 (51.1) |
19.3 (66.7) |
24.6 (76.3) |
25.6 (78.1) |
23.2 (73.8) |
17.0 (62.6) |
7.8 (46) |
−4.6 (23.7) |
−15.2 (4.6) |
6.25 (43.25) |
Միջին օրական °C (°F) | −24.7 (−12.5) |
−21.1 (−6) |
−8.3 (17.1) |
3.2 (37.8) |
11.2 (52.2) |
17.2 (63) |
19.2 (66.6) |
17.1 (62.8) |
9.9 (49.8) |
0.7 (33.3) |
−11.1 (12) |
−21.1 (−6) |
−0.65 (30.84) |
Միջին ցածր °C (°F) | −30.6 (−23.1) |
−28.3 (−18.9) |
−15.7 (3.7) |
−4.2 (24.4) |
3.1 (37.6) |
9.9 (49.8) |
12.9 (55.2) |
11.1 (52) |
2.8 (37) |
−6.3 (20.7) |
−17.6 (0.3) |
−27 (−17) |
−7.49 (18.47) |
Տեղումներ մմ (դյույմ) | 3 (0.12) |
2 (0.08) |
4 (0.16) |
8 (0.31) |
17 (0.67) |
59 (2.32) |
83 (3.27) |
75 (2.95) |
36 (1.42) |
12 (0.47) |
6 (0.24) |
4 (0.16) |
309 (12.17) |
աղբյուր: {{{աղբյուր 1}}} |
Տեսարժան վայրեր խմբագրել
- Խարգին վանքը, որ տեղավորված է գերանակապ խրճիթում, բուդդայական պաշտամունքի վայր է։
- Դարխան-Ուուլի թանգարան (կոչվում է նաև ժողովրդական արվեստների թանգարան). այստեղ ցուցադրված են հնագիտական գտածոներ, ազգային տարազի և կաշվի գեղարվեստական մշակման նմուշներ, պաշտամունքային առարկաներ և այլն։
- Քաղաքի հյուրերի ուշադրությունն է գրավում նաև մորին խուրին՝ ձիու գլխի տեսք ունեցող սրնգին նվիրված հուշարձանը (մորին խուրը մոնղոլների ազգային-խորհրդանշական երաժշտական գործիքն է համարվում)։
Կրթություն խմբագրել
Դարխանը՝ որպես կրթական կենտրոն, Մոնղոլիայում գրավում է երկրորդ տեղը՝ զիջելով միայն մայրաքաղաք Ուլան Բատորին։ Ամեն տարի երկրի տարբեր վայրերից հարյուրավոր երիտասարդներ են գալիս այստեղ՝ ուսանելու տասը բարձրագույն ուսումնական, ինչպես նաև բազմաթիվ միջնակարգ մասնագիտական հաստատություններում; Քաղաքում գործում են նաև 25 միջնակարգ դպրոց, 14 մանկապարտեզ, կառավարման ու զարգացման ինստիտուտը, բիզնեսի զարգացման տարածաշրջանային կենտրոնը, բուսաբանության և գյուղատնտեսության փորձարարական-գիտահետազոտկան ինստիտուտը։
Գործընկեր քաղաքներ խմբագրել
Դարխանը գործընկերային սերտ կապեր է հաստատել հետևյալ քաղաքների հետ[8].
Քաղաքը | Մարզը | Երկիրը |
---|---|---|
Դիմիտրովգրադ[9] | Հասկովո | Բուլղարիա |
Իրվինգ | Տեխաս | ԱՄՆ |
Կապոշվար[10] | Սոմոգի | Հունգարիա |
Ուլան Ուդե | Բուրյաթիա | Ռուսաստան |
Ցայց | Սաքսոնիա-Անհալթ | Գերմանիա |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ http://data.un.org/Data.aspx?d=POP&f=tableCode%3a240%3bcountryCode%3a496%3bsexCode%3a0&c=2,3,6,8,10,12,14,16,17,18&s=_countryEnglishNameOrderBy:asc,refYear:desc,areaCode:asc&v=1
- ↑ «РЕГИОНЫ МОНГОЛИИ:ДАРХАН»։ Արխիվացված է օրիգինալից 2014-04-19-ին։ Վերցված է 2018-08-13
- ↑ 3,0 3,1 Gronowska Ewa (8 October 1988)։ Polska— Mongolia. Kraj daleki i bliski։ Głos Pomorza (լեհերեն) (235): 3
- ↑ Felavatták Mongóliában a magyar segítséggel épült darhani húskombinátot։ Petőfi Népe (հունգարերեն) (158)։ 9 July 1974: 1
- ↑ maps.google.com
- ↑ https://www.youtube.com
- ↑ Updated Köppen-Geiger climate map
- ↑ Официален сайт на община Димитровград – Побратимени градове Archived 2010-04-08 at the Wayback Machine.
- ↑ «Официален сайт на община Димитровград — Побратимени градове»։ Արխիվացված է օրիգինալից 2010-04-08-ին։ Վերցված է 2010-05-29
- ↑ Kaposvár
Արտաքին հղումներ խմբագրել
- Մոնղոլիայի տարածաշրջանները. Դարխան Archived 2016-01-27 at the Wayback Machine.
- Տեղեկատվություն Դարխան-Ուուլ այմակի (մարզի) մասին InfoMongolia Archived 2016-02-15 at the Wayback Machine. և Mongolischen Handelskammer Archived 2016-11-08 at the Wayback Machine. կայքերում