Դարիուշ Տոմաշ Լեբյոդա (լեհ.՝ Dariusz Tomasz Lebioda, ապրիլի 23, 1958(1958-04-23)[1], Բըդգոշչ, Լեհաստան), լեհ բանաստեղծ, գրականագետ, մշակութաբան, հրապարակախոս, հումանիտար գիտությունների դոկտոր։ «TEMAT» գրական, բանասիրական, հրապարակախոսական երկամսյա պարբերականի հիմնադիր գլխավոր խմբագիր։

Դարիուշ Տոմաշ Լեբյոդա
Ծնվել էապրիլի 23, 1958(1958-04-23)[1] (65 տարեկան)
ԾննդավայրԲըդգոշչ, Լեհաստան
Մասնագիտությունբանաստեղծ և գրական քննադատ
ԿրթությունKazimierz Wielki University in Bydgoszcz?
Դարիուշ Տոմաշ Լեբյոդա Վիքիքաղվածքում
 Dariusz Tomasz Lebioda Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Դարիուշ Տոմաշ Լեբյոդան ծնվել է 1958 թվականին, Բիդգոշչ քաղաքում։ 1978 թվականին ավարտել է Բիդգոշչի 5-րդ ավագ դպրոցը, 1979-1984 թվականներին ուսանել է լեհական բանասիրություն, 1994 թվականին Գդանսկի համալսարանում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն[2]։ 1984-1985 թվականներին դասավանդել է Բիդգոշչի միջնակարգ դպրոցում, այնուհետև երկար տարիներ լեհական գրականություն դասավանդել Բիդգոշչի Կազիմիր III Մեծի անվան համալսարանում։ 2002 թվականին եղել է Նյու Յորք նահանգ Բուֆֆալոյի համալսարանի այցելու պրոֆեսոր։ Դասախոսություններ է կարդացել Վիլնյուսի, Կիևի, Բռնոյի, Ֆրիբուրգի համալսարաններում։ Եղել է Պեկին-2009 եվրոպացի և չինացի բանաստեղծների փոխանակման ծրագրի մասնակից[3]։

Դարիուշ Տոմաշ Լեբյոդայի «Պարող հայուհին» գիրքը ներառում է հայերեն, ռուսերեն և լեհերեն բանաստեղծություններ[4]։

Անդամակցություն խմբագրել

  • Ադամ Միցկևիչի անվան գրական հասարակության անդամ
  • Հենրիկ Սենկևիչի անվան գրական հասարակության անդամ
  • Եվրոպական մշակութային ասոցիացիա անդամ

Մրցանակներ խմբագրել

Արժանացել է լեհական հեղինակավոր գրական մրցանակների։

  • Ստանիսլավ Վիսպյանսկի անվան երիտասարդական արվեստի մրցանակ, 1989
  • Գրական գործունեության համար հատուկ մրցանակ, 2014

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  2. Z. Mrozek, Mały słownik pisarzy Kujaw i Pomorza (1920–1991), Bydgoszcz 1992; Słownik pisarzy województwa bydgoskiego: bio-bibliografia, Bydgoszcz 1993; Słownik pisarzy regionu bydgoskiego pod red. J. Pszennej i A. Walukiewicz, Bydgoszcz 2008; Litera Antologia, Bydgoszcz 2012.
  3. Darius Thomas Lebioda – Kampf gegen die Gleichgültigkeit, „Illustrierte Neue Welt” [Wiedeń] 2001, nr 8– 9.
  4. Հայ և լեհական պոեզիայի ժողովածուների շնորհանդես(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել