Դարիուշ Յան Կուբիցկի (լեհ.՝ Dariusz Jan Kubicki, հունիսի 6, 1963(1963-06-06)[1], Kożuchów, Gmina Kożuchów, Nowa Sól County, Zielona Góra Voivodeship, Լեհաստան[2]), լեհ ֆուտբոլիստ, ֆուտբոլային մարզիչ։ Հանդես է եկել Լեհաստանի ազգային հավաքականի կազմում։

Դարիուշ Կուբիցկի
Dariusz Jan Kubicki
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Լեհաստան
Ծննդյան ամսաթիվ հունիսի 6, 1963(1963-06-06)[1] (60 տարեկան)
Ծննդավայր Kożuchów, Gmina Kożuchów, Nowa Sól County, Zielona Góra Voivodeship, Լեհաստան[2]
Հասակ 177 սմ
Դիրք պաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
Լեհաստան Լեխիա (Զելյոնա Գուրա)
1981-1983 Լեհաստան Ստալ (Մելեց) 24 (2)
1983-1992 Լեհաստան Լեգիա 190 (4)
1992-1994 Անգլիա Աստոն Վիլլա 25 (0)
1994  Անգլիա Սանդերլենդ 15 (0)
1994-1997 Անգլիա Սանդերլենդ 121 (0)
1998-1998 Անգլիա Վուլվերհեմպտոն 13 (0)
1998  Անգլիա Տրանմիր Ռովերս 12 (0)
1998 Անգլիա Կարլայլ Յունայթեդ 7 (0)
1998-1999 Անգլիա Դարլինգտոն 3 (0)
Ազգային հավաքական
1982—-1991 Լեհաստան Լեհաստան 46 (1)
Մարզչական կարիերա
1999 Լեհաստան Լեգիա
2003-2004 Լեհաստան Պոլոնիա (Բիտոմ)
2007-2008 Լեհաստան Լեխիա (Գդանսկ)
2008-2009 Լեհաստան Զնիչ
2010-2012 Լեհաստան Վիսլա (Պլոցկ)
2012 Ռուսաստան Սիբիր մարզիչ
2012 Ռուսաստան Սիբիր պաշ․
2013 Լեհաստան Պոդբեսկիձե
2013 Ռուսաստան Սիբիր
2014-2015 Լեհաստան Օլիմպիա
2015 Լեհաստան Պոդբեսկիձե
2016-2017 Լեհաստան Զնիչ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

Դարիուշ Կուբիցկին իր կարիերան սկսել է որպես պաշտպան Լեհաստանում, որտեղ հանդես է եկել «Ստալ» (Մելեց) և «Լեգիա» ակումբներում։ 1991 թվականին տեղափոխվել է անգլիական «Աստոն Վիլլա» ակումբ, որը հանդես էր գալիս անգլիական Պրեմիեր լիգայում։ Հետագայում հանդես է եկել «Սանդերլենդ», «Վուլվերհեմպտոն Ուոնդերերս», «Տրանմիր Ռովերս», «Կարլայլ Յունայթեդ» և «Դարլիգտոն» ակումբներում։

Կարիերան հավաքականում խմբագրել

Ազգային հավաքականի կազմում Դարիուշ Կուբիցկին անցկացրել է 46 խաղ և խփել 1 գնդակ, մասնակցել է 1986 թվականի աշխարհի առաջնությանը[3]։

Մարզչական խմբագրել

Որպես մարզիչ աշխատել է «Լեգիա», «Լեխիա» և «Զնիչ» ակումբներում։ 2012 թվականին ընդգրկվել է «Սիբիր» ակումբի մարզչական շտաբում։ Ալեքսեյ Միլլերի՝ պաշտոնից հեռաալուց հետո եղել է գլխավոր մարզչի պաշտոնակատար։ Նրա գլխավորությամբ թիմն անցկացրել է ՖԱԼ 5 հանդիպում՝ չկչելով ոչ մի պարտություն։ 2013 թվականի հունվարին դարձել է «Պոդբեսկիձե» ակումբի գլխավոր մարզիչ, որը հանդես էր գալիս Էքստրակլասում։ Կուբիցկու գլխավորությամբ թիմը, որ մինչ այդ ամբողջ առաջին տուրում հավաքել էր ընդամենը 6 միավոր, անցել է նախամրցաշրջանային նախապատրաստությունն ու Լեհաստանի առաջնության վերսկսումից հետո հաջորդ 4 խաղերում հավաքել է 5 միավոր՝ զիջելով միայն առաջնության առաջատար «Լեգիային» և բարձրացել մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականից։ 2013 թվականի մարտի 21-ին Կուբիցկին դարձել է «Սիբիր» ակումբի գլխաոր մարզիչ՝ կնքելով 2,5 տարվա պայմանագիր[4]։ 2013 թվականի հոկտեմբերի 11-ին ակումբի տնօրենների խորհրդի որոշմամբ «Սիբիր» ակումբը երկկողմանի համաձայնությմբ խզել է Դարիուշ Կուբիցկու հետ պայմանագիրը[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դարիուշ Կուբիցկի» հոդվածին։