Դարիա Կամսարական

հայ քանդակագործ, գրող
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կամսարական (այլ կիրառումներ)

Դարիա (Դարուհի) Գրիգորի Կամսարական (ապրիլի 24, 1902(1902-04-24), Ալեքսանդրիա, Եգիպտոս[1] - մարտի 1, 1986(1986-03-01)[2], Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ), հայ, ֆրանսագիր վիպասանուհի, քանդակագործ։

Դարիա Կամսարական
Դարուհի Կամսարական
Ծնվել էապրիլի 24, 1902(1902-04-24)
ԾննդավայրԱլեքսանդրիա, Եգիպտոս[1]
Մահացել էմարտի 1, 1986(1986-03-01)[2] (83 տարեկան)
Վախճանի վայրըՓարիզի 14-րդ շրջան, Փարիզ
Քաղաքացիություն Եգիպտոս և  Ֆրանսիա
Ազգությունհայ
ԿրթությունLycée Français d'Alexandrie? (1924) և Գրան–Շոմիե ակադեմիա (1927)[1]
ՈւսուցիչԷլպիս Կեսարացյան և Էմիլ Անտուան Բուրդել[1]
Մասնագիտությունքանդակագործ, գրող և մեդալագործ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում։ Տիգրան Կամսարականի եղբոր աղջիկն է։

Կրթությունն ստացել է ֆրանսիական դպրոցում։ Հայերեն սովորել է հայտնի մանկավարժ Էլպիս Կեսարացյանից։ Երիտասարդ հասակից հետևել է գրականության։ Ականատես լինելով Մուսա լեռան խիզախ մարտիկների կյանքին Պորտ Սաիդում, գրել է «Արյան ճակատագրականությանը» ֆրանսերեն վիպակը, որը լույս է տեսել նաև հայերեն, Կահիրեի «Արև» օրաթերթում, Միքայել Կյուրճյանի թարգմանությամբ։

1920-ական թվականների կեսերին մեկնել է Փարիզ, սովորել Փարիզի Գրան Շոմիեր ակադեմիայում, աշակերտելով Անտուան Բուրդելին։ 1935 թվականին Փարիզում կազմակերպվել է նրա անհատական առաջին ցուցահանդեսը, որն իր վրա է հրավիրել ֆրանսիական մամուլի ուշադրությունը։ Հետագայում ցուցահանդեսներ է կազմակերպել տարբեր պատկերասրահներում։ Նրա քանդակներից մի քանիսը արժանի տեղ են գրավում Փարիզի արդիական արվեստի թանգարանում, ինչպես և Եգիպտոսի թանգարաններում։ Մեծ հետաքրքրություն են առաջացրել մասնավորապես նրա 1952 և 1958 թվականների ցուցահանդեսները։

Աչքի ընկնող քանդակներից են Սաշա Պիտոևի, Շառլ Էթիենի, Ռոժե Վայանի, Ժան Ֆոլզենի և այլոց կիսանդրիները, «Ողջույն խախաղության» քանդակը և այլն։ Հեղինակ է «Ճամփորդություն արվեստի հետ» (1957, ֆրանսերեն) վեպի։ 1965 թվականին Փարիզում լույս է տեսել նրա «Հրեղեն օղակ» ֆրանսերեն վեպը։ Գրական անունն է «Անն Սարակ»։ Դարիա Կամսարականը Ֆրանսիայի Դիմադրության շարժման մասնակից է։

Եղել է նաև Հայաստանում։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 214