Դարեհ I-ի պալատը Շոշում

Դարեհ I-ի պալատը Շոշում եղել է պալատական համալիր Շոշում, Իրանում՝ Աքեմենյանների կայսրության մայրաքաղաքում։ Շինարարությունը իրականացվել է Պերսեպոլիսի կառուցմանը զուգահեռ։ Շինարարական աշխատանքների ժամանակ օգտագործվել է հումք և մարդկային ռեսուրսներ կայսրության տարբեր մասերից։ Պալատը մի անգամ ոչնչացվել է հրդեհից, սակայն հետագայում մասամբ վերականգնվել է։ Տվյալ պալատական համալիրից շատ քիչ մաս է մնացել։

Picto infobox architecture.png
Դարեհ I-ի պալատը Շոշում
History of Egypt, Chaldea, Syria, Babylonia and Assyria (1903) (14584070300).jpg
'
Կոորդինատներ32°11′28″ հս․ լ. 48°14′56″ ավ. ե.HGЯO
Գտնվում էԻրան Իրան
Կառուցվել էՔ.ա. 6-րդ դար
Կառուցել էԴարեհ I, Քսերքսես I, Արտակսերկս I, Դարեհ III, Արտակսերկս II
Ներկա վիճակըԱվերված

ՊատմությունԽմբագրել

Պալատական համալիրը կառուցվել է Աքեմենյան արքա Դարեհ I-ի կողմից ՝ իր սիրելի մայրաքաղաք Շոշում։ Շինարարական աշխատանքները շարունակվել են Դարեհ I-ի որդու՝ Քսերքսեսի օրոք և ավելի քիչ ծավալով Արտաքսերքսես I-ի (ք.ա. 465-424) և Դարեհ II-ի (ք. ա. 423-404) օրոք։ Արտաքսերքսես II-ը (ք. ա. 404-358 թ.) մասամբ վերականգնել է պալատը, քանի որ այն ավերվել էր հրդեհի ժամանակ հիսուն տարի առաջ Արտաքսերքսես I-ի օրոք։ Պալատը գրավվել և թալանվել է Ալեքսանդր Մակեդոնացու զորքերի կողմից ք. ա. 330 թ. դեկտեմբերին [1]։ Վերջին յոթ տասնամյակների ընթացքում պալատի տարածքը խիստ վնասվել է [2]։

ՇինարարությունԽմբագրել

Շինարարությունը իրականացվել է Պերսեպոլիսի կառուցմանը զուգահեռ։[3] Կառուցվել է արհեստականորեն բարձրացված հարթակի վրա, որի բարձրությունը 15 մետր էր(49 ֆուտ)՝ զբաղեցնելով 100 հեկտար տարածք։ Շոշում համալիրը բաղկացած է բնակելի պալատից, Ապադանայից(լսումների սրահ) և մոնումենտալ դարպասներից։ Այդ կառույցների դիմաց տեղակայված է փակ անցուղի ("Պրոպիլեյ")։ Ապադանան Շոշում նման է Պերսեպոլիսին, քանի որ օգտագործվել է նմանատիպ պարսկական շարասյուն։

Աղբյուրները, որոնք նկարագրում են Աքեմենյան դարաշրջանը, հազվադեպ են հանդիպում։ Աքեմենյան կառույցները Շոշում հիմնականում հայտնի են եղել ցարական գրություններով, որոնք մեծ մասամբ գրվել են երեք լեզուներով՝ հին պարսկերենով, էլամեներով և բաբելոներենով։ Ի տարբերություն Պերսեպոլում հայտնաբերված հսկայական կավե տախտակների, Շոշում հայտնաբերվել են միայն մի քանի կավե տախտակներ՝ չնայած Շոշի կարևոր քաղաքական և տնտեսական դերի։

Համաձայն Ռ. Ջին Գարթուեյթի՝ Շոշի պալատը Դարեհ I-ի համար հանդիսացել է օրինակ Պերսեպոլիսի կառուցման համար։ Համեմատելով պալատը Աքեմենյանների նախկին մայրաքաղաք Պասարգադայի հետ՝ նա պնդում էր, որ Շոշը ավելի շատ էր արտահայտում Աքեմենյանների միաժամանակյա կառավարումը, և "այն, ինչ խորհրդանշական էր, արդիականացվեց", անյպես որ Դարեհի կառավարական կազմը "կարող էր հրամայել վարպետներին և նյութերին ամբողջ կայսրությունից" կառուցել հուշարձան [4], ինչպես նկարագրված է Դարեհի պալատի "հիմնադրման կանոնադրության"(կամ DSf գրության մեջ), որը թվարկում է աշխատողներին և օգտագործված նյութերը։[5]

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել