Դատավարական ժամկետներ, ժամանակահատված, որի ընթացքում դատավարության մասնակիցները իրավունք ունեն կամ պարտավոր են կատարել որոշակի դատավարական գործողություններ կոչվում է դատավարական ժամկետներ։ Դատավարական ժամկետներ սահմանվում են օրենքով (քրեական գործի նախաքննության ժամկետ, մեղադրանք առաջադրելու ժամկետ ևն) կամ դատարանի վճռով (լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու ժամկետ ևն)։ Հաշվում են ժամերով, օրերով և ամիսներով։ Որպես կանոն, հաշվի մեջ չի մտնում դատավարական ժամկետի սկսելու ժամն ու օրը։ Օրերով հաշվելու դեպքում դատավարական ժամկետներն ավարտվում են վերջին օրվա ժամը 24-ին, ամիսներով՝ վերջին ամսվա համապատասխան օրը։ Դատավարական ժամկետները պահպանված են համարվում, եթե մինչև ժամկետի ավարտը բողոքը կամ դատավարական փաստաթուղթը հանձնվում է փոստին։ Օրենքով սահմանված դատավարական ժամկետները փոփոխության ենթակա չեն, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի։ Բաց թողնված դատական ժամկետները հարգելի պատճառների առկայության դեպքում, կարող են վերականգնել դրա իրավունքն ունեցող պաշտոնատար անձինք։

Գրականություն խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 308