Դավիթ Վարդանյան (քաղաքական գործիչ)

Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դավիթ Վարդանյան (այլ կիրառումներ)

Դավիթ Մանուկի Վարդանյան (փետրվարի 12, 1950(1950-02-12), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 28, 2022(2022-05-28)[1]), քաղաքական գործիչ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր։

Դավիթ Վարդանյան
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 12, 1950(1950-02-12)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմայիսի 28, 2022(2022-05-28)[1] (72 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և ֆիզիկոս
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր

Կենսագրություն խմբագրել

Դավիթ Վարդանյանը ծնվել է 1950 թվականի փետրվարի 12-ին Երևանում։ Սովորել է Երևանի պետական համալսարանում, որն ավարտել է 1971 թվականին։ Ստացել է ֆիզիկոս-տեսաբանի որակավորումը[2], ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է։

1971-1990 թվականներին Երևանի պետական համալսարանում աշխատել է պինդ մարմինների ֆիզիկայի ամբիոնի ճյուղային լաբորատորիայի սեկտորի վարիչ, ավագ գիտաշխատող։ Եղել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ։ Կոմիտեի մյուս անդամների հետ 1989 թվականի հունվարից մայիսը բանտարկված է եղել։

1998-1999 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի վերահսկողության ծառայության պետը[3]։ 1990-1995 թվականներին եղել է Գլավոր Խորհրդի պատգամավոր (թիվ 42 ընտրատարածք)։ Եղել է Գլխավոր Խորհրդի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Ազգային ժողովրդավարներ» պատգամավորական խմբի անդամ։ 1995-1999 թվականներին եղել է Ազգային Ժողովի պատգամավոր (ԱԺՄ համամասնական ընտրացուցակով)[4]։ Եղել է Ազգային Ժողովրդավարական Միության խմբակցության անդամ։

1999 թվականի մայիսի 30-ին Ազգային Ժողովի պատգամավոր է ընտրվել Ազգային Ժողովրդական Միության համամասնական ընտրացուցակով։ Եղել է Ազգային Ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ, Ազգային Ժողովրդական Միության խմբակցության անդամ։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Մահացել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Դավիթ Վարդանյանը
  2. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2021 թ․ հունիսի 21-ին.
  3. Ереван, Давид Манукович Варданян арм Դավիթ Վարդանյան Армянский политик Дата рождения: 12 февраля 1950Место рождения:; ССР, Армянская. «Варданян, Давид Манукович - это... Что такое Варданян, Давид Манукович?». Словари и энциклопедии на Академике (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  4. «Варданян Давид Манукович — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2021 թ․ հունիսի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել