Դավիթ Պողոսյան (ըմբիշ)
Դավիթ Լևոնի Պողոսյան (վրաց.՝ დავით ლევანის ძე პოღოსიანი, օգոստոսի 21, 1974, Գորի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացահայ ազատ ոճի ըմբիշ, Վրաստանի բազմակի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն (1997, 1998), աշխարհի առաջնության մեդալակիր (2001)։ Պարգևատրվել է Պատվո շքանշանով (1998)։
Դավիթ Պողոսյան | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | ըմբիշ |
Երկիր՝ | Վրաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | օգոստոսի 21, 1974 (50 տարեկան) |
Ծննդավայր՝ | Գորի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Հասակ՝ | 163 սանտիմետր |
Կենսագրություն
խմբագրելԴավիթ Պողոսյանը ծնվել է 1974 թվականի օգոստոսի 21-ին Գորիում։ Ծնողները եղել են Գանձանի (Գանձա) գյուղից։ Ազատ ոճի ըմբշամարտով սկսել է զբաղվել 8 տարեկանում՝ Մերաբ Մուզիաշվիլիի ղեկավարությամբ։ Հետագայում նաև մարզվել է Նուգզար Սխիրելիի մոտ։ 1990 թվականին ընդգրկվել է ԽՍՀՄ պատանիների ազգային հավաքականում և նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը մինչև 16 տարեկանների կատեգորիայում։ ԽՍՀՄ փլուզումից հետո նախ մտել է Վրաստանի երիտասարդական, ապա՝ ազգային հավաքական։ Իր ամենամեծ հաջողությանը հասել է 1990-ականների վերջին և 2000-ականների սկզբին։ 1997 թվականին և 1998 թվականին դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ 2001 թվականին՝ աշխարհի առաջնության մեդալակիր։ 2000 և 2004 թվականներին մասնակցել է օլիմպիական խաղերին, երկու անգամ էլ այս մրցումներում գրավել է հինգերորդ տեղը։
2007 թվականին ավարտել է իր մարզական կարիերան և մարզչական գործունեության անցել Գորի քաղաքի մարզադպրոցում, որտեղ սկսել է զբաղվել ըմբշամարտով։ 2010 թվականից զբաղեցնում է Վրաստանի ազատ ոճի ըմբշամարտի կանանց հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։ 2011 թվականին եղել է Համահայկական 5-րդ խաղերի վրացական պատվիրակության անդամ։ Բացման արարողության ժամանակ տարել է Թբիլիսի քաղաքի դրոշը։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Давид Погосян – օլիմպիական վիճակագրությունը Sports-Reference.com կայքում (անգլ.)
- Интервью Давида Погосяна (2011)