Դավիթ Պետրոսյան (բանաստեղծ)

հայ գրականագետ, բանաստեղծ
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դավիթ Պետրոսյան (այլ կիրառումներ)

Դավիթ Վլադիմիրի Պետրոսյան (դեկտեմբերի 10, 1957(1957-12-10), Իջևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), բանաստեղծ, գրականագետ, մամուլի պատմաբան։ Բանասիրական գիտությունների դոկտոր (2007), պրոֆեսոր (2011)[1]։

Դավիթ Պետրոսյան
Davit Petrosyan.jpg
Ծնվել էդեկտեմբերի 10, 1957(1957-12-10) (65 տարեկան)
ԾննդավայրԻջևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ և գրականագետ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1980)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (2007)
ԱշխատավայրԵրևանի համալսարան

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1957 թվականի դեկտեմբերի 10-ին Իջևան քաղաքում։ Դպրոցը ոսկե մեդալով ավարտելուց հետո՝ 1975 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ, որն ավարտել է 1980 թվականին։ 1981-1982 թվականներին եղել է «Երևանի համալսարան» թերթի պատասխանատու քարտուղար, 1982 թվականի հուլիսից աշխատել է Երևանի համալսարանի հրատարակչությունում, նախ՝ իբրև խմբագիր, ապա (1988-1993) գիտական գրականության բաժնի վարիչ։

2000 թվականից աշխատանքի է անցել ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մամուլի տեսության և պատմության ամբիոնում՝ նույն ամբիոնի դասախոսի, ասիստենտի, 2004 թվականից՝ դոցենտի պաշտոնով։ 2007 թվականի սեպտեմբերին ընտրվել է ժուռնալիստիկայի ֆակուլտետի մամուլի տեսության և պատմության ամբիոնի վարիչ։

2002-2007 թվականներին եղել է ֆակուլտետի գիտական խորհրդի քարտուղարը։ 1988 թվականի փետրվարին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Խորհրդահայ պոեզիան 1950-ական թվականներին» թեմայով և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական կոչում։

2007 թվականի հոկտեմբերին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Գրական բանավեճերը XX դարասկզբի հայ մամուլում» թեմայով և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի, 2011-ին՝ պրոֆեսորի գիտական կոչում։

Գրական գործունեությունԽմբագրել

Դավիթ Պետրոսյանը լույս է ընծայել բանաստեղծությունների երեք ժողովածու՝ «Մեր բախտը` մեր նժարին», Երևան, 1989, «Հավատի պտուղ»,Երևան, 1992, «Ուրիշ անունս»,Երևան, 2001, հրատարակել է գիտական չորս մենագրություն՝ «Գրական բանավեճերը 20-րդ դարասկզբի հայ մամուլում», Երևան, 2007,«Պատում, մեդիատեքստ, հակառակ հեռանկար», Երևան, 2017,«Причуды инверсии» (ռուս.), LAP LAMBERT Academ Publ, 2017, «Մեդիատեքստ. ժամանակների երկխոսությունը», Երևան, 2022 ։ Ավելի քան 80 գիտական հրապարակումների հեղինակ է, մամուլում հանդես է գալիս նաև հրապարակախոսական հոդվածներով։

ԵրկերԽմբագրել

  • 1989 - Մեր բախտը՝ մեր նժարին /բանաստեղծություններ/, Երևան, «Խորհրդային գրող» հրատարակչություն, 96 էջ։
  • 1992 - Հավատի պտուղ /բանաստեղծություններ/, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 112 էջ։
  • 2001 - Ուրիշ անունս /բանաստեղծություններ/, Երևան, «Անտարես» հրատարակչություն, 56 էջ։

ՄենագրությունԽմբագրել

  • 2007 - Գրական բանավեճերը 20-րդ դարասկզբի հայ մամուլում, Երևան, 368 էջ։
  • 2017-Պատում, մեդիատեքստ, հակառակ հեռանկար, Երևան, 2017, 184 էջ։
  • Причуды инверсии (ռուս.), LAP LAMBERT Academ Publ, Beau Bassin ,2017, 100 стр.
  • Մեդիատեքստ. ժամանակների երկխոսությունը, Երևան, 2022, 186 էջ։

ՀոդվածներԽմբագրել

  • Պետրոսյան Դ., Մնացյալը լռություն է, «Գրական թերթ», 1-15 դեկտեմբերի 2000 թ․
  • Պետրոսյան Դ., Բանական երկխոսության ժամանակը, «Գրական թերթ», 19 ապրիլի 2002 թ.
  • Պետրոսյան Դ., Ռիթմը, «Գրական թերթ», 29 նոյեմբերի 2002 թ.
  • Պետրոսյան Դ., Այլացումից առաջ և հետո, «Գրական թերթ», 25 ապրիլի 2003 թ.
  • Պետրոսյան Դ., Հետադարձ հայացք՝ երկու մոտեցումով, Ժուռնալիստիկա/տեսության և պատմության հարցեր, Պրակ Դ, Երևանի համալսարանի հրատարակություն, Երևան, 2003, էջ 228-238։
  • Պետրոսյան Դ., Մամուլը և մերձգրական դիլետանտիզմը, Ժուռնալիստիկա/տեսության և պատմության հարցեր, Պրակ Զ, Երևանի համալսարանի հրատարակություն, Երևան, 2003, էջ 135-142։
  • Պետրոսյան Դ., Սկզբունքների բացառման ճանապարհով, Ի սկզբանէ էր Բանն/ժուռնալիստիկայի և գրականագիտության հարցեր, Երևանի համալսարանի հրատարակություն, Երևան, 2004, էջ123-130։
  • Պետրոսյան Դ., Մի էջ հայ բանապայքարի պատմությունից, Բանբեր Երևանի համալսարանի, Երևան, 2005, թիվ 1, էջ 127-135։
  • Պետրոսյան Դ., Սիմվոլիզմը Մ. Մեծարենցի պոեզիայում/բանակռիվ արևմտահայ մամուլի էջերում, Գրականագիտական հանդես, Բ/Դ/, Երևան, 2005, էջ 46-57
  • Պետրոսյան Դ., Երկփեղկված գրականության հիմնախնդիրները հայ մամուլի էջերում, «Անահիտ», «Մուրճ», և «Մշակ», 1899, Հայկազյան հայագիտական հանդես, Բեյրութ, 2005, էջ 55-60
  • Պետրոսյան Դ., Սիամանթոյի պոեզիայի առնչությունները սիմվոլիզմի հետ և հայ մամուլը (1900-1910-ական թթ.), «Էջմիածին» ամսագիր, ԺԲ, դեկտեմբեր, 2005, էջ 79-86։
  • Պետրոսյան Դ., Անհատականություն, թե ազդեցություններ, Վ. Տերյանի պոեզիան արևելահայ մամուլի տեսադաշտում, «Նորք» ամսագիր, Երևան, 2006, էջ 151-159։
  • Պետրոսյան Դ., Երկու անդրադարձ Հ. Թումանյանի բանահյուսական մշակումներին, Ն. Աղբալյան-130, Ն. Աղբալյանի ծննդյան 130-ամյակին նվիրված գիտաժողովի նյութեր, Երևան, 2006, էջ 160-170։
  • Պետրոսյան Դ., Ֆուտուրիզմը և հայ գրական կյանքը 1910-ական թվականների արևելահայ մամուլում, «Գրականագիտական հանդես», Բ/Զ, Երևան, 2006, էջ185-206։
  • Պետրոսյան Դ., Գրական դատի մի դրվագ արևելահայ մամուլի էջերում, «Բանբեր Երևանի համալսարանի», Երևան, 2006, էջ 40-47։
  • Պետրոսյան Դ., Գեղեցկի և ճշմարտի գեղագիտական արտացոլման հիմնախնդիրների շուրջ, Ալ. Շիրվանզադե-Գ. Լևոնյան բանավեճը «Մշակի» էջերում, 1917 թ., «Լրաբեր» հասարակական գիտությունների ամսագիր, Երևան, 2007, էջ 197-208։
  • Պետրոսյան Դ., Բանավեճ քննադատական նոր սկզբունքների շուրջ, «Ժուռնալիստիկա» տեսության և պատմության հարցեր, Պրակ Ը, Երևանի համալսարանի հրատարակություն, Երևան, 2007, էջ 197-211։
  • Պետրոսյան Դ., Գիտնականը և հրապարակախոսը՝ ազգային ինքնության որոնումներում, «Գրական թերթ», 15 մայիսի 2009 թ. :
  • Պետրոսյան Դ., Մեծ հոգիների դրաման Հովհաննես Թումանյանի հրապարակախոսության մեջ, «Ժուռնալիստիկա» տեսության և պատմության հարցեր, Պրակ Թ, Երևանի համալսարանի հրատարակություն, Երևան, 2009, էջ 40-46։
  • Պետրոսյան Դ., Ժուռնալիստական կրթության առաջնային իրողությունները, «Ժուռնալիստիկա» տեսության և պատմության հարցեր, Պրակ Ի, Երևանի համալսարանի հրատարակություն, Երևան, 2010, էջ 16-20։

ԾանոթագրություններԽմբագրել