Դավիթ Մարիկյան

ֆուտբոլիստ

Դավիթ Սերգոյի Մարիկյան (ծնվել է 1993 թվականի մայիսի 8-ին Ֆրաիբուրգում (Գերմանիա)), հայ ֆուտբոլիստ, որը հանդես է գալիս «Շիրակ» ֆուտբոլային ակումբում որպես աջ եզրային պաշտպան։

Մարզական կարիերա խմբագրել

1998 թվականից սկսել է մարզվել SV March ակումբում։ Մինչև 11 տարեկանը խաղացել Է SV March թիմում։ Դրանից հետո տեղափոխվել է SC Freiburg: Սկզբում հանդես էր գալիս կիսապաշտպանությունում, այնուհետև սկսեց խաղալ աջ պաշտպանի դիրքում։ 2012 թվականին տեղափոխվեց Շիրակ Ֆուտբոլային ակումբ։ Շիրակում հանդես է գալիս 17 համարի մարզաշապիկով։ 2012-2013 թվականին Շիրակի կազմում Դավիթ Մարիկյանը մասնակցել է Եվրոլիգայի որակավորման 1 և 2 փուլերին։ Իսկ արդեն չեմպիոն դառնալուց հետո 2013-2014 թվականներին մասնակցել է ամենահեղինակավոր մրցաշարի՝ Չեմպիոնների լիգայի որակավորման 1 և 2 փուլերին։

Անձնական նվաճումներ խմբագրել

  • Հայաստանի չեմպիոն-2012-2013,
  • Հայաստանի փոխչեմպիոն-2013-2014
  • Հայաստանի գավաթակիր-2013
  • Հայաստանի սուպերգավաթակիր-2013,
    • 2014 թվականին հրավիրվել է Մ-21 տարեկանների Հայաստանի ազգային հավաքական։