Դավիթ Հակոբյան (լուսանկարիչ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դավիթ Հակոբյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Դավիթ Հակոբյան (փետրվարի 28, 1986(1986-02-28), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լուսանկարիչ, Հայաստանի Հանրապետության Նախագահի անձնական լուսանկարիչ (2010-ից)։

Դավիթ Հակոբյան
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 28, 1986(1986-02-28) (38 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԱզգությունՀայ
ԿրոնՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունլուսանկարիչ
ԱշխատանքՀՀ Նախագահի պաշտոնական լուսանկարիչ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1986 թվականի փետրվարի 28-ին Երևանում[1]։ 2002 թվականին ավարտել է Երևանի թիվ 186 միջնակարգ դպրոցը։ 2002 թվականից զբաղվում է պրոֆեսիոնալ լուսանկարչությամբ։

2008 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի գեղարվեստական լուսանկարչության բաժինը, իսկ 2010 թվականին նույն բուհում ստացել է մագիստրոսի կոչում[1]։

2007-2010 թվականներին աշխատել է «Արմենպրես», ապա՝ «Պանարմենիան Մեդիա» լրատվական գործակալություններում՝ որպես ֆոտոլրագրող։ Մասնակցել է մի շարք ցուցահանդեսների Հայաստանում և արտերկում[1]։

2010 թվականից աշխատում է որպես ՀՀ նախագահի անձնական լուսանկարիչ[1]։

Ցուցահանդեսներ խմբագրել

2016 թվականին Հայաստանի նկարիչների միությունում բացվել է Դավիթ Հակոբյանի լուսանկարների անհատական ցուցահանդեսը[2][3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Դավիթ Հակոբյան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.
  2. «Նախագահ Սերժ Սարգսյանը ծանոթացել է Դավիթ Հակոբյանի անհատական ցուցահանդեսի լուսանկարներին». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 13-ին.
  3. «Սերժ Սարգսյանն այցելել է լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի ցուցահանդես». Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել