Դավիթ Կովնացկի (լեհ.՝ Dawid Kownacki, մարտի 14, 1997(1997-03-14)[1], Գորժուվ-Վելկապոլսկացի, Լեհաստան), լեհ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Սամպդորիայի և Լեհաստանի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[2]։

Football pictogram.svg
Դավիթ Կովնացկի
Dawid Kownacki
Dawid Kownacki 1.jpg
Կովնացկին 2014 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Dawid Igor Kownacki
Քաղաքացիությունը Լեհաստան Լեհաստան
Ծննդյան ամսաթիվ մարտի 14, 1997(1997-03-14)[1] (23 տարեկան)
Ծննդավայր Գորժուվ-Վելկապոլսկացի, Լեհաստան
Հասակ 185 սմ
Քաշ 80 կգ
Դիրք կենտրոնական հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Սամպդորիա
Համար 99
Պատանեկան կարիերա
ԼեհաստանԳոժուվ Վելկոպոլսկի
2005-2013 Լեհաստան Լեխ Պոզնան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2013-2017 Լեհաստան Լեխ Պոզնան 94 (21)
2017-ներկա Իտալիա Սամպդորիա 23 (5)
Ազգային հավաքական
2011 Լեհաստան Լեհաստան Մ15 4 (7)
2012 Լեհաստան Լեհաստան Մ16 2 (1)
2012-2014 Լեհաստան Լեհաստան Մ17 10 (8)
2014-2016 Լեհաստան Լեհաստան Մ19 4 (0)
2015-ներկա Լեհաստան Լեհաստան Մ21 14 (10)
2018-ներկա Լեհաստան Լեհաստան 4 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ սեպտեմբերի 4-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ սեպտեմբերի 4-ի, 2018

Ակումբային կարիերաԽմբագրել

Լեխ ՊոզնանԽմբագրել

Կովնացկին Լեխ Պոզնանի ակադեմիայի սան է[3][4]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2013 թվականի դեկտեմբերի 6-ին՝ փոխարինման մտնելով Վիսլա Կրակովի դեմ խաղում[5]։ Իր առաջին գոլը խփեց 2014 թվականի փետրվարի 21-ին՝ Պոգոն Շեցինի դեմ խաղում[6]։ Մարտի 1-ին Կովնացկին 2 գոլային փոխանցում տվեց Պյաստ Գլիվիցեի դեմ խաղում[7]։ Ապրիլի 5-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Յագելոնիայի դեմ խաղում[8]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում Կովնացկին անցկացրեց հուլիսի 17-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման 2-րդ փուլի Նիմե Կալյուի դեմ խաղում[9]։ Հուլիսի 20-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Պյաստ Գլիվիցեի դեմ խաղում[10]։ 2015 թվականի ապրիլի 9-ին լեհը դուբլ ձևակերպեց Լեհաստանի գավաթի Բլեկիտնի Ստարգարդի դեմ խաղում՝ օգնելով Լեխ Պոզնանին հաղթել 5-1 հաշվով[11]։

Իր առաջին հանդիպումը Եվրոպայի Լիգայում Կովնացկին անցկացրեց 2015 թվականի սեպտեմբերի 17-ին՝ Բելենենսիշի դեմ խաղում[12]։ 2016 թվականի փետրվարի 14-ին նա 2 գոլի հեղինակ դարձավ Բրուկ-Բետ Տերմալիցայի դեմ խաղում[13]։ Հուլիսի 10-ին Կովնացկին խաղադաշտ դուրս եկավ Լեհաստանի սուպերգավաթի Լեգիա Վարշավայի դեմ խաղում[14]՝ օգնելով Լեխ Պոզնանին հաղթել 3-1 հաշվով և նվաճել գավաթը։ 2017 թվականի փետրվարի 24-ին նա դուբլ ձևակերպեց Պոգոն Շեցինի դեմ խաղում[15]։ Ապրիլի 15-ին լեհը 2 գոլային փոխանցում տվեց Վիսլա Պլոցկի դեմ խաղում[16]։ Լեխ Պոզնանի կազմում Կովնացկին անցկացրեց 117 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 27 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։

ՍամպդորիաԽմբագրել

2017 թվականի հուլիսի 11-ին Կովնացկին 5 տարվա պայմանագիր կնքեց Սամպդորիայի հետ[17][18][19]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 12-ին՝ փոխարինելով Ֆաբիո Կվալյարելային Իտալիայի գավաթի Ֆոջայի դեմ խաղում և գոլի հեղինակ դառնալով 11 րոպե անց[20]։ Առաջին հանդիպումը Սերիա A-ում անցկացրեց սեպտեմբերի 30-ին՝ Ուդինեզեի դեմ խաղում[21]։ Առաջին գոլը Իտալիայի առաջնությունում խփեց հոկտեմբերի 21-ին՝ Կրոտոնեի դեմ խաղում[22]։ Նոյեմբերի 28-ին Կովնացկին 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Իտալիայի գավաթի Պեսկարայի դեմ խաղում՝ օգնելով Սամպդորիային հաղթել 4-1 հաշվով[23][24]։

Միջազգային կարիերաԽմբագրել

Կովնացկին ներկայացրել է Լեհաստանը բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2017 թվականին նա մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը՝ անցկացնելով 2 հանդիպում և դառնալով գոլի ու գոլային փոխանցման հեղինակ Շվեդիայի դեմ խաղում[25]։ Լեհաստանը դուրս մնաց խմբային փուլից՝ զբաղեցնելով վերջին հորիզոնականը իր խմբում։

Լեհաստանի ազգային հավաքական Կովնացկին առաջին անգամ հրավիրվեց 2015 թվականի հունիսին՝ Վրաստանի և Հունաստանի դեմ խաղերի համար[26], սակայն այս խաղերում խաղադաշտ դուրս չեկավ[27][28]։ Իր դեբյուտը ազգային հավաքականի կազմում նշեց 2018 թվականի մարտի 23-ին՝ Նիգերիայի դեմ ընկերական խաղում[29]։ Իր առաջին գոլը հավաքականի կազմում խփեց հունիսի 12-ին՝ Լիտվայի դեմ խաղում[30]։ 2018 թվականի հունիսի 4-ին Կովնացկին ընդգրկվեց Լեհաստանի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[31][32]։ Առաջնությունում նա անցկացրեց 2 հանդիպում[33], իսկ Լեհաստանը դուրս մնաց խմբային փուլից[34][35]։

Կարիերայի վիճակագրությունԽմբագրել

Ակումբային վիճակագրությունԽմբագրել

2018 թվականի սեպտեմբերի 4-ի դրությամբ[36]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Լեխ Պոզնան 2013–14 Էքստրակլաս 13 2 13 2
2014–15 30 4 5 2 3 1 38 7
2015–16 24 6 4 0 5 1 1 0 34 7
2016–17 27 9 5 2 0 0 32 11
Ընդհանուր 94 21 14 4 8 2 1 0 117 27
Սամպդորիա 2017–18 Սերիա A 22 5 2 3 24 8
2018–19 1 0 1 0 2 0
Ընդհանուր 23 5 3 3 0 0 0 0 26 8
Կարիերայի ընդհանուր 117 26 17 7 8 2 1 0 143 35

Միջազգային վիճակագրությունԽմբագրել

2018 թվականի սեպտեմբերի 4-ի դրությամբ[36]

Լեհաստան
Տարի Խաղեր Գոլեր
2018 4 1
Ընդհանուր 4 1

Միջազգային գոլերԽմբագրել

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Հունիսի 12, 2018 Ազգային մարզադաշտ, Վարշավա, Լեհաստան   Լիտվա 3–0 4–0 Ընկերական խաղ

ՆվաճումներԽմբագրել

ԱկումբայինԽմբագրել

Լեխ Պոզնան

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Poland - D. Kownacki - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-09-04 
  3. «Dawid Kownacki has emerged as Poland back-up to Robert Lewandowski»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-09-04 
  4. UEFA.com։ «Poland's Dawid Kownacki – 'the next Lewandowski'?»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-09-04 
  5. «Lech Poznan - Wisla Kraków, Dec 6, 2013 - Lotto Ekstraklasa - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-04 
  6. «Pogon Szczecin - Lech Poznan, Feb 21, 2014 - Lotto Ekstraklasa - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-04 
  7. «Lech Poznan - Piast Gliwice, Mar 1, 2014 - Lotto Ekstraklasa - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-04 
  8. «Lech Poznan - Jagiellonia Bialystok, Apr 5, 2014 - Lotto Ekstraklasa - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-04 
  9. «Nomme Kalju FC - Lech Poznan, Jul 17, 2014 - Europa League Qualifying - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-04 
  10. «Lech Poznan - Piast Gliwice, Jul 20, 2014 - Lotto Ekstraklasa - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-04 
  11. «Lech Poznan - Blekitni Stargard, Apr 9, 2015 - Polish Cup - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-04 
  12. «Lech Poznan - Os Belenenses SAD, Sep 17, 2015 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-04 
  13. «Lech Poznan - Bruk-Bet Termalica Nieciecza, Feb 14, 2016 - Lotto Ekstraklasa - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-04 
  14. «Lech Poznan - Legia Warszawa, Jul 10, 2015 - Superpuchar Polski - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-04 
  15. «Pogon Szczecin - Lech Poznan, Feb 24, 2017 - Lotto Ekstraklasa - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-04 
  16. «Wisla Plock - Lech Poznan, Apr 15, 2017 - Lotto Ekstraklasa - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-04 
  17. «Kownacki joins Sampdoria from Lech Poznan - U.C. Sampdoria»։ U.C. Sampdoria (en-US)։ 2017-07-11։ Վերցված է 2018-09-04 
  18. «Official: Sampdoria sign Kownacki | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-09-04 
  19. «Sampdoria complete signing of Polish striker Dawid Kownacki»։ Squawka Football News (անգլերեն)։ Վերցված է 2018-09-04 
  20. «UC Sampdoria - Foggia Calcio, Aug 12, 2017 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-04 
  21. «Udinese Calcio - UC Sampdoria, Sep 30, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-04 
  22. «UC Sampdoria - FC Crotone, Oct 21, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-04 
  23. «UC Sampdoria - Delfino Pescara 1936, Nov 28, 2017 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-04 
  24. «Coppa: Kownacki seals Samp rout | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-09-04 
  25. «Poland U21 - Sweden U21, Jun 19, 2017 - 2017 European Under-21 Football Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-04 
  26. «Poland June Call-Ups for Georgia and Greece Released – PSN» (en-US)։ Վերցված է 2018-09-04 
  27. «Poland - Georgia, Jun 13, 2015 - European Qualifiers - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-04 
  28. «Poland - Greece, Jun 16, 2015 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-04 
  29. «Poland - Nigeria, Mar 23, 2018 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-04 
  30. «Poland - Lithuania, Jun 12, 2018 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-04 
  31. «World Cup 2018: Kamil Glik picked in Poland squad, then gets injured»։ BBC Sport (en-GB)։ 2018-06-04։ Վերցված է 2018-09-02 
  32. «Poland at the 2018 World Cup: Scores, schedule, complete squad, TV and live stream, players to watch»։ CBSSports.com (անգլերեն)։ Վերցված է 2018-09-02 
  33. FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - Players - Dawid KOWNACKI - Dawid Kownacki - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Վերցված է 2018-09-04 
  34. Wilson Jonathan (2018-06-24)։ «Colombia’s triple hammer blow dumps Poland out of World Cup»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-09-02 
  35. White Jim, Johnson Jamie (2018-06-24)։ «Poland limp out of World Cup at the hands of Colombia as Robert Lewandowski fails to light up Russia»։ The Telegraph (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2018-09-02 
  36. 36,0 36,1 «Dawid Kownacki»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-09-04 

Արտաքին հղումներԽմբագրել