Դավիթ Խաչատրյան
Դավիթ Սլավիկի Խաչատրյան (հունվարի 14, 1982, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ֆինանսաբանկային համակարգի մասնագետ, տնտեսագետ։ Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ (2020 թ., դեկտեմբերի 22)։
Դավիթ Խաչատրյան | ||||
| ||||
---|---|---|---|---|
դեկտեմբերի 22, 2020[1] | ||||
Նախագահ | Արմեն Սարգսյան | |||
Վարչապետ | Նիկոլ Փաշինյան | |||
Կրթություն՝ | Երևանի պետական համալսարան | |||
Մասնագիտություն՝ | տնտեսագետ | |||
Ազգություն | հայ | |||
Ծննդյան օր | հունվարի 14, 1982 | |||
Ծննդավայր | Երևան, ԽՍՀՄ, Հայկական ԽՍՀ | |||
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն
խմբագրել1989 թվականին ընդունվել է Երևանի Անտոն Չեխովի անվան թիվ 55 դպրոցը։ 1999 թվականին դպրոցն ավարտելուց հետո սովորել և 2003 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը՝ ստանալով տնտեսագետի որակավորում։ 2017 թվականին անցել է Հայաստանի ամերիկյան համալսարանի՝ «Նախագծերի կառավարման պրոֆեսիոնալ (PMP) Հավաստագրման նախապատրաստական կուրսը»։
Աշխատանքային գործունեություն
խմբագրելՄասնագիտական գործունեությունը սկսել է 2006 թվականից «Արդշինբանկ» ՓԲԸ-ում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ։ 2009-2010 թվականներին աշխատել է ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկում՝ որպես Մեթոդաբանության բաժնի առաջատար մասնագետ։ 2010 թվականին աշխատել է «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ում՝ որպես Մեթոդաբանության բաժնի պետ, իսկ 2012-2017 թվականները զբաղեցրել է նույն բանկի Որակի կառավարման և մեթոդաբանության վարչության պետի պաշտոնակատարի, վարչության պետի, Որակի կառավարման վարչության պետի, այնուհետև՝ Կազմակերպչական զարգացման վարչության պետի պաշտոնները։ 2017-2018 թվականներին աշխատել է «Սոֆթ Կոնստրակտ» ընկերությունում՝ զբաղեցնելով Կորպորատիվ զարգացման գծով տնօրենի պաշտոնը։ 2019-2020 թվականներին աշխատել է «Հայաստանի Պետական Հետաքրքրությունների Ֆոնդ» ՓԲԸ-ում` որպես Նախագծերի իրականացման դեպարտամենտի ղեկավար, Գործառնական տնօրենի պաշտոնակատար։ 2019-2020 թվականներին աշխատել է «Իմ Տուն» ՓԲԸ-ում՝ որպես տնօրեն։ 2020 թվականին աշխատել է «Հոռեկա Փրոջեքթս» ՍՊԸ-ում՝ զբաղեցնելով գործադիր տնօրենի պաշտոնը[2]։ 2020 թվականի դեկտեմբերի 22-ից զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնը։
Զինվորական ծառայություն
խմբագրել2003 թվականին զորակոչվել է Հայաստանի զինված ուժեր, 2005 թվականին զորացրվել է՝ ստանալով լեյտենանտի կոչում։
Հանրային գործունեություն
խմբագրել2018 թվականի սեպտեմբերին մասնակցել է Երևանի ավագանու ընտրություններին՝ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրացուցակում և ընտրվել է Երևանի Ավագանու կազմում[3]։ Երևանի Ավագանու գործունեության շրջանում հանդիսացել է Երևանի Ավագանու Իրավական հարցերով մշտական հանձնաժողովի անդամ։ 2021 թվականի մարտի 17-ին դիմել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ Երևանի Ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին[4]։ 2019 թվականին Երևանի քաղաքապետի որոշման համաձայն նշանակվել է Հանրակրթական հաստատությունների կառավարման խորհրդի անդամի պաշտոնում[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հայաստանի վարչապետի որոշումը ԴԱՎԻԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ նշանակելու մասին
- ↑ Նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանի կենսագրությունը
- ↑ «Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների արձանագրությունը» (PDF). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 23-ին.
- ↑ ԿԸՀ-ի արձանագրությունը
- ↑ «Երևանի Ն. Ստեփանյանի անվան հ.71 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ն կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անհատական կազմը