Դավիթ Բաբայան (ռեժիսոր)

հայ ռեժիսոր, սցենարիստ, դերասան, երաժիշտ, գրող
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դավիթ Բաբայան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաբայան ազգանունով այլ մարդկանց մասին։

Դավիթ Ռաֆայելի Բաբայան (հուլիսի 26, 1966(1966-07-26), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռեժիսոր, սցենարիստ, դերասան, երաժիշտ, գրող։

Դավիթ Ռաֆայելի Բաբայան
Ծնվել էհուլիսի 26, 1966(1966-07-26) (58 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՎ․ Բրյուսովի անվան պետական համալսարան
ՔաղաքացիությունՀայաստան
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, երաժիշտ և գրող

Նկարիչ, ռեժիսոր Ռաֆայել Բաբայանի որդին։

Ստեղծագործական կեղծանունը՝ Դոդո։

Կենսագրություն

խմբագրել

1988 թվականին ավարտել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտը։ 1987-1993 թթ․՝ Երևանի պետական կամերային թատրոնի դերասան։ Արժանացել է «Ինտելեկտի համար» մրցանակի՝ Նանտ քաղաքում անցկացված միջազգային թատերական փառատոնում։

1988 թ․ նկարիչ Էդուարդ Հակոբյանի հետ համատեղ կազմակերպել է Հայաստանում  առաջին սյուրռեալիստական ցուցահանդեսը (կերպարվեստ, պոեզիա

1993- 1995 թթ․ եղել է  «ОРТ»  հեռուստաալիքով հեռարձակվող  «Կաբարե-բոլոր աստղերը» հաղորդման վարողը (Գեորգի Ամիրաղյանի հետ համատեղ) և համառեժիսորը։ 1993- 1996 թթ․ եղել է «Իվանով, Պետրով, Սիդորով» և «Դիվանագիտական սուրհանդակ» հաղորդումների համառեժիսորը։

Աշխատել է «Հրաշքների դաշտ երեխաների համար» և « Ինտերկոնտ» թերթերում՝ որպես կրեատիվ մենեջեր։

1992 թ․ Արթուր Սաթյանի և Ալեքսանդր Աղամյանի հետ համատեղ ստեղծել է «Արտ-Դոդո տրիո» ջազային խումբը։

Նույն թվականին Արմեն Հյուսնունցի հետ ձայնագրել է դուետ՝ վավերագրական ֆիլմի համար։

1998 թվականից մինչև 2014 թվականը եղել է «Շարմ Հոլդինգ» ընկերության գլխավոր ռեժիսորը։

Իր ստեղծած կինոնկարների, անիմացիոն ֆիլմերի, հեռուստանախագծերի, երաժշտական հոլովակների  համար արժանացել է մրցանակների։ Դավիթ Բաբայանի ստեղծագործելու ժանրային շրջանակը լայն է՝ արտ-հաուս կինոյից և էքսպերիմենտալ վիդեոարտից մինչև կոմերցիոն գովազդ և բեմական շոուներ։

Նրա ռեժիսորական ոճն առանձնանում է իր մասշտաբայնությամբ, տարբեր ոճերի համադրությամբ, դրամատուրգիայով պայմանավորված տեխնիկական նորամուծություններով։ Իր ստեղծագործության մեջ նա համատեղում է սյուրռեալիզմը, մոգական ռեալիզմը, բանաստեղծական հակաուտոպիան, սթիմփանկը և կիբերփանկը։

Ավելի քան 200 գովազդային հոլովակների ռեժիսոր է։

2023 թվականից Հայկական կինոակադեմիայի անդամ է[1][2][3][4]։

Տեսահոլովակներ

խմբագրել
  • «Բերդ պար» (Եվրոպական ռադիոհեռարձակման միության (EBU – European Broadcasting Union) «Midnight circus» մրցութային նախագծի մրցանակ)
  • «Այսպես էլ ապրում ենք» - Ֆորշ (Տարվա լավագույն տեսահոլովակ)
  • «Բարև, Երկիր» (Տարվա լավագույն տեսահոլովակ)
  • «Կարմիր, կապույտ, ծիրանագույն» (մրցանակ Armenian Music Awards-ի (ԱՄՆ) «Լավագույն տեսահոլովակ» անվանակարգում)
  • «Գնա ու կռվիր» - Ալլա Լևոնյան (Տարվա լավագույն տեսահոլովակ նոմինացիա)
  • «Ջան, ջան» (Եվրատեսիլի լավագույն տեսահոլովակ՝ ըստ ինտերնետային քվեարկության)
  • «Արարատ» - Արտո Թունջբոյաջյան (Լավագույն ռեժիսորական աշխատանք «Armenian Music Awards»-ում (ԱՄՆ)
  • «Ապրելու ապրիլ» - Ինգա և Անուշ Արշակյաններ ( Մրցանակ «Armenia Awards» -ում, Մոսկվա)
  • «Գութան» - Ինգա և Անուշ Արշակյաններ
  • «Մշո գորանի»
  • «Մենք ենք, մեր սարերը» - Ինգա և Անուշ Արշակյաններ
  • «Շիկահեր ու կարճատես» - Էմմա Ասատրյան

Ֆիլմագրություն

խմբագրել

Անիմացիոն ֆիլմեր.

խմբագրել
  • «Jazz. Fool around»
  • «Կաֆկայի երազը» (Ազգային կինոակադեմիայի «Անահիտ» մրցանակ՝ «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում, Հայաստանի կինոռեժիսորների գիլդիայի մրցանակ՝ «Լավագույն անիմացիոն ֆիլմ», Գլխավոր մրցանակ Միլանի «KAAFILM» փառատոնում, «Լավագույն անիմացիոն ֆիլմ» Տորոնտոյի «Pomegranate Film festival 2024»-ում», «Պրոֆեսիոնալ ժյուրիի հատուկ հիշատակում» ֆրանսալեզու կինոյի Palmares 21-րդ փառատոնում, «Անսի» ամենամեծ և ամենահեղինակավոր անիմացիոն միջազգային կինոփառատոնի (Festival international du film d’animation d’Annecy) պաշտոնական մրցույթ։[5][6]
  • «Happy bluesday» («Լավագույն անիմացիոն ֆիլմ» Կինեմատոգրաֆիստների կոնֆեդերացիայի «Ոսկե կամար» փառատոնում)

Ֆիլմեր

խմբագրել
  • «Շեկո» (կարճամետրաժ)
  • «Մաֆիա» ( կարճամետրաժ)
  • «Մալխաս» (վավերագրական)
  • «55 նոտա օկտավայում» (վավերագրական)
  • «Լևոն Թութունջյան» (մոքյումենտարի)
  • «Կոստան Զարյան. Օտարը» (մոքյումենտարի)
  • «Հավատի խորհրդավոր ուղին։ Հայկական քրիստոնեության պատմությունը», 12 մաս.
  • «Բերենիկա» (արտադրության փուլում է)

Դերասանական աշխատանքներ

խմբագրել

Որպես դերասան ․

Կինոդերեր

  • «Ժամկետը՝ յոթ օր» - (Առաքյալ)
  • «Մեր բակը 1» - (Նկարիչ Դոդո)
  • «Մեր բակը 2» - (Նկարիչ Դոդո)
  • «9.1.6» - (Տարօրինակ մարդ)

Հնչյունավորում և կրկնօրինակում

  •   «Որտեղ էիր, մարդ»                        
  •   «Լռության սիմֆոնիա»
  •   «Սուպերգիրք»
  •   «Կոմիտաս»                       
  •   «Պանդոկ»  - անիմացիոն
  •    «Գնացք» - անիմացիոն
  •    «Անահիտ» - անիմացիոն                          
  •   «Օլիմպիկոս» - անիմացիոն
  •   «Կաֆկայի երազը» - անիմացիոն

Բեմական նախագծեր

խմբագրել
  • «Էրեբունի-Երևան»
  • «Երևան –Մոսկվա․ տրանզիտ»
  • «Երևան –Կիև․ տրանզիտ»
  • «Աննա Մայիլյան. Իմ Կոմիտաս»
  • «Հայկ և Բել» բալետ (լիբրետո և ռեժիսուրա)
  • «Ազնավուր ֆոլկ»
  •  «Ազնավուր ռոք»
  •  «Dvinzz»

Ֆեյշն շոու

խմբագրել
  • "Seeing trees where others see poles"
  • «Isis reborn» 
  • “Infiniti”
  • «Fashion Jazz Q»
  • «Oriflame fashion night»

Օպերային թատրոն

խմբագրել

Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնի «Սոմա» և «Տուլուզ Լոտրեկ» ներկայացումների վիդեոկոնտենտի ռեժիսորն է։

Երաժշտություն

խմբագրել

2012 թ․ թողարկել է «The fingers by their own» ալբոմը՝ ջազային  «քոնթեմփրի» ոճում։

Ալբոմի վրա աշխատել են․

Դոդո – դաշնամուր, վոկալ, կոմպոզիտոր, պրոդյուսեր

Արտյոմ Մանուկյան –բաս, թավջութակ

Արթուր Գրիգորյան – տենոր և սոպրանո սաքսոֆոններ

Արման Ջալալյան –հարվածային գործիքներ

Արթուր Սողոյան – կիթառ

Վահագն Հակոբյան - երկրորդ դաշնամուր

2022 թ․ Դավիթ Դավթյանի հետ գրել է «Չնչիկ» գեղարվեստական ​​ֆիլմի երաժշտությունը։

Գրականություն

խմբագրել

«Հոգեհանգիստ կրկնականչով», «Ստեֆանիա և երկու լուսին», «Անձրև Ջոլֆալո վայրում» վեպերի և բանաստեղծական ժողովածուների հեղինակն է։

Գիրք «Բնակավայրեր։ «Արոն Դոյի բանաստեղծական ստերի բառարանը» հրատարակվել է «ЭКСМО» -ի կողմից 2022 թվականին։[7][8]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Դավիթ Բաբայանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
  2. «Создатель культовых клипов и проектов: Давид Бабаян».
  3. Мнацаканян, Нвард (2022 թ․ հունիսի 3). ««Мечта всегда должна идти впереди художника»: интервью с режиссером Давидом Бабаяном».
  4. «Давид Бабаян: «Когда я вижу логотип с гранатом, мне хочется взяться за пистолет»».
  5. ««Люди теперь не стыдятся быть идиотами», – Давид Бабаян о Кафке, человеке, который решил никогда больше не вставать с постели, и многом другом».
  6. «David Babayan: "Create a world out of scattered ideas"».
  7. «Поселения. Словарь поэтического вранья Арона До: Давид Бабаян».
  8. «Поселения. Словарь поэтического вранья Арона До».