Դավիթ Աբրահամյան
Դավիթ Օնիկի Աբրահամյան (ապրիլի 17, 1979), ձեռքի և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու[1]։
![]() | |
Ծնվել է | 1979 մայիսի 17 |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Մասնագիտություն | պլաստիկ վիրաբույժ |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների թեկնածու |
Աշխատավայր | Արաբկիր ԲՀ Վնասվածքաբանության-օրթոպեդիայի ծառայություն |
Պաշտոն | Ձեռքի և պլաստիկ վիրաբույժ-կոնսուլտանտ |
![]() |
Առաջինը Հայաստանում 2009 թվականին ներդրել է բազկահյուսակի նորածնային կամ ծննդաբերական կաթվածի (ԲՆԿ) ժամանակակից միկրովիրաբուժական վերականգնումը (ֆրանսահայ ձեռքի վիրաբույժ Արամ Ղազարյանի անմիջական մասնակցությամբ և հովանու ներքո)[2], ՀՀ ԱՆ ԲՆԿ-ի նեոնատալ սքրինինգի կոօրդինատոր[3]։
Առաջինը Հայաստան է ներմուծել (2012 թվական) նաև ներվիրահատական նեյրոմոնիտորինգի պրակտիկան ողնաշարի և նյարդավիրաբուժական վիրահատությունների ժամանակ (անվանի մանկական օրթոպեդ Կարեն Քոլոյանի նախաձեռնությամբ)[4]։
Հանդիսանում է Ֆրանսիայի (քաղաք Լիոն) ձեռքի փոխպատվաստման (Hand transplantation) կլինիկական փորձարկումների (ծրագրի ղեկավար, հանրահայտ լիոնահայ ձեռքի վիրաբույժ Արամ Ղազարյանի գլխավորությամբ) և առանց վերին վերջույթ ծնված նորածինների մոտ ձեռքի փոխպատվաստման նախակլինիկական փորձարկումների թիմի ակտիվ անդամ[5][6]։
Փորձարարական in vivo հետազոտությունների արդյունքում ապացուցել է, որ ակադեմիկոս Արմեն Գալոյանի պրոլինով հարուստ պոլիպեպտիդները («գալարմին») և որոշ օձերի թույների միկրոդոզաները խթանում են նյարդերի վերականգնումը, ինչը լուրջ հիմք կարող է հանդիսանալ հետագայում միկրովիրաբուժության և նյարդավիրաբուժության մեջ նյարդերի ավելի լավ և ավելի արագ վերականգնում ապահովելու համար[7][8][9]։
Զբաղվում է նաև ձեռքի օրթեզավորմամբ. 2003 թվականին առաջինն է Հայաստանում ներդրել հատուկ թերմոպլաստից պատրաստվող ժամանակակից բեկակալների (ֆիքսատորների) պատրաստումը[10]։
2017 թվականին չին-ամերիկյան պայմանագրային հետազոտական կազմակերպություններից մեկի կազմում հիմնել է Հայաստանում առաջին բժշկագրության (medical writing) թիմը, որը ներկայումս ընդլայնվել և դարձել է բաժին։ Վերջինիս շրջանակներում բժշկական և հարակից կրթությամբ մարդիկ վերապատրաստվում ու դառնում են բժշկագիրներ (medical writer) կամ տեխնիկագիրներ (technical writers), որոնց աշխատանքն այսօր մեծ պահանջարկ ունի միջազգային կենսատեխնոլոգիական շուկայում։ Հանդիսանալով հայ բժշկագիրների առաջին սերնդի ներկայացուցիչ՝ բժիշկ Աբրահամյանը դարձել է նաև մի շարք նորակազմ բառերի հեղինակ, որոնք հետզհետե մուտք են գործում հայոց բառապաշար, ինչպիսիք են «բազկահյուսակ»[11] կամ հենց նույն «բժշկագրություն», «տեխնիկագրություն» բառերը և այլն։
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է 1979 թվականի մայիսի 17-ին Երևանում։ Նախնական կրթությունն ստացել է Երևանի թիվ 102 անգլիական թեքումով դպրոցում (1985-1995 թթ.), որն ավարտել է գերազանցությամբ։ 1996-2002 թվականներին ուսանել է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետում[1]։ Համալսարանում գերազանց առաջադիմության շնորհիվ դարձել է Ռուբեն Յոլյանի անվան կրթաթոշակառու, ավարտել է կարմիր դիպլոմով[1]։
2000-2002 թվականներին, դեռևս ուսանող ժամանակ, Երևանի թիվ 4 կլինիկական ծննդատանն աշխատել է որպես անեսթեզիստ։
Երկու տարի անց, դեռևս կլինիկական օրդինատուրայի ընթացքում, Երևանի պետական բժշկական համալսարանի Պլաստիկ վերականգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության ամբիոնում եղել է ավագ լաբորանտ։ 2006-2008 թվականներին ծառայել է Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում (ռազմաբժշկական ծառայություն), որի ընթացքում 2007 թվականին պաշտպանել է գիտական թեզը։
2002 թվականից հայկական պատմական հուշարձանների վերականգնումով զբաղվող «Երկիր և Մշակույթ» բարեգործական կազմակերպության կամավոր է[12]։ 2006 թվականից մինչ օրս «Մոդուս վիվենդի կենտրոն»-ի կամավոր է[13], 2010 թվականից՝ բազկահյուսակի և ծայրամասային նյարդերի վնասման միջազգային միության անդամ[1], իսկ 2016 թվականից Ներվիրահատական նեյրոֆիզիոլոգիայի միջազգային միության (ISIN) թղթակից անդամ է[12]։
Ավելի քան 80 գիտական հրապարակումների հեղինակ է՝ ներառյալ գրքի 1 գլուխ[14][15] և PubMed-ում մեջբերվող 10 հոդվածները։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Կենսագրություն, կրթություն, գործունեության ոլորտներ»։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-25-ին։ Վերցված է 2015-04-23
- ↑ NEWS.am Medicine-ի թղթակցին Արամ Ղազարյանի և Դավիթ Աբրահամյանի հարցազրույցը
- ↑ «ՀՀ ԱՆ հրաման - Նեոնատոլոգի գործելակերպը ԲՆԿ-ի նորածնային սքրինինգի շրջանակներում»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2015-04-24
- ↑ «Ներվիրահատական նեյրոմոնիտորինգ | Հարցազրույց Դավիթ Աբրահամյանի հետ»։ Արխիվացված է օրիգինալից 2015-03-23-ին։ Վերցված է 2015-04-24
- ↑ Hand allograft in agenesic newborn. A.Gazarian, D.Abrahamyan
- ↑ Hand allografts: experience from Lyon team. A.Gazarian, D.Abrahamyan et al.
- ↑ Neuroprotective action of hypothalamic peptide PRP-1 at various time survivals following spinal cord hemisection. A.Galoyan, J.Sarkissian..., D.Abrahamyan
- ↑ «Протекторный эффект яда кобры Naja Naja Oxiana на ротенон-индуцированной модели болезни Паркинсона. Дж.Саркисян, Е.Чавушян...,Д.Абраамян»։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-21-ին։ Վերցված է 2015-04-24
- ↑ «Протекторный эффект малых доз змеиных ядов при нейродегенерации центрального и периферического происхождения после перерезки седалищного нерва. А.Галоянм, И.Меликсетян...,Д.Абраамян»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2015-04-24
- ↑ American Association for Hand Surgery Vargas mission in Armenia
- ↑ Ա․Ս․ Գալստյան (2015)։ Նոր բառեր, Պրակ Ա,։ Երևան: «ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ»։ էջ 28
- ↑ 12,0 12,1 «Երկիր և մշակույթ» բարեգործական կազմակերպություն
- ↑ Մոդուս վիվենդի կենտրոն
- ↑ Hand transplantation. M.Lanzetta, J.M.Dubernard (eds.), Springer, 2007
- ↑ A.Gazarian, D.Abrahamyan. Limb Transplantation in Congenital Deformities. In: Hand transplantation. M.Lanzetta, J.M.Dubernard (eds.), Springer, 2007: pp. 445-452
Արտաքին հղումներԽմբագրել
- Armenian and Russian DASH questionnaires. G.Yaghjyan, D.Abrahamyan
- ICF Core Sets: Manual for Clinical Practice For the ICF Research Branch
- Հարցազրույց ձեռքի վիրաբույժ Դավիթ Աբրահամյանի հետ | Չխկացող մատ
- Բազկահյուսակի ծննդաբերական կաթված (акушерский паралич) | հարցազրույց վերականգնողաբան Մարինե Սահակյանի և ձեռքի վիրաբույժ Դավիթ Աբրահամյանի հետ Archived 2015-03-21 at the Wayback Machine.
- Ձեռքի վիրաբույժ Դավիթ Աբրահամյանը պատմում է ձեռքերի բնածին տարբերությունների (արատների) մասին
- Հարցազրույց վերականգնողաբան Մարինե Սահակյանի և ձեռքի վիրաբույժ Դավիթ Աբրահամյանի հետ | Բազկահյուսակի ծննդաբերական կաթված (акушерский паралич)
- Շտապ օգնություն 28.03.2016
- ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 19.07.2016 Դաստակային կամ կարպալ թունելի համախտանիշ