Դավիթ Աբրահամ

արգենտինացի ֆուտբոլիստ

Դավիդ Անխել Աբրահամ (իսպ.՝ David Ángel Abraham, հուլիսի 15, 1986(1986-07-15)[1], Chabás, Կասերոս, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա) արգենտինացի ֆուտբոլիստ, ֆրանկֆուրտի Այնտրախտի պաշտպան։

Դավիդ Աբրահամ
David Ángel Abraham
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Դավիդ Անխել Աբրահամ
Ազգությունը արգենտինացի
Քաղաքացիությունը Արգենտինա Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 15, 1986(1986-07-15)[1] (37 տարեկան)
Ծննդավայր Chabás, Կասերոս, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա
Հասակ 188 սմ
Քաշ 85 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Այնտրախտ
Համար 19
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2005-2007 Արգենտինա «Ինդեպենդենտե» 70 (2)
2007-2008 Իսպանիա «Խիմնաստիկ» 36 (3)
2008-2012 Շվեյցարիա «Բազել» 104 (8)
2012-2013 Իսպանիա «Խետաֆե» 9 (0)
2013-2015 Գերմանիա «Հոֆենհայմ» ()
2015-այժմ Գերմանիա «Այնտրախտ» 35 (1)
Ազգային հավաքական
2005 Արգենտինա Արգենտինա (Մինչև 20) 6 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Աբրահամը սկսել է իր պրաֆեսիոնալ կարիերան «Ինդեպենդենտե» ակումբում։ 2005 թվականին նա կատարեց իր դեբյուտը արգենտինական Պրեմիերայում։ Աշխարհի երիտասարդական առաջնությում հաղթելուց հետո Դավիդ տեղափոխվեց իսպանական «Խիմնաստիկ Տառագոնա»։ Դրանից հետո ակումբը չկարողացավ հանդես գալ Լա լիգայիում և Աբրահամը լքեց ակումբը։

2008 թվականին Դավիսը դարձավ շվեյցարական «Բազելի» խաղացող։ հուլիսի 18-ին Յանգ Բոյզ» ակումբի դեմ խաղում նա կատարեց իր դեբյուտը շվեյցարական Սուպերլիգայում[2]։ 2010 թվականի հուլիսի 24-ին «Սիոն» ակումբի դեմ խաղում Աբրահամը խփեց ր առաջին գոլը «Բազեիլ» կազմում[3]։ Ակումբի կազմում Դավիդը երեք անգամ դարձել է Շվեյցարիայի առաջնության չեմպիոն և երկու անգամ երկրի գավաթի մրցանակակիր։

2012 թվականին երբ ավարտվեց նրա պայմանագիրը «Բազելի» հետ նա դարձավ իսպանական «Խետաֆեի»ֆուտբոլիստ։ Օգոստոսի 18-ին Սեվիլիայի դեմ խաղում նա կատարեց իր դեբյուտը Լա լիգայում[4]։ 2013 թվականի սկզբին գերմանակն «Հոֆենհայմը» վճարեց 4 միլիոն եվր Աբրահամաի համար և դավիդը մեկնեց Գերմանիա։ Փետրվարի 2-ին «Ֆրայբուրգի» դեմ խաղում նա կատարեց իր դեբյուտը Բունդեսլիգայում[5]։ Օգոստոսի 10 -ին Նյուրնբերգի դեմ խաղում Աբրահամը խփեց իր առաջին գոլը «Հոֆնեհայմի» կազմում[6]։

2015 թվականին հուլիսին Աբրահամը տեղափոխվում է ֆրանկֆուրտյան «Այնտրախտ» ակումբ, թիմի հետ կնքելով եռամյա պայմանագիր[7]։ Օգոստոսի 16-ին «Վոլֆսբուրգի» դեմ խաղում նա կատարեց իր նորամուտը նոր ակումբի կզմում[8]։ 2016 թվականին «Ինգոլշտադտ 04» ակումբի դեմ խաղում Դավիդը խփեց իր առաջին գոլը Այնտրախտի կազմում։

Միջազգային կարիերա խմբագրել

2005 թվականին Արգենտինայի երիտասարդական հավաքականի կազմում Աբրահամը դարձավ Նիդելանդներում կայացած Աշխարհի երիտաարդական առաջնության հաղթող

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային

  «Բազել»

  • Շվեյցարիայի չեմպիոն - 2009/10, 2010/11, 2011/12
  • Շվեյցարիայի գավթի դափնեկիր - 2009/10, 2011/12
  • Ժամերի գավթի դափնեկիր - 2008, 2011

  «Այնտրախտ» (Ֆրանկֆուրտ)

Միջազգային

  Արգենտինա (մինչև 20)

  • Աշխարհի երիտասարդական առաջնության յաղթող։ 2005

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  2. «Янг Бойз VS. Базель 1:2» (ռուսերեն). soccerway.com. 2008 թ․ հուլիսի 18.
  3. «Сьон VS. Базель 1:2» (ռուսերեն). soccerway.com. 2010 թ․ հուլիսի 24.
  4. «Севилья VS. Хетафе 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2012 թ․ օգոստոսի 18.
  5. «Хоффенхайм VS. Фрайбург 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ փետրվարի 2.
  6. «Хоффенхайм VS. Нюрнберг 2:2» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ օգոստոսի 10.
  7. «Abraham hat unterschrieben». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 29-ին.
  8. «Вольфсбург VS. Айнтрахт Франкфурт-на-Майне 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ օգոստոսի 16.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դավիթ Աբրահամ» հոդվածին։