Դավիթբեկյան Ուխտեր
Դավիթբեկյան Ուխտեր, Գարեգին Նժդեհի կողմից 1920 թվականի օգոստոսի 25-ին հիմնված միություն։
Դավիթբեկյան Ուխտերը ծնունդ առան 1920 թվականի օգոստոսի 25-ին, երբ Կապանի Կավարտ գյուղի եկեղեցում Նժդեհի զինվորները ուխտեցին Դավիթ Բեկի անունով՝ «հավատարիմ մնալ հայրենի երկրի ազատությանը, իրենց հրամանատար Նժդեհին և կռվել մինչև վերջին շունչը»[1]։ Ուխտերի նշանաբանն էր՝ «Հանուն հայրենիքի՝ Դավիթբեկաբար»։
Դավիթբեկյան Ուխտերի օրինակով էր, որ Նժդեհը հետագայում հիմնադրեց Ցեղակրոն Ուխտերը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Արնոտ գիրք», Գորիս 1921 թ., էջ 33-34։