Դառին, դաշտավայր Կուր և Արաքս գետերի ստորին հոսանքների շրջանում, Կասպից ծովի արևմտյան մասում։ Հնագույն ժամանակներից զգալի մասը մշակվում է։ Հատկապես հայտնի է եղել բամբակով։ Վարչականորեն հնում մտնում էր Մեծ Հայքի Փայտակարան աշխարհի մեջ։ Մոնղոլների տիրապետության շրջանում (XIII-XIV–րդ դարեր) խափանվել էին նրա ոռոգման առուները և մեծագույն մասը վերածվել էր անապատի։ Դառինը Արդբեջանի ԽՍՀ–ի մեջ մտնող հատվածն այժմ վերածված է ինտենսիվ գյուղատնտեսական շրջանի, որտեղ հիմնականում մշակում են բամբակենի[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 36 — 992 էջ։