Դանթե Էքզամ

ավստրալացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ
(Վերահղված է Դանտե Էկզամից)

Դանթե Էքզամ (անգլ.՝ Dante Exum, ծնվել է 1993 թվականի հուլիսի 13-ին Մելբուրնում, Վիկտորիա, Ավստրալիա), ավստրալիացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։ Խաղում է խաղարկողի և հարձակվող պաշտպանի դիրքում։ 2014 թվականի ԲԱԱ դրաֆթի ժամանակ ընտրվել է «Յութա Ջազ» ակումբի կողմից, 5-րդ համարի ներքո[1]։

Դանթե Էքզամ
Dante Exum

Դիրքը Խաղարկող/
հարձակվող պաշտպան
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 13, 1993 (30 տարեկան)
Ծննդավայր Ավստրալիա Մելբուրն, Վիկտորիա, Ավստրալիա
Ազգություն Ավստրալիա Ավստրալիացի
Հասակ 1,98 մ
Քաշ 85 կգ
Դրաֆթի տարի 2014 / ռաունդ` 1 / ընտր.` 5-րդ
Դրաֆթ ակումբ Ամերիկայի Միացյալ ՆահանգներՅութա Ջազ (2014–2019)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԿլիվլենդ Կավալիերս (2019–2021)

Կարիերա խմբագրել

2012 թվականին Էքզամը Ավստրալիայի հավաքականի կազմում խաղացել է բասկետբոլի աշխարհի առաջնությունում (պատանիներ մինչև 17 տարեկան) և 2013 թվականին բասկետբոլի աշխարհի առաջնությունում (պատանիներ մինչև 19 տարեկան)։ 2013 թվականին Էքզամը միջինիում հավաքում էր 18,2 միավոր և 3,8 փոխանցում։

Էքզամը 2013 թվականի ապրիլին հրավիրվել է երկրի հավաքական Nike Hoop Summit առաջնությունում մասնակցելու համար։ Այդտեղ նա հավաքել է 16 միավոր, 2 անդրադարձ և 3 փոխանցում։

2014 թվականի հունվարի 24-ին ԲԱԱ-ի դրաֆթին առաջադրում է իր թեկնածությունը[2]։

Կարիերան ԲԱԱ-ում խմբագրել

2014 թվականի հուլիսի 12-ին 3,9 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել «Յութա» ակումբի հետ։ Նաև պայմանագրեր է կնքել Ադիդաս և Red Bull հովանավորների հետ[3]։

Դանտեն մասնակցել է Լաս Վեգասում կայացած ԲԱԱ-ի ամառային լիգային[4]։ 5 խաղերում միջինը հավաքել է 7,2 միավոր, 2,6 անդրադարձ և 2,8 փոխանցում։

ԲԱԱ-ում նրա դեբյուտը տեղի է ունեցել 2014 թվականի հոկտեմբերի 29-ին «Հյուստոն Ռոքեթս»-ի դեմ խաղում, որտեղ նա հավաքեց 5 միավոր, կատարեց մեկ փոխանցում և մեկ խլում[5]։ Երեք օր անց «Ֆինիքս Սանս» ակումբի դեմ խաղում Էքզամը հավաքեց 10 միավոր[6], իսկ 2015 թվականի հունվարի 2-ին նա սահմանեց իր արդյունավետության ռեկորդը, «Ատլանտա Հոքս»-ի դեմ խաղում հավաքելով 13 միավոր[7]։

ԲԱԱ խմբագրել

Պայմանանշաններ
  Խ Մասնակցած խաղեր   ՄԽ  Խաղեր որպես մեկնարկային  ր/խ  Խաղացած րոպեներ
 ՆԱ%  Նետման արդյունավետություն  3Մ%  Երեք միավորների իրացման արդյունավետություն  Տ%  Տուգանային նետման արդյունավետություն
 ա/խ  անդրադարձները խաղում  փ/խ  Արդյունավետ փոխանցումները խաղում  խ/խ  Խլումները խաղում
 բ/խ  Բլոկշոտերը խաղում  մ/խ  Միավորները խաղում  Թավատառ  Կարիերայի բարձրագույն ցուցանիշ

Ամենամյա մրցաշրջան խմբագրել

Տարի Թիմ GP GS MPG FG% 3P% FT% RPG APG SPG BPG PPG
2014 Յութա 82 41 22.2 .349 .314 .625 1.6 2.4 .5 .2 4.8
2016 Յութա 66 26 18.6 .427 .295 .795 2.0 1.7 .3 .2 6.2
2017 Յութա 14 0 16.8 .483 .278 .806 1.9 3.1 .6 .2 8.1
Կարիերա 162 67 20.2 .395 .306 .757 1.8 2.2 .4 .2 5.7

Փլեյ-Օֆ խմբագրել

Տարի Թիմ GP GS MPG FG% 3P% FT% RPG APG SPG BPG PPG
2017 Յութա 7 0 12.0 .407 .333 1.000 .9 1.3 .7 .0 4.6
2018 Յութա 10 0 11.4 .488 .286 .750 1.4 1.0 .1 .1 5.1
Կարիերա 17 0 11.6 .456 .316 .833 1.2 1.1 .4 .1 4.9

Անձնական կյանք խմբագրել

Նրա հայրը՝ Սեյլիս Դանտե Էքզամը Մայքլ Ջորդանի հետ բասկետբոլ է խաղացել Հյուսիսային Կարոլինայի համալսարանում[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ««Кливленд» выбрал Эндрю Уиггинса под первым номером на драфте НБА-2014». R-Sport. 2014-27-06.(ռուս.)
  2. 2,0 2,1 «Данте Экзам. Австралийский вундеркинд». Sports.ru. 2014-27-01.(ռուս.)
  3. «Australian Dante Exum signs lucrative first Utah Jazz contract». Guardian. 2014 թ․ հուլիսի 12.(անգլ.)
  4. Jazz Signs First-Round Picks Danté Exum and Rodney Hood
  5. Rockets spoil Snyder’s NBA coaching debut(անգլ.)
  6. Utah Jazz’s Dante Exum scores 10 in first NBA win(անգլ.)
  7. Teague help Hawks beat Jazz 98-92(անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանթե Էքզամ» հոդվածին։