Փոլ Ֆրանկլին Դանո (անգլ.՝ Paul Franklin Dano, հունիսի 19, 1984(1984-06-19)[1][2], Հառլեմ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի կինոարտադրող, թատրոնի, կինոյի և հեռուստատեսության դերասան։ «Ոսկե գլոբուս»-ի և BAFTA»-ի մրցանակակիր։

Փոլ Դանո
Ծննդյան թիվ՝հունիսի 19, 1984(1984-06-19)[1][2] (39 տարեկան)
Ծննդավայր՝Հառլեմ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասան, կինոպրոդյուսեր, երաժիշտ, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, սցենարիստ, հնչյունավորող և կինոռեժիսոր
Պարգևներ՝
IMDb։ID 0200452

Կենսագրություն խմբագրել

Փոլ Ֆրանկլին Դանոն ծնվել է 1984 թվականի հունիսի 19-ին ԱՄՆՆյու Յորք քաղաքում։ Նրա ծնողներն են Գլեդիսը և Պոլ Ա. Դանոն։ Ունի նաև փոքր փոքր քույր` Սառան։ Առաջին մի քանի տարիներին Փոլը ապրել է Նյու Յորքում, այնուհետև ընտանիքը տեղափոխվել է Կոնեկտիկուտ նահանգի Նյու Կաննան քաղաք և վերջապես բնակություն հաստատել Վիլթոնում։ Այնտեղ Դանոն ավարտել է դպրոցը և ընդունվել է Յուջին Լանգ քոլեջ։

Դանոն թատրոնում սկսել է խաղալ դեռևս փոքր տարիքից։ 12 տարեկանում ունեցել է իր առաջին դեբյուտը «Փոթորիկ կհնձես» պիեսում։ Այս ներկայացման մեջ նա խաղացել է Ջորջ Քեմպբելլ Սքոթթի և Չառլզ Դյորնինգի հետ[3]։ 17 տարեկանում Փոլ Դանոն իր առաջին գլխավոր դերը խաղացել է «Սուտ» ֆիլմում[4]։ Դրանից հետո նա հանդես է եկել տարբեր կինոնախագծերում։ Քննադատները հատուկ առանձնացրել են իր լավ խաղը «Նավթ» ֆիլմում։ Բացի դրանից նա Բրոդվեյում խաղացել է տարբեր թատերական ներկայացումներ[5]։ Փոլ Դանոն եղել է «Մուկ» («Mook») խմբի կիթառահար և վոկալիստ[6]։ «Rolling Stone» ամսագիրը Դանոյին ընդգրկել է 2007 թվականի լավագույն կիթառահարների ցանկում։ 2007 թվականից Փոլը հարաբերություններ է ունեցել դերասանուհի Զոյա Կազանի հետ։

Ֆիլմագրաֆիա խմբագրել

Տարի անվանում Դեր
1998 Smart Guy Նիկոլաս
2000 The Newcomers Ջոել
2001 L.I.E. Հաուի Բլիտցեր
2002 A Family's Decision Մետտ Ֆրիմեն
2002-2004 The Sopranos Պատրիկ Ուելեն
2002 The Emperor's Club Մարտին Բլայզ
2004 Light and the Sufferer Դոն
2004 The Girl Next Door Կլից
2004 Taking Lives Դեռահաս Էշեր
2005 The Ballad of Jack and Rose Տեդդիուս
2005 The King Փոլ
2006 Little Miss Sunshine Դուեին
2006 Fast Food Nation Բրայան
2007 Weapons Քրիս
2007 There Will Be Blood Փոլ Սանդեյ/Իլայ Սանդեյ
2008 Explicit Ills Ռոկկո
2008 Gigantic Բրայան Ուիզերսբի
2009 Taking Woodstock Ֆոլքսվագենի որդին
2009 The Good Heart Լուկաս
2009 Where the Wild Things Are Ալեքսանդրի ձայն
2010 The Extra Man Լուիս Այվզ
2010 Knight and Day Սայմոն Ֆիկկ
2010 Meek's Cutoff Թոմաս Գեյթլի
2010 For Ellen Ջոբի
2011 Cowboys & Aliens Պերսի
2012 Being Flynn Նիկ Ֆլինն
2012 Looper Սեթ
2012 Ruby Sparks Կելվին Վիր Ֆիլդս
2013 12 Years a Slave Ջոն Թիբիդս
2013 Prisoners Ալեքս Ջոնս
2014 Love & Mercy Բրայան Վիլսոն
2015 La giovinezza Ջիմմի Թրի
2015 Codes of Conduct Ջարդեն Ռոդմենսեն
2016 War and Peace Պիեր Բեզուխով
2016 Swiss Army Man Հենքս Թոմփսոն
2017 Okja Ջեյ
2018 Wildlife Ռեժիսոր

Մրցանակներ և առաջադրումներ խմբագրել

Մրցանակներ

  • 2007-ԱՄՆ-ի կինոդերասանների Գիլդիայի մրցանակ, «Փոքրիկ Միսս երջանկություն» ֆիլմի լավագույն դերասանական կազմ
  • 2002-«Անկախ Ոգի» մրցանակ, «Սուտ» ֆիլմում լավագույն դեբյուտ

Անվանակարգեր

  • 2016- «Ոսկե Գլոբուս» երկրորդ պլանի լավագույն տղամարդու դեր` «Սեր և գթասրտություն» ֆիլմի համար
  • 2014-ԱՄՆ-ի կինոդերասանների Գիլդիայի մրցանակ, լավագույն դերասանական կազմ «12 տարվա ստրկություն» ֆիլմի համար
  • 2008- BAFTA մրցանակ-լավագույն տղամարդու դեր «Նավթ» ֆիլմի համար

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոլ Դանո» հոդվածին։