Դանիել Վաս

դանիացի ֆուտբոլիստ

Դանիել Վաս (դան․՝ Daniel Wass, մայիսի 31, 1989(1989-05-31)[1][2][3], Gladsaxe, Գլադսաքսե, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա), դանիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Վալենսիայի և Դանիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի և աջ պաշտպանի դիրքում[4]։

Դանիել Վաս
Daniel Wass
Վասը Վալենսիայի կազմում 2017 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Դանիա Դանիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 31, 1989(1989-05-31)[1][2][3] (34 տարեկան)
Ծննդավայր Gladsaxe, Գլադսաքսե, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա
Հասակ 181 սմ
Քաշ 74 կգ
Դիրք աջ պաշտպան, կենտրոնական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Վալենսիա
Համար 18
Պատանեկան կարիերա
1995-2006 Դանիա Ավարտա
2006-2007 Դանիա Բրոնդբյու
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2007-2011 Դանիա Բրոնդբյու 85 (8)
2009   Նորվեգիա Ֆրեդրիկստադ 3 (1)
2011-2012 Պորտուգալիա Բենֆիկա 0 (0)
2011-2012   Ֆրանսիա Էվիան 29 (4)
2012-2015 Ֆրանսիա Էվիան 104 (19)
2015-2018 Իսպանիա Սելտա Վիգո 103 (9)
2018-ներկա Իսպանիա Վալենսիա 33 (1)
Ազգային հավաքական
2005 Դանիա Դանիա Մ16 3 (0)
2005-2006 Դանիա Դանիա Մ17 14 (0)
2006-2007 Դանիա Դանիա Մ18 4 (0)
2007-2008 Դանիա Դանիա Մ19 8 (2)
2008 Դանիա Դանիա Մ20 1 (0)
2008-2011 Դանիա Դանիա Մ21 14 (0)
2011-ներկա Դանիա Դանիա 17 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 19-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 19-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Բրոնդբյու խմբագրել

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան Վասը սկսել է Բրոնդբյուում։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2007 թվականի դեկտեմբերի 2-ին՝ Կոպենհագենի դեմ խաղում[5]։ Եվրոպական առաջնություններում իր առաջին հանդիպումը անցկացրեց 2008 թվականի հուլիսի 17-ին՝ ՈՒԵՖԱ Գավաթի որակավորման առաջին փուլի Բ36 Տորսխավնի դեմ խաղում[6]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց հուլիսի 31-ին՝ Բ36 Տորսխավնի դեմ պատասխան խաղում[7]։ 2009 թվականի օգոստոսի 19-ին Վասը վարձավճարով միացավ նորվեգական Ֆրեդրիկստադին։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 21-ին՝ Ռուսենբորգի դեմ խաղում[8]։ Իր առաջին գոլը խփեց նոյեմբերի 1-ին՝ Լյունի դեմ խաղում[9]։ Ֆրեդրիկստադի կազմում Վասը անցկացրեց 3 հանդիպում՝ Բրոնդբյու վերադառնալով 2009 թվականի դեկտեմբերին։ 2010 թվականի հոկտեմբերի 24-ին դանիացին գոլի հեղինակ դարձավ Ռանդերսի կազմում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[10]։ Բրոնդբյուի առաջին թիմի կազմում Վասը անցկացրեց 99 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Էվիան խմբագրել

2011 թվականի մայիսի 20-ին Վասը 5 տարվա պայմանագիր կնքեց Բենֆիկայի հետ[11][12], սակայն ակումբի կազմում չանցկացրեց ոչ մի պաշտոնական հանդիպում և հուլիսի 22-ին 1 տարվա վարձավճարով միացավ Էվիանին։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 1-ին՝ Ֆրանսիայի լիգայի գավաթի Լանսի դեմ խաղում[13]։ Առաջին հանդիպումը Լիգա 1-ում անցկացրեց հոկտեմբերի 15-ին՝ Սենտ Էտիենի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[14]։ Իր առաջին գոլը խփեց նոյեմբերի 19-ին՝ Լորյանի դեմ խաղում[15]։ Դեկտեմբերի 18-ին դանիացին դուբլ ձևակերպեց Բաստիայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[16]։ 2012 թվականի հունիսի 20-ին Էվիանը գնեց Վասի ամբողջ տրանսֆերը 2․5 միլիոն եվրոյի դիմաց[17][18]։ 2014 թվականի մայիսի 17-ին նա դուբլի հեղինակ դարձավ Սոշոյի դեմ խաղում[19]։ Օգոստոսի 16-ին Վասը դուբլ ձևակերպեց Ռենի դեմ խաղում[20]։ Դեկտեմբերի 13-ին՝ Ռեյմսի դեմ խաղում նա դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ, սակայն Էվիանը պարտվեց 3-2 հաշվով[21]։ Ակումբի կազմում Վասը անցկացրեց 147 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 27 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։

Սելտա Վիգո խմբագրել

2015 թվականի հունիսի 22-ին Վասը 4 տարվա պայմանագիր կնքեց Սելտա Վիգոյի հետ[22][23][24]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 23-ին՝ Լևանտեի դեմ խաղում[25]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 13-ին՝ Լաս Պալմասի դեմ խաղում[26]։ 2016 թվականի սեպտեմբերի 29-ին Վասը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Եվրոպայի Լիգայի Պանատինաիկոսի դեմ խաղում՝ 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով Սելտային[27]։ Դեկտեմբերի 4-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Բետիսի դեմ խաղում[28]։ 2017 թվականի սեպտեմբերի 29-ին՝ Ժիրոնայի դեմ խաղում Վասը դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ, իսկ հանդիպումն ավարտվեց 3-3 հաշվով[29]։ Դեկտեմբերի 23-ին նա գոլ խփեց Դեպորտիվո Լա Կորունյայի դեմ խաղում[30]։ 2018 թվականի հունվարի 7-ին դանիացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ռեալ Մադրիդի դեմ խաղում՝ փրկելով իր թիմին պարտությունից[31][32]։ Սելտա Վիգոյի կազմում Վասը անցկացրեց 136 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ։

Վալենսիա խմբագրել

2018 թվականի հուլիսի 10-ին Վասը 4 տարվա պայմանագիր կնքեց Վալենսիայի հետ[33][34]։ Ակումբը նրա համար վճարեց 6 միլիոն եվրո[35][36]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 20-ին՝ Ատլետիկո Մադրիդի դեմ խաղում[37]։ Առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայում անցկացրեց սեպտեմբերի 19-ին՝ խմբային փուլի Յուվենտուսի դեմ խաղում[38]։ Իր առաջին գոլը Վալենսիայի կազմում խփեց 2019 թվականի ապրիլի 11-ին՝ Եվրոպայի Լիգայի քառորդ եզրափակչի Վիլյառեալի դեմ խաղում[39]։ Մայիսի 5-ին Վասը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Հուեսկայի դեմ խաղում[40]։ Մայիսի 25-ին դանիացին թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Իսպանիայի գավաթի Բարսելոնայի դեմ խաղում[41]՝ օգնելով Վալենսիային հաղթել 2-1 հաշվով և նվաճել գավաթը[42][43]։ Իր առաջին մրցաշրջանում Վասը անցկացրեց 50 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 2 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ[44]։

Միջազգային կարիերա խմբագրել

Վասը ներկայացրել է Դանիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում։ Դանիայի ազգային հավաքականում իր դեբյուտը նշեց 2011 թվականի փետրվարի 9-ին՝ փոխարինման մտնելով Անգլիայի դեմ ընկերական խաղում[45]։ Առաջին հանդիպումը հավաքականի մեկնարկային կազմում անցկացրեց նոյեմբերի 15-ին՝ Ֆինլանդիայի դեմ խաղում[46]։ 2012 թվականին Վասը մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[47][48], սակայն չանցկացրեց ոչ մի հանդիպում[49], իսկ Դանիան դուրս մնաց խմբային փուլից[50]։ 2018 թվականի մայիսին Վասը ներառվեց Դանիայի՝ աշխարհի առաջնության համար նախնական 35-հոգանոց թիմում[51][52], սակայն դուրս մնաց վերջնական կազմից[53][54]։

2019 թվականի հունիսին Վասը 3 տարվա դադարից հետո վերադարձավ Դանիայի հավաքական՝ փոխարինելով Ռոբերտ Սկովին Վրաստանի դեմ խաղում և այս խաղում դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ[55][56]։

Կարիերայի վիճաագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի օգոստոսի 19-ի դրությամբ[57]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Բրոնդբյու 2007–08 Սուպերլիգա 13 0 0 0 0 0 13 0
2008–09 28 0 3 0 5 1 36 1
2009–10 12 2 0 0 0 0 12 2
2010–11 32 6 1 1 6 0 39 7
Ընդհանուր 85 8 4 1 11 1 0 0 100 10
Ֆրեդրիկստադ (վարձավճար) 2009 Էլիտսերիեն 3 1 0 0 3 1
Էվիան 2011–12 Լիգա 1 29 4 1 0 1 0 31 4
2012–13 34 2 5 0 0 0 39 2
2013–14 38 9 1 0 3 2 42 11
2014–15 32 8 2 1 1 1 35 10
Ընդհանուր 133 23 9 1 0 0 5 3 147 27
Սելտա Վիգո 2015–16 Լա Լիգա 36 2 7 1 0 0 43 3
2016–17 32 3 8 2 14 2 54 7
2017–18 35 4 4 0 0 0 39 4
Ընդհանուր 103 9 19 3 14 2 0 0 136 14
Վալենսիա 2018–19 Լա Լիգա 32 1 8 0 10 1 50 2
2019–20 1 0 0 0 0 0 0 0 0 0
Ընդհանուր 33 1 8 0 10 1 0 0 51 2
Կարիերայի ընդհանուր 357 42 40 5 35 4 5 3 437 54

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի օգոստոսի 19-ի դրությամբ[57]

Դանիա
Տարի Խաղեր Գոլեր
2011 4 0
2012 5 0
2013 1 0
2014 1 0
2015 3 0
2016 2 0
2019 1 0
Ընդհանուր 17 0

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Վալենսիա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Denmark - D. Wass - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  5. «FC Copenhagen - Bröndby IF, Dec 2, 2007 - Alka Superligaen - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  6. «Bröndby IF - B36 Tórshavn, Jul 17, 2008 - UEFA-Cup Qualifikation - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  7. «B36 Tórshavn - Bröndby IF, Jul 31, 2008 - UEFA-Cup Qualifikation - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  8. «Fredrikstad FK - Rosenborg BK, Aug 21, 2009 - Eliteserien - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  9. «FK Lyn - Fredrikstad FK, Nov 1, 2009 - Eliteserien - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  10. «Bröndby IF - Randers FC, Oct 24, 2010 - Alka Superligaen - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  11. «Daniel Wass assume Benfica :: zerozero.pt». www.zerozero.pt (պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  12. «Daniel Wass skifter til Benfica». DR (դանիերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  13. «RC Lens - FC Évian Thonon Gaillard, Sep 1, 2011 - Coupe de la Ligue - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  14. «FC Évian Thonon Gaillard - AS Saint-Étienne, Oct 15, 2011 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  15. «FC Évian Thonon Gaillard - FC Lorient, Nov 19, 2011 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  16. «FC Évian Thonon Gaillard - SC Bastia, Dec 18, 2013 - Coupe de la Ligue - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  17. «Evian sign Wass on permanent deal from Benfica | Goal.com». www.goal.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  18. «Wass signe pour 4 ans | WWW.ETGFC.COM Le site». 2012 թ․ հունիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  19. «FC Sochaux-Montbéliard - FC Évian Thonon Gaillard, May 17, 2014 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  20. «Stade Rennais FC - FC Évian Thonon Gaillard, Aug 16, 2014 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  21. «Stade Reims - FC Évian Thonon Gaillard, Dec 13, 2014 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  22. Sport (2015 թ․ հունիսի 22). «Celta Vigo officially announce the signing of Evian's Daniel Wass». sport (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.(չաշխատող հղում)
  23. «Celta Vigo confirm signing of Danish player Daniel Wass | English | AS.com». AS.com (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  24. «DONE DEAL: Celta Vigo sign Evian wing-back Daniel Wass - Tribal Football». Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  25. «Levante UD - Celta de Vigo, Aug 23, 2015 - LaLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  26. «Celta de Vigo - UD Las Palmas, Sep 13, 2015 - LaLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  27. «Celta de Vigo - Panathinaikos Athens, Sep 29, 2016 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  28. «Real Betis Balompié - Celta de Vigo, Dec 4, 2016 - LaLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  29. «Celta de Vigo - Girona FC, Sep 29, 2017 - LaLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  30. «Deportivo de La Coruña - Celta de Vigo, Dec 23, 2017 - LaLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  31. «Celta de Vigo - Real Madrid, Jan 7, 2018 - LaLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  32. «Celta Vigo took advantage of Marcelo weakness in Real Madrid draw – Daniel Wass». Squawka Football News (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  33. «Club Statement I Daniel Wass». Valencia CF (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  34. «Transfer Market: Wass joins Valencia from Celta Vigo - MARCA in English». MARCA in English (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  35. «Valencia sign Daniel Wass from Celta | Football Espana». www.football-espana.net. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  36. «Valencia confirm signing of Wass from Celta Vigo - La Liga News UK». La Liga News UK (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հուլիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  37. «Valencia CF - Atlético Madrid, Aug 20, 2018 - LaLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  38. «Valencia CF - Juventus FC, Sep 19, 2018 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
  39. «Villarreal CF - Valencia CF, Apr 11, 2019 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
  40. «SD Huesca - Valencia CF, May 5, 2019 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
  41. «FC Barcelona - Valencia CF, May 25, 2019 - Copa del Rey - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
  42. 42,0 42,1 «Valencia shock Barcelona in Copa del Rey final despite Messi's best efforts». The Observer (բրիտանական անգլերեն). 2019 թ․ մայիսի 25. ISSN 0029-7712. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
  43. «Copa del Rey final: Valencia end Barcelona's double dream» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ մայիսի 25. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
  44. «Daniel Wass | Football Stats | Valencia | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
  45. «Denmark - England, Feb 9, 2011 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  46. «Denmark - Finland, Nov 15, 2011 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  47. Association, Press (2012 թ․ մայիսի 29). «Euro 2012: Thomas Sorensen out of Denmark squad with back injury». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  48. «Denmark squad guide: Eriksen the key as Olsen sticks with tried and trusted». Mail Online. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  49. uefa.com. «UEFA EURO 2012 - History - Denmark – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  50. uefa.com. «UEFA EURO 2012 - History - Standings – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  51. «Denmark coach names 35-man provisional national team squad». USA TODAY (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  52. «Confirmed: Denmark name 35-man extended FIFA World Cup squad». Socceroos (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  53. «World Cup 2018: Nicklas Bendtner misses out on Denmark squad | Goal.com» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
  54. «Eriksen leads Great Danes' challenge.. but they're missing revitalised Bendtner». The Sun (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 5. Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
  55. «Denmark - Georgia, Jun 10, 2019 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
  56. «Denmark vs. Georgia - Football Match Summary - June 10, 2019 - ESPN». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
  57. 57,0 57,1 «Daniel Wass». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանիել Վաս» հոդվածին։