Դանիել Պոդենսե

պորտուգալացի ֆուտբոլիստ

Դանիել Կաշտելու Պոդենսե (պորտ․՝ Daniel Castelo Podence, հոկտեմբերի 21, 1995, Օեյրաշ, Պորտուգալիա), պորտուգալացի ֆուտբոլիստ, վինգեր։ Հանդես է գալիս անգլիական «Վուլվերհեմպտոն»-ի և Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում։

Դանիել Պոդենսե
պորտ․՝ Daniel Castelo Podence
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Դանիել Կաշտելու Պոդենսե
Ազգությունը պորտուգալացի
Քաղաքացիությունը Պորտուգալիա Պորտուգալիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 21, 1995(1995-10-21)[1][2] (28 տարեկան)
Ծննդավայր Օեյրաշ, Պորտուգալիա
Հասակ 165 սմ
Դիրք վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Վուլվերհեմպտոն
Համար 10
Պատանեկան կարիերա
2005-2014 Պորտուգալիա Սպորտինգ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2014-2018 Պորտուգալիա Սպորտինգ 25 (0)
2016-2017   Պորտուգալիա Մորեյրենսե 14 (4)
2018-2020 Հունաստան Օլիմպիակոս 42 (8)
2020-ներկա Անգլիա Վուլվերհեմպտոն 40 (4)
Ազգային հավաքական
2020-ներկա Պորտուգալիա Պորտուգալիա 1 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ նոյեմբերի 6, 2021:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հոկտեմբերի 14, 2020

Ակումբային կարիերա խմբագրել

«Սպորտինգ» խմբագրել

Պոդենսեն միացել է «Սպորտինգի» մանկապատանեկան ակադեմիային մինչ իր 10-րդ տարեդարձը։ ՄԻնչև այդ ֆուտբոլիստը մարզվել է «Բելենենսեշ ՖԱ»-ի ակադեմիայում[3]։ 2013 թվականից Դանիելը սկսել է հանդես գալ «Սպորտինգ Բ»-ի կազմում, որտեղ իր դեբյուտը նշել է փետրվարի 3-ին՝ Սեգունդա Լիգայի շրջանակներում կայացած «Մարիտիմո Բ»-ի դեմ խաղում։ Նա այդ խաղում փոխարինել է Բրումային[4]։

Պորտուգալական ակումբի հիմնական թիմի կազմում Դանիել Պոդենսեն իր առաջին հանդիպումը անցկացրել է 2014 թվականի դեկտեմբերի 29-ին՝ մասնակցելով Պորտուգալիայի լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Վիկտորիա ՖԱ»-ի դեմ հանդիպմանը[5]։ Հանդիպումն ավարտվել է 2-0 հաշվով՝ «Սպորտինգի» հաղթանակով<։

2016-17 մրցաշրջանը ֆուտբոլիստը վարձավճարով հանդես է եկել «Մորեյրենսե»-ի կազմում[6]։ Թիմի կազմում իր նորամուտի հանդիպումը նա անցկացրել է 2016 թվականի սեպտեմբերի 17-ին «Էստորիլ Պրահա»-ի դեմ խաղում[7]։ Իր առաջին գոլը պորտուգալական թիմի կազմում Պոդենսեն խփել է հոկտեմբերի 29-ին «Տոնդելա ՖԱ»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 2-1 հաշվով[8]։ Դեկտեմբերի 4-ին Դանիել Պոդենսեն իր հեղինակած երկու գոլերով օգնել է թիմին հաղթել «Նասիոնալ ՖԱ»-ի դեմ խաղում(3-1)[9]։

2017 թվականի հունվարին Պոդենսեն կրկին հրավիրվել է «Սպորտինգ»` թիմի գլխավոր մարզիչ Ժորժի Ժեզուշի կողմից[10]։

«Օլիմպիակոս» խմբագրել

2018 թվականի հուլիսի 9-ին Դանիել Պոդենսեն տեղափոխվել է հունական «Օլիմպիակոս»՝ թիմի հետ կնքելով հնգամյա պայմանագիր[11]։ Նոր թիմի կազմում իր առաջին հանդիպումը անցկացրել է օգոստոսի 9-ին՝ մասնակցելով ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի խաղարկության որակավորման 3-րդ փուլի շրջանակներում կայցած «Լյուցերն ՖԱ»-ի դեմ խաղին, որն ավարտվել է 4-0 հաշվով՝ հունական թիմի հաղթանակով[12]։ Նույն ամսում նա նաև խփել է իր առաջին գոլը «Բըրնլիի» դեմ խաղում(4-2)[13]։ Դասնիելը Հունաստանում անցկացրած իր առաջին մրցաշրջանում դարձել է ութ գոլի հեղինակ[14], իսկ թիմը դարձել է Հունաստանի Սուպերլիգայի փոխչեմպիոն[15]։

2019 թվականի սեպտեմբերի 19-ին պորտուգալացի ֆուտբոլիստը օգնել է թիմին ոչ-ոքի խաղալ ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի շրջանակներում կայացած «Տոտենհեմի» դեմ խաղում(2-2)[16]։ Նա գոլի հեղինակ է դարձել 44-րդ րոպեին։

«Վուլվերհեմպտոն» խմբագրել

2020 թվականի հունվարի 30-ին Դանիել Պոդենսեն տեղափոխվել է Պրեմիեր Լիգայում հանդես եկող «Վուլվերհեմպտոն»։ Տրանսֆերն արժեցել է 16.9 միլիոն ֆունտ-ստեռլինգ, իսկ պայմանագիրը կնքվել է 4.5 տարով[17][18]։ Թիմի կազմում իր առաջին հանդիպումն անցկացրել է «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում տեղի ունեցած «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում, որն ավարտվել է ոչ-ոքի՝ 0-0 հաշվով[19]։ Եվրոպական առաջնություններում իր դեբյուտը նշել է փետրվարի 27-ին՝ մասնակցելով և երկու գոլային փոխանցում կատարելով ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակչում կայացած իսպանական «Էսպանյոլի» դեմ խաղում։ Այդ հանդիպումն ավարտվել է 3-2 հաշվով՝ անգլիական թիմի պարտությամբ[20]։

Պոդենսեն ճանաչվել է 2020 թվականի դեկտեմբերի 15-ին «Չելսիի» դեմ կայացած հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, որի ընթացքում նա խփել է իր թիմի առաջին գոլը, իսկ հանդիպումն ավարտվել է 2-1 հաշվով՝ «Վուլվերհեմպտոնի» հաղթանակով[21]։

Միջազգային կարիերա խմբագրել

2019 թվականի սեպտեմբերին Դանիել Պոդենսեն առաջին անգամ հրավիրվել է Պորտուգալիայի ազգային հավաքական՝ մասնակցելու Եվրո 2020ի որակավորման փուլի Սերբիայի և Լիտվայի հավաքականների դեմ խաղերին[22]։ Հավաքականի կազմում իր առաջին հանդիպումն անցկացրել է 11 ամիս անց՝ 15 րոպե անցկացնելով ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի խաղարկության շրջանակներում կայացած Շվեդիայի հավաքականի դեմ խաղում։ Նա փոխարինել է Ժուան Ֆելիքսին, իսկ հանդիպումն ավարտվել է 3-0 հաշվով՝ պորտուգալացիների հաղթանակով[23]։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբային խմբագրել

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Լիգայի գավաթ Այլ Արդյունք
Դիվիզիոն Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Սպորտինգ Բ 2012–13 Սեգունդա Լիգա 6 0 6 0
2013–14 Սեգունդա Լիգա 4 0 4 0
2014–15 Սեգունդա Լիգա 31 3 31 3
2015–16 ԼիգաՊրո 38 6 38 6
Արդյունք 79 9 79 9
Սպորտինգ 2014–15 Պրիմեիրա Լիգա 0 0 2 0 4 0 0 0 6 0
2015–16 Պրիմեիրա Լիգա 0 0 0 0 1 0 0 0 1 0
2016–17 Պրիմեիրա Լիգա 13 0 0 0 0 0 0 0 13 0
2017–18 Պրիմեիրա Լիգա 12 0 4 0 3 0 1 0 20 0
Արդյունք 25 0 6 0 8 0 1 0 40 0
Մորեյրենսե (վարձավճար) 2016–17 Պրիմեիրա Լիգա 14 4 1 0 3 0 18 4
Օլիմպիակոս 2018–19 Հունաստանի Սուպերլիգա 27 5 2 2 12 1 41 8
2019–20 Հունաստանի Սուպերլիգա 15 3 0 0 12 2 27 5
Արդյունք 42 8 2 2 24 3 68 13
Վուլվերհեմպտոն 2019–20 Պրեմիեր Լիգա 9 1 0 0 4 0 13 1
2020–21 Պրեմիեր Լիգա 24 3 0 0 1 0 25 3
2021–22 Պրեմիեր Լիգա 7 0 0 0 2 2 9 2
Արդյունք 40 4 0 0 3 2 4 0 47 6
Կարիերայի արդյունք 200 25 9 2 14 2 29 3 252 32

Միջազգային խմբագրել

Ազգային հավաքական Տարի Խաղ Գոլ
Պորտուգալիա 2020 1 0
Արդյունք 1 0

Ձեռքբերումներ խմբագրել

«Սպորտինգ» խմբագրել

  • Պորտուգալիայի առաջնության չեմպիոն - 2014-15
  • Պորտուգալիայի լիգայի գավաթի խաղարկության չեմպիոն - 2017-18

«Մորեյրենսե» խմբագրել

  • Պորտուգալիայի լիգայի գավաթի խաղարկության չեմպիոն - 2016-17

«Օլիմպիակոս» խմբագրել

  • Հունաստանի Սուպերլիգայի չեմպիոն - 2019-20

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. Óca, João Pedro (2020 թ․ մայիսի 10). «Podence: "Era irreverente, mandei o Jesus 'dar uma curva'"» [Podence: "I was a maverick, I told Jesus to ‘take a hike’"] (պորտուգալերեն). Mais Futebol. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 15-ին.
  4. «Marítimo B-Sporting B, 0–0: Desperdício dita nulo» [Marítimo B-Sporting B, 0–0: Inefficiency equals zero]. Record (պորտուգալերեն). 2013 թ․ փետրվարի 3. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 10-ին.
  5. «Sporting "secundário" vence em Guimarães» ["Supporting" Sporting win in Guimarães]. Diário de Notícias (պորտուգալերեն). 2014 թ․ դեկտեմբերի 29. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 16-ին.
  6. «Daniel Podence no Moreirense por empréstimo do Sporting» [Daniel Podence in Moreirense on loan from Sporting] (պորտուգալերեն). SAPO. 2016 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 12-ին.
  7. Gouveia, Ricardo (2016 թ․ սեպտեմբերի 17). «Estoril-Moreirense, 2–0 (destaques)» [Estoril-Moreirense, 2–0 (highlights)] (պորտուգալերեն). Mais Futebol. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 12-ին.
  8. «Moreirense vence em Tondela e deixa lugares de descida» [Moreirense win in Tondela and leave relegation zone]. Diário de Notícias (պորտուգալերեն). 2016 թ․ հոկտեմբերի 29. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 12-ին.
  9. Ferreira, Bruno José (2016 թ․ դեկտեմբերի 4). «Moreirense-Nacional, 3–1 (destaques)» [Moreirense-Nacional, 3–1 (highlights)] (պորտուգալերեն). Mais Futebol. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 12-ին.
  10. «Leões confirmam regresso de Geraldes e Podence» [Lions confirm return of Geraldes and Podence]. Diário de Notícias (պորտուգալերեն). 2017 թ․ հունվարի 31. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 12-ին.
  11. Tembelis, Vasilis (2018 թ․ հուլիսի 9). Επίσημο: Στον Ολυμπιακό ο Ποντένσε [Official: Podence to Olympiacos] (հունարեն). Sport 24. Վերցված է 2018 թ․ հուլիսի 9-ին.
  12. Wood, Graham (2018 թ․ օգոստոսի 9). «Olympiacos put Luzern to the sword». Agona Sport. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 15-ին.
  13. Johnston, Neil (2018 թ․ օգոստոսի 30). «Burnley 1–1 Olympiakos». BBC Sport. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  14. Nicolaides, Shaun (2019 թ․ մայիսի 10). «Goals flowing for prolific Olympiacos and PAOK». Agona Sport. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին.
  15. Nicolaides, Shaun (2019 թ․ մայիսի 7). «European clubs prepare bids for Olympiacos stars». Agona Sport. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին.
  16. Johnston, Neil (2019 թ․ սեպտեմբերի 18). «Olympiakos 2–2 Tottenham Hotspur». BBC Sport. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 19-ին.
  17. «Podence signs for Wolves». Wolverhampton Wanderers F.C. 2020 թ․ հունվարի 30. Վերցված է 2020 թ․ հունվարի 30-ին.
  18. Thompson, Peter (2020 թ․ հունվարի 30). «Wolves sign Olympiacos winger Podence in £17m deal». Goal. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 30-ին.
  19. Stone, Simon (2020 թ․ փետրվարի 1). «Manchester United 0–0 Wolverhampton Wanderers». BBC Sport. Վերցված է 2020 թ․ փետրվարի 27-ին.
  20. Mann, Mantej (2020 թ․ փետրվարի 27). «Espanyol 3–2 Wolves (agg 3–6): Visitors through despite Jonathan Calleri hat-trick». BBC Sport. Վերցված է 2020 թ․ փետրվարի 27-ին.
  21. Bysouth, Alex (2020 թ․ դեկտեմբերի 15). «Wolverhampton Wanderers 2–1 Chelsea: Pedro Neto scores late winner for Wolves». BBC Sport. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 15-ին.
  22. «New additions for Euro2020 qualifiers». The Portugal News. 2019 թ․ սեպտեմբերի 6. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 8-ին.
  23. «Portugal 3–0 Sweden». UEFA. 2020 թ․ հոկտեմբերի 14. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել