Դանիել Էնթին (անգլ.՝ Daniel Entin, ապրիլի 27, 1927(1927-04-27), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հունվարի 18, 2017(2017-01-18), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի թանգարանի աշխատակից, Ռերիխովյան շարժման գործուն անդամ։ Նիկոլայ Ռերիխի թանգարանի պատվավոր տնօրեն։ Նիկոլայ Ռերիխի անվան միջազգային մրցանակի դափնեկիր (2004)։

Դանիել Էնթին
անգլ.՝ Daniel Entin
Դիմանկար
Ծնվել էապրիլի 27, 1927(1927-04-27)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էհունվարի 18, 2017(2017-01-18) (89 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունթանգարանի աշխատակից

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 20-րդ դարասկզբին Ամերիկա ժամանած ռուսաստանաբնակ գաղթականների ընտանիքում[1]։ Ավարտելով համալսարանը՝ աշխատել է որպես լուսանկարիչ առևտրային կազմակերպություններում և ամսագրերում։ Հետաքրքրվել է ժամանակակից արվեստով։ 1970-ական թվականների սկզբին համագործակցել է Նյու Յորքի Նիկոլայ Ռերիխի թանգարանի հետ[2], եղել է Խորհրդի անդամ։ 1983-2016 թվականներին զբաղեցրել է Նիկոլայ Ռերիխի թանգարանի տնօրենի պաշտոնը, շարունակել է հիմնադիրների ավանդույթները[3]։ Միևնույն ժամանակ, հավաքածուն ավելի ամբողջական և ներկայանալի դարձնելու համար կիրառել է նորարարական մեթոդներ[4]։

Ռերիխյան թեմայով հոդվածների հեղինակ է։ Բազմիցս այցելել է Ռուսաստան, մասնակցել է միջազգային կոնֆերացիաների, եղել է գրքերի, ֆիլմերի խորհրդատու, «Вестник Ариаварты», «Դելֆիս» ամսագրերի խմբագրական խորհրդի անդամ։ Ակտիվորեն նպաստել է ռերիխովյան փիլիսոփայական, գրական և էպիստոլյար ժառանգության նյութերի հրապարակմանը։

2004 թվականին պարգևատրվել է Նիկոլայ Ռերիխի անվան միջազգային մրցանակով՝ «ռերիխովյան ժառանգության պահպանման և Ամերիկայի Միացյալ Նահանգներում ռերիխյան թանգարանային ավանդույթների շարունակականության համար»[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Сулькин Олег От Манхэттена до Шамбалы — рукой подать Արխիվացված 2017-02-02 Wayback Machine // Голос Америки. — 2014. — 27 января.
  2. «About the Museum» (անգլերեն). Nicholas Roerich Museum. Վերցված է 2016 թ․ հունիսի 15-ին.
  3. Росов Владимир Даниил Энтин: поддерживать живой огонь. Беседа с директором Музея Николая Рериха // Вестник Ариаварты. — 2002. — № 2. — С. 3-14.
  4. Даниил Энтин: «Вольны быть там, где пожелают» // Прибалтийское искусство. — 2013. — 12 июля.
  5. Международная премия имени Николая Рериха Արխիվացված 2017-02-02 Wayback Machine // Всемирный клуб петербужцев

Արտաքին հղումներ խմբագրել