Դանիելլա Սարահբա (պորտ.՝ Daniella Sarahyba, հուլիսի 8, 1984(1984-07-08)[1], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), բրազիլացի մոդել։ Ծնվել և մեծացել է Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում։

Դանիելլա Սարահբա
պորտ.՝ Daniella Sarahyba
Դիմանկար
Բրազիլացի մոդել Դանիելլա Սարահբան
Ծնվել էհուլիսի 8, 1984(1984-07-08)[1] (39 տարեկան)
ԾննդավայրՌիո դե Ժանեյրո, Բրազիլիա
ՔաղաքացիությունԲրազիլիա Բրազիլիա
Ազգությունբրազիլացի
Մայրենի լեզուբրազիլիական պորտուգալերեն
Մասնագիտությունմոդել
ԱշխատավայրԲրազիլիա
 Daniella Sarahyba Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Դանիելլա Սարահբա Ֆերնանդեսը ծնվել է 1984 թվականի հուլիսի 8-ին Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Ռիո դե Ժանեյրո քաղաքում։

Դանիելլայի մայրը՝ Մարիա Լուչիա Սարահբան ևս եղել է բրազիլացի մոդել[2]։ Երեք տարեկան հասակից նա հայտնվել է ամսագրերի շապիկներին՝ մոր հետ համատեղ[3]։

Մոդելի կարիերայում սկսել է հանդես գալ 12 տարեկան հասակից։ Մոր կողմից նա ունի մերձավորարևելյան արմատներ[3][4]։

Կարիերա խմբագրել

Բրազիլացի այս ֆոտոմոդելը հայտնվել է լատինաամերիկյան ամսագրերի շապիկներին դեռևս 12 տարեկան հասակում։ Հիմնականում հայտնի է իր լողազգեստներով հրապարակումներով։

Որպես մոդել՝ նախընտրում է սպորտային համազգեստներ[5][6]։ Հասակը 1 մետր 78 սանտիմետր է, աչքերի գույնը՝ շագանակագույն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. Daniella faz a América - IstoÉ Gente Արխիվացված 2017-09-04 Wayback Machine (retrieved on November 5, 2007) (պորտ.)
  3. 3,0 3,1 Princesinha do mar - Veja Rio Արխիվացված 2012-02-07 Wayback Machine (retrieved on November 5, 2007)
  4. Daniella Sarahyba, una chica muy guapa - Revista Quem Արխիվացված 2016-03-03 Wayback Machine (retrieved on November 5, 2007) (պորտ.)
  5. «Swimsuit 2007: Daniella Sarahyba». CNN/Sports Illustrated. Վերցված է 2008 թ․ փետրվարի 18-ին.
  6. «SI Swimsuit Collection: Daniella Sarahyba». Time Inc. Վերցված է 2008 թ․ փետրվարի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել