Դանիելե Բազելի

իտալացի ֆուտբոլիստ

Դանիելե Բազելի (իտալ.՝ Daniele Baselli, մարտի 12, 1992(1992-03-12)[1], Մաներբիո, Բրեշիա, Լոմբարդիա, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Տորինոյի և Իտալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[2]։

Football pictogram.svg
Դանիելե Բազելի
Daniele Baselli
Daniele Baselli 02.JPG
Բազելին Ատալանտայի կազմում 2014 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 12, 1992(1992-03-12)[1] (28 տարեկան)
Ծննդավայր Մաներբիո, Բրեշիա, Լոմբարդիա, Իտալիա
Հասակ 182 սմ
Քաշ 70 կգ
Դիրք կենտրոնական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Տորինո
Համար 8
Պատանեկան կարիերա
2000-2011 Իտալիա Ատալանտա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2011-2013 Իտալիա Չիտադելա 50 (1)
2013-2015 Իտալիա Ատալանտա 50 (2)
2015-ներկա Իտալիա Տորինո 112 (16)
Ազգային հավաքական
2009 Իտալիա Իտալիա Մ18 2 (0)
2011 Իտալիա Իտալիա Մ19 1 (0)
2012-2015 Իտալիա Իտալիա Մ21 12 (0)
2018-ներկա Իտալիա Իտալիա 1 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ նոյեմբերի 8-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ նոյեմբերի 8-ի, 2018

Ակումբային կարիերաԽմբագրել

ՉիտադելաԽմբագրել

Բազելին Ատալանտայի ակադեմիայի սան է։ 2011 թվականի հուլիսի 13-ին նա համատեղ սեփականության գործարքով միացավ Չիտադելային[3]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց օգոստոսի 21-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Ֆիորենտինայի դեմ խաղում։ Առաջին հանդիպումը Սերիա B-ում անցկացրեց օգոստոսի 27-ին՝ Ալբինոլեֆեի դեմ խաղում։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2013 թվականի մայիսի 18-ին՝ Ասկոլիի դեմ խաղում։ Չիտադելայի կազմում Բազելին անցկացրեց 53 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Վերադարձ ԱտալանտաԽմբագրել

2013 թվականի հունիսի 20-ին Ատալանտան 803․500 եվրոյի դիմաց Չիտադելայից գնեց Բազելիի տրանսֆերի մնացած մասը՝ ակումբի հետ կնքելով 4 տարվա պայմանագիր[4]։ Իր դեբյուտը Ատալանտայի կազմում նշեց օգոստոսի 18-ին՝ փոխարինման մտնելով Իտալիայի գավաթի Բարիի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[5]։ Առաջին հանդիպումը Սերիա A-ում Բազելին անցկացրեց սեպտեմբերի 1-ին՝ փոխարինելով Ջակոմո Բոնավենտուրային Տորինոյի դեմ խաղում[6][7]։ Նոյեմբերի 10-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Բոլոնյայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[8]։ Իր առաջին մրցաշրջանում Ատալանտայի կազմում Բազելին անցկացրեց 31 հանդիպում՝ դառնալով 3 գոլային փոխանցման հեղինակ[9]։

2015 թվականի հունվարի 6-ին Բազելին 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ջենոայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[10]։ Իր առաջին գոլը Սերիա A-ում խփեց մայիսի 10-ին՝ Պալերմոյի դեմ խաղում[11]։ Մայիսի 30-ին նա գոլ խփեց Միլանի դեմ խաղում, սակայն Ատալանտան պարտվեց 3-1 հաշվով[12]։ Ակումբի առաջին թիմի կազմում Բազելին անցկացրեց 55 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

ՏորինոԽմբագրել

2015 թվականի հուլիսի 10-ին Բազելին Դավիդե Ձապակոստայի հետ ընդհանուր 10․3 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Տորինո[13][14]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 16-ին՝ Իտալիայի գավաթի Պեսկարայի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլի հեղինակ[15]։ Առաջին հանդիպումը Սերիա A-ում Տորինոյի կազմում Բազելին անցկացրեց օգոստոսի 23-ին՝ Ֆրոզինոնեի դեմ խաղում և այս խաղում կրկին դառնալով գոլի հեղինակ[16]։ Հոկտեմբերի 17-ին իտալացին գոլ խփեց Միլանի դեմ խաղում՝ փրկելով Տորինոյին պարտությունից[17]։ Իր առաջին մրցաշրջանում Բազելին անցկացրեց 37 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[18]։

2016 թվականի օգոստոսի 21-ին Բազելին գոլ խփեց Միլանի դեմ հանդիպման ավելացված ժամանակում, սակայն Տորինոն պարտվեց 3-2 հաշվով[19]։ Հոկտեմբերի 17-ին իտալացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Պալերմոյի դեմ խաղում[20]։ Նոյեմբերի 5-ին՝ Կալյարիի դեմ խաղում նա կրկին դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 5-1 հաշվով[21]։ 2017 թվականի մարտի 18-ին Բազելին գոլ խփեց Ինտեր Միլանի դեմ խաղում[22]։ Մայիսի 28-ին իտալացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Սասուոլոյի դեմ խաղում[23]։ 2016-17 մրցաշրջանում Բազելին անցկացրեց 37 հանդիպում առաջնությունում՝ դառնալով 6 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ[24]։

2017 թվականի հուլիսի 12-ին Բազելին երկարաձգեց իր պայմանագիրը Տորինոյի հետ մինչև 2022 թվականը[25][26]։ Սեպտեմբերի 23-ին նա հեռացվեց խաղադաշտից Յուվենտուսի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 25-րդ րոպեին[27]։ Նոյեմբերի 19-ին իտալացին գոլ խփեց Կիևոյի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[28]։ Առաջին հանդիպումը Տորինոյի ավագի թևկապով Բազելին անցկացրեց Նապոլիի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[29]։ Մայիսի 20-ին նա գոլ խփեց Ջենոայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[30]։ 2017-18 մրցաշրջանում Բազելին անցկացրեց 34 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[31]։

2018 թվականի օգոստոսի 12-ին Բազելին գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Իտալիայի գավաթի Կոզենցայի դեմ խաղում[32]։ Հոկտեմբերի 5-ին նա գոլ խփեց Ֆրոզինոնեի դեմ խաղում՝ օգնելով Տորինոյին հաղթել 3-2 հաշվով[33]։ Հոկտեմբերի 21-ին իտալացին գոլի հեղինակ դարձավ Բոլոնյայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[34]։

Միջազգային կարիերաԽմբագրել

Բազելին ներկայացրել է Իտալիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2015 թվականին նա Մ21 հավաքականի կազմում մասնացկեց Եվրոպայի առաջնությանը[35]՝ խաղադաշտ դուրս գալով միայն Շվեդիայի դեմ խաղում[36][37]։ Իտալիան դուրս մնաց խմբային փուլից՝ զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը և զիջելով Շվեդիային ու Պորտուգալիային[38]։

Իտալիայի ազգային հավաքական Բազելին առաջին անգամ հրավիրվեց 2018 թվականի մայիսի 19-ին Ռոբերտո Մանչինիի կողմից՝ Սաուդյան Արաբիայի, Ֆրանսիայի և Նիդերլանդների դեմ ընկերական խաղերի համար[39][40][41]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց հունիսի 4-ին՝ փոխարինելով Ժորժինյոյին Նիդերլանդների դեմ խաղում[42][43][44]։

Կարիերայի վիճակագրությունԽմբագրել

Ակումբային վիճակագրությունԽմբագրել

2018 թվականի նոյեմբերի 8-ի դրությամբ[45]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Չիտադելա 2011–12 Սերիա B 13 0 1 0 14 0
2012–13 37 1 2 0 39 1
Ընդհանուր 50 1 3 0 0 0 0 0 53 1
Ատալանտա 2013–14 Սերիա A 28 0 3 0 31 0
2014–15 22 2 2 0 24 2
Ընդհանուր 50 2 5 0 0 0 0 0 55 2
Տորինո 2015–16 Սերիա A 34 4 3 1 38 5
2016–17 37 6 2 0 39 6
2017–18 32 4 2 0 34 4
2018–19 9 2 1 1 10 3
Ընդհանուր 112 16 8 2 0 0 0 0 120 18
Կարիերայի ընդհանուր 212 19 16 2 0 0 0 0 228 21

Միջազգային վիճակագրությունԽմբագրել

2018 թվականի նոյեմբերի 8-ի դրությամբ[45]

Իտալիա
Տարի Խաղեր Գոլեր
2018 1 0
Ընդհանուր 1 0

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Italy - D. Baselli - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-11-08 
  3. «UFFICIALE: De Vito e Baselli al Cittadella, Dalla Bona al Modena - TUTTOmercatoWEB.com»։ Վերցված է 2018-11-08 
  4. «L'Atalanta la spunta per 50mila euro: Baselli è nerazzurro - Bergamo News»։ BergamoNews (it-IT)։ 2013-06-21։ Վերցված է 2018-11-08 
  5. «Atalanta BC - SSC Bari, Aug 18, 2013 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-08 
  6. «Atalanta BC - Torino FC, Sep 1, 2013 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-08 
  7. «Atalanta vs Torino | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-11-08 
  8. «Atalanta BC - Bologna FC 1909, Nov 10, 2013 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-08 
  9. «Daniele Baselli | Football Stats | Torino | Season 2013/2014 | Soccer Base»։ www.soccerbase.com (անգլերեն)։ Վերցված է 2018-11-08 
  10. «Genoa CFC - Atalanta BC, Jan 6, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-08 
  11. «US Palermo - Atalanta BC, May 10, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-08 
  12. «Atalanta BC - AC Milan, May 30, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-08 
  13. «Fiorentina fail to land another target as Baselli is linked with Torino»։ Viola Nation։ Վերցված է 2018-11-08 
  14. «Zappacosta-Baselli for Torino | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-11-08 
  15. «Torino FC - Delfino Pescara 1936, Aug 16, 2015 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-08 
  16. «Frosinone Calcio - Torino FC, Aug 23, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-08 
  17. «Torino FC - AC Milan, Oct 17, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-08 
  18. «Daniele Baselli | Football Stats | Torino | Season 2015/2016 | Soccer Base»։ www.soccerbase.com (անգլերեն)։ Վերցված է 2018-11-08 
  19. «AC Milan - Torino FC, Aug 21, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-08 
  20. «US Palermo - Torino FC, Oct 17, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-08 
  21. «Torino FC - Cagliari Calcio, Nov 5, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-08 
  22. «Torino FC - Inter Milan, Mar 18, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-08 
  23. «Torino FC - US Sassuolo, May 28, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-08 
  24. «Daniele Baselli | Football Stats | Torino | Season 2016/2017 | Soccer Base»։ www.soccerbase.com (անգլերեն)։ Վերցված է 2018-11-08 
  25. «Baselli renews with Torino | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-11-08 
  26. «Baselli, rinnovo sino al 2022»։ TORINO FC 1906 SITO UFFICIALE (իտալերեն)։ Վերցված է 2018-11-08 
  27. «Juventus FC - Torino FC, Sep 23, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-08 
  28. «Torino FC - Chievo Verona, Nov 19, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-08 
  29. «SSC Napoli - Torino FC, May 6, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-08 
  30. «Genoa CFC - Torino FC, May 20, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-08 
  31. «Daniele Baselli | Football Stats | Torino | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com (անգլերեն)։ Վերցված է 2018-11-08 
  32. «Torino FC - Cosenza Calcio, Aug 12, 2018 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-08 
  33. «Torino FC - Frosinone Calcio, Oct 5, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-08 
  34. «Bologna FC 1909 - Torino FC, Oct 21, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-08 
  35. uefa.com։ «Under-21 2015 - History - Italy – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-11-08 
  36. «Italy U21 - Sweden U21, Jun 18, 2015 - 2015 European Under-21 Football Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-08 
  37. uefa.com (2015-06-18)։ «Under-21 2015 - History - Italy-Sweden – UEFA.com»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2018-11-08 
  38. uefa.com։ «Under-21 2015 - History  - Standings – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-11-08 
  39. «Italy: Balotelli in Mancini squad | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-10-28 
  40. «Mancini Announces First Italy Squad, Balotelli Returns»։ South Africa։ Վերցված է 2018-10-28 
  41. «Roberto Mancini hands Mario Balotelli Italy recall | Goal.com» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-08 
  42. «Italy - Netherlands, Jun 4, 2018 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-11-08 
  43. «Netherlands score late to draw with Italy 1-1 in Turin»։ FOX Sports (en-US)։ 2018-06-04։ Վերցված է 2018-11-08 
  44. «Italy 1-1 Netherlands»։ BBC Sport (en-GB)։ 2018-06-04։ Վերցված է 2018-11-08 
  45. 45,0 45,1 «Daniele Baselli»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-11-08 

Արտաքին հղումներԽմբագրել