Դանյա Ռամիրես (իսպ.՝ Dania Ramirez, նոյեմբերի 8, 1979(1979-11-08), Սանտո Դոմինգո, Դոմինիկյան Հանրապետություն[1]), դոմինիկյան ծագմամբ ամերիկացի դերասանուհի։

Դանյա Ռամիրես
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 8, 1979(1979-11-08) (44 տարեկան)
ԾննդավայրՍանտո Դոմինգո, Դոմինիկյան Հանրապետություն[1]
Քաղաքացիություն Դոմինիկյան Հանրապետություն և  ԱՄՆ
ԿրթությունՄոնկլեր նահանգային համալսարան
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, մոդել և կինոդերասանուհի
ԱմուսինԲև Լանդ
 Dania Ramirez Վիքիպահեստում

Վաղ կյանք խմբագրել

Ռամիրեսը ծնվել է Դոմինիկյան Հանրապետության մայրաքաղաք Սանտո Դոմինգոյում[2]։ 15 տարեկան հասակում, երբ աշխատել է Լոս Անջելեսի խանութներից մեկում, նրան բացահայտել է մոդելավորման գործակալության մի սկաուտ և նկարահանել է փոքրիկ գովազդում։ Ավելի ուշ Դանիան որոշել է զբաղվել դերասանական կարիերայով և մասնակցել է Նյու Յորքի Ֆլո Գրինբերգի դերասանական վարպետության դասընթացներին[3]։ 1999 թվականին Ռամիրեսը ավարտել է Մոնթքլերի պետական համալսարանը, որտեղ իրեն դրսևորել է որպես վոլեյբոլիստ[4]։ Իսկ հետո տեղափոխվել է Լոս Անջելես դերասանական կարիերան զարգացնելու համար[3]։

Կարիերա խմբագրել

Ռամիրեսը հայտնվել է այնպիսի տեսահոլովակներում, ինչպիսիք են Jay-Z-ի «Streets Is Watching»-ը (1998), LL Cool J-ի «Hush»-ը (արտադրված է 2005 թվականին՝ նրա փեսացու Ջեսի Թերերոյի կողմից[5][6]), և Կառլոս Սանտանայի «Into the Night»-ը (2007)։

Ռամիրեսը փոքր դերով առաջնաելույթ է կատարել 2002 թվականի «25-րդ ժամ» ֆիլմում, իսկ հետո հայտնվել է «Բաֆֆի, վամպիրների բնաջնջողը» հեռուստասերիալի մի քանի էպիզոդներում։ Մեծ էկրանին հայտնվել է «Գեր Ալբերտը» (2004) կատակերգությունում, իսկ 2006 թվականին «Իքս մարդիկ։ Վերջին մարտը» ֆիլմում խաղացել է Կալիստո դերը։ Միաժամանակ նկարահանվել է «Սոպրանոյի կլան» սերիալի վեցերորդ եթերաշրջանի մի քանի էպիզոդներում Բլանկի Սելգադոյի՝ Թոնի Սոպրանոյի չափահաս որդու դոմինիկացի ընկերուհու դերով։ 2007-2008 թվականներին միացել է «Հերոսները» հեռուստասերիալի դերասանական կազմին, որտեղ խաղացել է Մայու Էրերու դերը, մի աղջիկ, որը կարող է լաց լինել սև արցունքներով։ Նաև երկրորդական դեր է ունեցել «Անտուրաժ» սերիալի յոթերորդ եթերաշրջանում։

2012 թվականին Ռամիրեսը Ջոզեֆ Գորդոն-Լևիթի հետ նկարահանվել է «Շտապ առաքում» կինոֆիլմում, ինչպես նաև հայտնվել է «Ամերիկյան վերամիավորում» կատակերգությունում[7]։ 2012 թվականին Ռամիրեսը ստացել է «Նենգ սպասուհին» սերիալի կենտրոնական դերերից մեկը, որտեղ խաղացել է սպասուհիներից մեկի դերը։ Շոուն սկսվել է 2013 թվականի հունիսին Lifetime հեռուստաալիքով[8]։

Անձնական կյանք խմբագրել

2013 թվականի փետրվարի 16-ից Ռամիրեսը ամուսնացած է եղել ռեժիսոր Բև Լենդի հետ։ Ամուսինները ունեն երկվորյակներ՝ Ջոն Էյտեր Ռամիրես-Լենդ որդին և Գայա Ժիզել Ռամիրես-Լենդ դուստրը[9]։

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմեր խմբագրել

Տարի Հայերեն անվանում Անգլերեն անվանում Դեր Կատեգորիա
2002 25-րդ ժամ 25th Hour Դաֆնի
2004 Փոքր սև կոշիկ Little Black Boot Ռորի Ռոդրիգես Կարճամետրաժ ֆիլմ
2004 Սիրո էկոլոգիան The Ecology of Love Ալիլա Կարճամետրաժ ֆիլմ
2004 Նա ատում է ինձ She Hate Me Ալեքս Գերերո
2004 Գեր Ալբերտը Fat Albert Լորի
2006 Իքս մարդիկ։ Վերջին մարտը X-Men: The Last Stand Կալիստո
2007 Ապօրինի առաջարկ Illegal Tender Անա
2008 Արդար խաղալ Ball Don’t Lie Կարմեն
2008 Հինգերորդ պատվիրանը The Fifth Commandment Էնջել
2008 Կարանտին Quarantine Սեդի
2012 Ամերիկյան վերամիավորում American Reunion Սելենա
2012 Շտապ առաքում Premium Rush Վանեսա
2013 Բրուքլինը Մանհեթենում N.Y.C. Underground Ջեսիկա Direct-to-video
2015 Արագ արձագանք First Response Կամիլա Պրեմիերա
2019 Ջումանջի։ Նոր մակարդակ Jumanji: The Next Level Ֆլեմ

Հեռուստատեսություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Անգլերեն անվանում Դեր Կատեգորիա
2003 Բաֆֆի, վամպիրների բնաջնջողը Buffy the Vampire Slayer Կարիդադ Էպիզոդ 3
2004 10-8․ հերթապահ սպաներ 10-8: Officers on Duty Ինես Էպիզոդ 1
2005 Ռոմի և Միշել. Ճանապարհորդության սկզբում Romy and Michele: In the Beginning Էլենա Հեռուստաֆիլմ
2006-2007 Սոպրանոյի կլանը The Sopranos Բլանկա Սելգադո Էպիզոդ 5
2007-2008 Հերոսները Heroes Մայա Էրերա Կանոնավոր դեր, 15 դրվագ

Անվանակարգ՝ դրամատիկական սերիալի երկրորդ պլանի կանացի լավագույն դերի համար, ALMA մրցանակ (2008)

Անվանակարգ՝ դրամատիկական սերիալի կանացի լավագույն դերի համար, ALMA մրցանակ (2009)

2010 Անտուրաժ Entourage Ալեքս Էպիզոդ 9
2013 — 2016 Նենգ սպասուհին Devious Maids Ռոզի Ֆալտա Կանոնավոր դեր
2017 Մի անգամ հեքիաթում Once Upon a Time Մոխրոտիկ / Ջասինդա Էպիզոդ 21
2018 Ինձ հեքիաթ պատմիր Tell Me a Story Հանա Էպիզոդ 10

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #1032687541 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. «Dania Ramirez: Biography». TV Guide. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 1-ին.
  3. 3,0 3,1 Venable, Malcolm (2004 թ․ դեկտեմբերի 1). «Dania Ramirez: with boundary-breaking boosters like Bill Cosby and Spike Lee, she's building a career by busting down stereotypes». Interview. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 7-ին.
  4. MSU Volleyball Records (Career)
  5. Reid, Shaheem (2004 թ․ սեպտեմբերի 24). «LL Brings It Back To The 'Hood For 'Hush' Video». MTV.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 7-ին.
  6. Sanchez, Mercedes (2006 թ․ մայիսի 10). «Dueling Dania» (PDF). New York Post. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 7-ին.
  7. Jeff Sneider (2011 թ․ մայիսի 31). «'American Reunion' adds Dania Ramirez». Variety. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 1-ին.
  8. Sarah Caldwell (2013 թ․ ապրիլի 10). «Marc Cherry's 'Devious Maids' comes to Lifetime this summer». Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 17-ին.
  9. You guys!! today is a VERY SPECIAL day bc @DaniaJRamirez had her babies really early today!!! Sending her love!!! ❤️👶❤️👶❤️👶❤️👶❤️👶❤️

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանյա Ռամիրես» հոդվածին։