Դանիայի փոստի և փոստային նամականիշերի պատմություն

Դանիայի փոստի պատմությունը և փոստային նամականիշները ընդգրկում է Դանիայի փոստի զարգացման և փոստային թողարկումների՝ մինչև փոստային նամականիշերի ստեղծման, դասական (19–20-րդ դարի սկզբի նամականիշներ) և ժամանակակից շրջանները։

Դանիական առաջին փոստային նամականիշը։ 1851 թ.

Մինչ փոստային նամականիշների շրջան խմբագրել

Դանիայի փոստի պատմությունը սկսում է Քրիստիան IV–ի 1624 թվականի դեկտեմբերի 24–ի հրամանից, որով նա հիմնեց ազգային փոստային ծառայությունը[1]։ Համաձայն թագավորական հրամանի, առանձին քաղաքների և արտասահմանցի առևտրականների միջոցներով պահվող սուրհանդակները փոխարինվեցին ճիշտ կազմակերպված սուրհանդակների ծառայությամբ, որի վարույթը Կոպենհագենը հանձնեց չորս առևտրականներից կազմված կոմիտեին[2]։ Ծառայությունը կազմված էր ինը գլխավոր երթուղիներից և ղեկավարվում էր Կոպենհագենի քաղաքագլխի և մի քանի գիլդաների կողմից։ Սկզբում փոստը բաժանում էին հետիոտն, իսկ 1640 թվականից ձիավոր սուրհանդակները[1]։ 17-րդ դարի կեսերին փոստի մասնավոր տերերը հիմնեցին ձիա–ուղևորատար փոստային կապ Կոպենհագենի և Համբուրգի միջև[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Postal history». Company presentation. About us (անգլերեն). Post Danmark. Վերցված է 2010 թ․ հունվարի 7-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  2. 2,0 2,1 Բրոքհաուսի և Եփրոնի հանրագիտական բառարան, Փոստ