Դանիայի տարածքի բնակեցումն սկսվել է ուշ պալեոլիթի դարաշրջանում։ Հնագույն բնակիչները եղել են յոսոերը, անգլերը, սաքսերը, կիմվրները, տևտոնները։ 5-րդ դարի կեսերին սկսվեց անգլերի և յուտերի գաղթը Բրիտանիա, իսկ 5-6-րդ դարերում հարավային Շվեդիայից Դանիայի տարածքը փոխադրվեցին դաները (նրանցից Էլ երկիրն ստացևլ է Դանիա անունը)։ 6-8-րդ դարերում քայքայվեց տոհմական կարգը, ուժեղացավ կոնունգների (զինվորական առաջնորդների) իշխանությունը, 8 - 11-րդ դարերում ծայր առան վիկինգների կիսաավազակային-կիսաառևտրական ծովային արշավանքները։ Դանիացիները, որոնք մասնակցում Էին այդ արշավանքներին, 9-րդ դարի երկրորդ կեսին հարձակվեցին ֆրանկական պետության հյուսիսային ծովափնյա շրջանների վրա, նվաճեցին հյուսիսարևելյան Անգլիան, իսկ 10-րդ դարի սկզբին մասնակցեցին հյուսիսային Ֆրանսիայի նվաճմանը։ Գորմ Ալևոր թագավորի (մահ․ մոտ 950 թվականին) օրոք կազմավորվեց միասնական դանիական թագավորություն, իսկ Կնուդ Մեծի (1018-1035 թվական) ժամանակ դանիական թագավորի իշխանության տակ միավորվեցին Դանիան, Անգլիան, Նորվեգիան։ 11-12-րդ դարերում հին տոհմական ավագանուն փոխարինեց հողատիրականը։ Վալդեմար I (1157-1182 թվական), Կնուդ VI (1182-1202 թվական) Վալդեմար II (1202-1241 թվական) թագավորները նվաճեցին Բալթիկ ծովի սլավ, ու գերմական ափերը և հյուսիսային Էստոնիան։ 13 - 14-րդ դարերում ֆեոդալիզմը Դանիայումում ամրապնդվեց ֆեոդալական դասակարգի առանձին խմբավորումների միջև սուր պայքարում, որն ավարտվեց թագավորական իշխանության վերացմամբ։ Սակայն 14-րդ դարի կեսին Վալդեմար IV Ատերդագը (1340-1375 թվական) վերականգնեց թագավորական իշխանությունը։ 1380 թվականին կնքվեց դանիանորվեգական ունիան, իսկ 1397 թվականին, Մարգարիտ Դանիացու օրոք, Կալմարյան ունիան՝ Դանիայի, Շվեդիայի և Նորվեգիայի (Իսլանդիայի հետ) միջև։ 1460 թվականին, երբ դանիական թագավոր Քրիստիան I Շլեզվիգի դուքս և Տոլշտայնի կոմս ընտրվեց, այդ իշխանություններն անձնական ունիա կնքեցին Դանիայի հետ։ Դանիայում վերջնականապես ևաստատվեցին ֆեոդալա-ճորտատիրական հարաբերություններ։ 16-րդ դարի 30-ական թվականներին Դաիայումում սկսվեց ժողովրդական շարժում, որը, ինչպես Գերմանիայում, ընթանում էր Ռեֆորմացիայի դրոշի ներքո։ 1523 թվականին Շվեդիան վերջնականապես խզեց դաշինքը Դանիայի հետ։ Դանիա-շվեդական պատերազմներն ավարտվեցին Դանիայի պարտությամբ և Բալթիկայում շվեդ, գերիշխանության հաստատմամբ։ 16-րդ դարում Դանիան կորցրեց Տոլշտայնը։ Անհաջող էր նաև Դանիայի մասնակցությունը (1625 - 1629 թվական) համաեվրոպական 30-ամյա պատերազմին։

Դանիայի դրոշ
Դանիայի գերբ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 276