Դանդուռ սովորական

բույսերի տեսակ
Դանդուռ սովորական
Դանդուռ սովորական
Դանդուռ սովորական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մեխակածաղկավորներ (Caryophyllales)
Ընտանիք Դանդուռազգիներ (Portulacaceae)
Ցեղ Դանդուռ (Portulaca)
Տեսակ Դանդուռ սովորական (P. oleracea)
Միջազգային անվանում
Portulaca oleracea
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Դանդուռ սովորական (լատին․՝ Portulaca oleraceae), դանդուռազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն խմբագրել

Մսալի ձվաձև-երկարավուն նստադիր տերևներով, գետնատարած, մերկ ցողուններով միամյա խոտաբույս է, որի բարձրության 10-30 սմ է։ Հերթադիր տերևները դասավորված են հիմքից ճյուղավոր ցողունների վրա։ Տերևանութներում աճում են փնջերով վառ դեղին ծաղիկները։ Բաժակի թերթիկները մսալի են, պսակաթերթիկները՝ հակաձվաձև։ Պտուղը լայնակի բացվող բազմասերմ տուփիկ է[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայրենիքն անհայտ է, ծագել է արևելյան կիսագնդի արևադարձային շրջաններից և ներկայումս տարածված է երկրագնդի տաք կլիմա ունեցող շրջաններից շատերում։ Աճում է Ռուսաստանի եվրոպական մասում, Կովկասում և Հեռավոր Արևելքում[2]։

Որպես մոլախոտ աճում է ստորին լեռնային գոտու աղբավայրերում, ցանքերում և բանջարանոցներում, ճանապարհների եզրերին։ Տարածված է Կոտայքի, Արմավիրի, Արագածոտնի, Արարատի, Սյունիքի մարզերում, Երևանում և Արցախում[1]։

Նշանակություն խմբագրել

Բուժական նպատակներով օգտագործում են կանաչ զանգվածը, սերմերը։ Ցողուններն ու տերևները պարունակում են C, B1, B2, E, PP վիտամիններ, կարոտին, սպիտակուցներ, ալկալոիդներ, շաքարներ, խեժ, օսլա, միկրոտարրեր, գլիկոզիդներ, նորադրենալին։ Երիտասարդ ընձյուղներից եփված կամ աղ դրած վիճակում պատրաստում են մարինադ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
  2. По данным сайта GRIN (см. раздел Ссылки).
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանդուռ սովորական» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանդուռ սովորական» հոդվածին։