Դամյան Կալֆով (բուլղար․՝ Дамян Калфов, հոկտեմբերի 26, 1887(1887-10-26)[1], Ենիմուհացիր, Keşan, Էդիրնեի մարզ, Թուրքիա - հուլիսի 17, 1973(1973-07-17)[1], Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի գրող, երգիծաբան։ Բուլղարիայի գրողների միության անդամ։

Դամյան Կալֆով
Ծնվել էհոկտեմբերի 26, 1887(1887-10-26)[1]
ԾննդավայրԵնիմուհացիր, Keşan, Էդիրնեի մարզ, Թուրքիա
Վախճանվել էհուլիսի 17, 1973(1973-07-17)[1] (85 տարեկան)
Վախճանի վայրՍոֆիա, Բուլղարիա
Մասնագիտությունգրող
Ազգությունբուլղարացի
Քաղաքացիություն Բուլղարիա
ԿրթությունՍոֆիայի համալսարան

Կենսագրություն խմբագրել

Դամյան Կալֆովը ծնվել է 1887 թվականին Օսմանյան կայսրության Կեշան բնակավայրի Ենիմուհաչիր գյուղում[2]։ Սովորել է Ադրիանապոլիսի արական գիմնազիայում։ Ներգրավվել է ներքին մակեդոնա-օդրինական հեղափոխական կազմակերպության մեջ, կատարել սուրհանդակային առաջադրանքներ[3]։ Զբաղվել է խմբագրական, պետական-հասարակական զանազան աշխատանքներով։

1905-1910 թվականներին որպես ուսուցիչ աշխատել է տարբեր գյուղերում։ 1915 թվականին ավարտել է Սոֆիայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1915-1920 թվականներին աշխատել է որպես դատավոր։ 1920-1924 թվականներին եղել է ֆինանսների նախարարության տեսուչ, 1924-1926 թվականներին՝ մամուլի կցորդ Ստամբուլում։ 1926-1944 թվականներին պաշտոններ է զբաղեցրել տարբեր նախարարություններում[2]։

Գրական գործունեություն խմբագրել

Գրական գործունեությունն սկսել է երգիծական պատմվածքներով, 1900-1914 թվականներին տպագրվել է «Երեկոյան փոստ» („Вечерна поща“) թերթում, եղել է „Българан“ թերթի խմբագիրը[4]։ Հայտնի է պատմվածքների ժողովածուներով, երգիծական գործերով[5]։

Ժողովածուներ խմբագրել

  • «Հարավային երկնքի տակ» (1917)
  • «Ամուսիններ» (1921)
  • «Հնդկական աքաղաղ» (1928)
  • «Ձեր ընկերները» (1932)
  • «Երկրորդ երիտասարդություն» (1934)
  • «Գետի վերջում» (1940)
  • «Հումորային պատմություններ» (1948)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.enciklopedija.hr/Natuknica.aspx?ID=29902
  2. 2,0 2,1 Речник на българската литература, том 2 Е-О. София: Издателство на Българската академия на науките. 1977. էջ 153.
  3. Спомени на Дамян Калфов, в: Борбите в Македония и Одринско. 1878 - 1912. Спомени, Български писател, София, 1981, стр. 61 - 62.
  4. Բուլղարական պատմվածքներ, «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1966
  5. Енциклопедия България, том 3, Издателство на БАН, София, 1982, стр. 294.