Դամիա Աբելյա

իսպանացի ֆուտբոլիստ

Դամիա Աբելյա Պերես (իսպ.՝ Damià Abella Pérez, ապրիլի 15, 1982(1982-04-15)[1][2][3], Ֆիգերաս, Alt Empordà), առավել հայտնի է որպես Դամիա, իսպանացի ֆուտբոլիստ, աջ պաշտպան։

Դամիա Աբելյա
Դամիա Աբելյա Պերես
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 15, 1982(1982-04-15)[1][2][3] (42 տարեկան)
Ծննդավայր Օլոտ, Իսպանիա
Հասակ 188 սանտիմետր
Քաշ 77 կիլոգրամ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ազատ գործակալ
Պատանեկան կարիերա
Իսպանիա Սևիլյա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2001—2002 Իսպանիա Պերալադա
2002—2003 Իսպանիա Վալենսիա Մեստալիա ՖԱ
2003—2004 Իսպանիա Ֆիգերաս 19 (3)
2004—2005  Իսպանիա Բարսելոնա Բ 22 (0)
2004—2006 Իսպանիա Բարսելոնա 9 (0)
2006  Իսպանիա Ռասինգ (Սանտանդեր) 18 (3)
2006—2010 Իսպանիա Ռեալ Բետիս 79 (2)
2010—2014 Իսպանիա Օսասունա 120 (0)
2014—2016 Անգլիա Միբլսբրո 6 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Դամիան իր կարիերան սկսել է հանդես գալով քիչ հայտնի կատալոնական «Պերալադա» ակումբում։ 2002/2003 մրցաշրջանում նա հանդես է եկել Տերսերում (իսպանական չորրորդ դիվիզիոն), «Վալենսիա Մեստալիա»-ում, այնուհետև մյուս մրցաշրջանից սկսած սկսեց կրել «Ֆիգերաս» ակումբի մարզահագուստը, որն էլ հանդես էլ գալիս Իսպանիայի երրորդ դիվիզիոնում` Սեգունդա Բ-ում։

2004 թվականին Դամիան տեղափոխվում է «Բարսելոնա Բ», որը նույնպես հանդես էր գալիս Սեգունդա Բ-ում։ Ելույթ գալով հիմնական փոխարինող կազմում, նա խաղադաշտ է դուրս գալիս ինը անգամ, որից հետո կարողանում է գրավել «Բարսելոնա»-յի տնօրինության ուշադրությունը, որի հետ հաղթեց 2005/06 Իսպանիայի առաջնությունը։ 2006 թվականի հունվարին Դամիան վարձավճարային իրավունքով տեղափոխվեց «Ռասինգ» ակումբ, որտեղ դարձավ ակումբի հիմնական աջ պաշտպանը։ «Ռասինգ»-ի հետ միասին նա խաղաց Պրիմերայում (բարձրագույն դիվիզիոնում), անցկացնելով 18 հանդիպում նա աչքի ընկավ չորս գոլով։

2006 թվականի ամռանը Դամին տեղափոխվեց «Ռեալ Բետիս», որը նրա համար վճարել էր 1 մլն եվրո գումար։ Պայմանագիրը կնքվել էր հինգ տարի ժամկետով և ֆուտբոլիստի նախկին ակումբ` «Բարսելոնա»-յի համար տալիս ֆուտբոլիստին հետ գնելու հնարավորություն առաջիկա երկու մրցաշրջանի ընթացքում[4]։ Իր առաջին մրցաշրջանը նոր ակումբում Դամիան ամբողջովին բաց թողեց ազդրի վնասվածքի պատճառով, որը ստացել էր դեռևս «Ռասինգ»-ում հանդես գալու տարիներին[5]։ 2007 թվականին Դամիան վերադարձավ կազմ և արդեն սկսեց հանդես գալ «Բետիս»-ի կազմում, անցկացնելով Պրեմիերայի երկու մրցաշրջան, իսկ այնուհետև մեկ մրցաշրջան էլ Սեգունդայում։

«Բետիս»-ում անհաջող փորձից հետո 2010 թվականի ամռանը Դամիան, ազատ գործակալի կարգավիճակով սկսեց ելույթ ունենալ «Օսասունա»-յում, որը հանդես էր գալիս Իսպանիայի էլիտար առաջնությունում, որի հետ կնքեց երեք տարվա պայմանագիր[6]։ Նա հաջորդ չորս մրցաշրջան անընդմեջ եղել է թիմի հիմնական աջ պաշտպանը, որի հետ խաղաց ավելի քան 120 հանդիպում։ Սակայն երբ 2013/14 մրցաշրջանում թիմը դուրս մնաց բարձրագույն առաջնությունից, ակումբի ղեկավարությունը ստիպված էին իջեցնել ֆուտբոլիստների աշխատավարձը և Դամիին թույլատրեցին նույնիսկ լքել ակումբը ազատ գործակալի կարգավիճակով[7]։

2014 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Դամիան տեղափոխվեց անգլիական «Միդլսբրո» ակումբ, որի հետ նա կնքեց երկամյա պայմանագիր[8]։ «Միդլսբրո»-յի կազմում անցկացնելով յոթ հանդիպում, Աբելյան 2014 թվականի սեպտեմբերին լուրջ վնասեց ծունկը[9], որի պատճառով ավելի քան մեկ տարի չկարողացավ պաշտոնական հանդիպումներում դուրս գալ խաղադաշտ։ 2016 թվականի մայիսին, երբ լրացավ ակումբի հետ կնքած պայմանագրի ժամկետը, Դամիան լքեց «Միդլսբրո»-ն[10]։

Նվաճումներ խմբագրել

Բարսելոնա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Enciclopèdia de l'esport català (կատ.)Grup Enciclopèdia, 2012.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Damià joins Real Betis» (անգլերեն). FC Barcelona. 2006 թ․ հուլիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 18-ին.
  5. «Damià, tras un año parado, empezará la pretemporada con normalidad» (իսպաներեն). Marca. 2007 թ․ հուլիսի 12. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 18-ին.
  6. «Official: Damia Leaves Real Betis For Osasuna» (անգլերեն). Goal.com. 2010 թ․ հուլիսի 21. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 18-ին.
  7. Vickers, Anthony. (2014 թ․ օգոստոսի 7). «Damia Abella in the frame as Boro continue work on bringing in new signings» (անգլերեն). Gazette Live. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 18-ին.
  8. Vickers, Anthony. (2014 թ․ օգոստոսի 7). «Spanish full back Damia Abella due at Rockliffe to finalise move to Boro» (անգլերեն). Gazette Live. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 18-ին.
  9. «Middlesbrough head coach Aitor Karanka fears Damia Abella lay-off» (անգլերեն). BBC Sport. 2014 թ․ սեպտեմբերի 17. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 18-ին.
  10. «Jonathan Woodgate And Damia Join Rhys Williams In Departing Boro» (անգլերեն). Middlesbrough Football Club. 2016 թ․ մայիսի 24. Վերցված է 2016 թ․ հունիսի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել