Դալայ Լամա III
Դալայ լամա III, Սոնամ Գյացո, (տիբեթերեն བསོད་ནམས་རྒྱ་མཚོ་, վայլի bsod nams rgya mtsho) 1543–1588), երրորդ դալայ լաման, տիբեթյան կրոնական և քաղաքական գործիչ, «Մաքրված ոսկու էությունը» լամրիմի հեղինակը (նաև կոչվում է լամրիմ Սերշունմա)[2]:
Դալայ Լամա III տիբեթերեն՝ བསོད་ ནམས་ རྒྱ་མཚོ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 28, 1543 |
Ծննդավայր | Լհասա, Չինաստան |
Մահացել է | ապրիլի 20, 1588[1] (45 տարեկան) |
Մահվան վայր | Մոնղոլիա |
Ազգություն | Տիբեթցիներ |
Կրոն | Տիբեթական բուդդայականություն |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | դալայ լամա |
Sonam Gyatso, 3rd Dalai Lama Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է 1543 թվականին, Լհասայից ոչ հեռու, Կիսյոյի շրջանում, մեծահարուստ Նամյել Դրապկայի ընտանիքում: Նրա ծնողների մյուս երեխաները մահացել էին, և որպեսզի նորածնին պաշտպանեն այդ չարիքից, նրանք կերակրում էին սպիտակ այծի կաթով, և տվեցին Ռանուսի Չոպել Զանգպո անունը, ինչը թարգանաբար նշանակում է «Այծի կաթով պաշտպանված երջանիկ տղա» (անգլ.՝ happy boy protected by goat’s milk):
1546 թվականին, երեք տարեկան հասակում, նա համարվեց վերածնված Գենդուն Գյացոն՝ Դալայ լամա II-ը: Մեծ շքախումբը նրան ուղեկցեց դեպի Դրեպունգ մենաստան, որտեղ վանական Պանչեն Սոնամ Դրագպան դարձավ նրա դաստիարակը և սկսեց զբաղվել երեխայի կրթության հարցերով: Պանչեն Սոնամ Դրագպան 15-րդ Գանդեն տրիպպան էր՝ մեծ ուսուցիչը: Նա նաև տուլկուների ուսուցիչն էր, տարբեր ուսումնական նյութերի և բուդդիստական տեքստերի հեղինակ:
Սոնամ Գյացո անունը տղան ստացել է 7 տարեկան հասակում: 1552 թվականին, ավարտելով կրթությունը Դրեպունգ մենաստանում, կարգվեց որպես Դրեպունգ մենաստանի վանահայր: Նրա հեղինակությունը արագորեն տարածվեց, Սեռայի վանքի վանականները նույնպես սկսեցին ընդունել նրան և ճանաչեցին որպես վանահայր: 1558 թվականից Սոնամ Գյացոն Սեռա մենաստանի վանահայրն էր[3]:
Ըստ Գելուգպա բուդդիստական դպրոցի ուսուցիչ, գիտնական և վանական Սումպ Խենպոյի, Սոնամը նաև ուսումնասիրել է Նյինգմապայի որոշ Տանտրաիկ վարդապետությունները:
1564 թվականին մահացավ տիբեթյան Կագյու դպրոցի հովանավոր և աջակից տիբեթցի թագավորներից մեկը, իսկ Սոնամ Գյացոն ուղեկցում էր նրա հուղարկավորության թափորը։ Այդ իրադարձությունից հետո, 1570-ական թվականներից Սոնամ Գյացոյի քաղաքական իշխանությունը, ինչպես և Գելուգպաների իշխանությունը, դարձան Տիբեթում գերիշխող։
«Դալայ լամա» տիտղոսի ծագումըԽմբագրել
«Դալայ Լամա» տիտղոսն առաջին անգամ շնորհվել է Սոնամ Գյացոյին՝ մոնղոլական տիրակալ Ալթան խան Ամդանի կողմից, 1578 թվականին:
Հայտնի էր, որ սկսած Չինգիզ խանի ժամանակներից, Մոնղոլիայում կարող էին իշխել միայն նրանք, ովքեր թագավորական տոհմից էին: Այդ փաստը բարկացնոմ էր բոլոր պոտենցիալ թեկնածուներին, ովքեր չունեին թագավորական ծագում: Ալթան խանը առաջինն էր, ով հասկացավ, որ բուդդայական հավատքի միջոցով նա կարող է լեգիտիմություն ստանալ: Եվ որպես հիմնավորում նա պնդում էր, որ ինքը վերածնված Խուբիլայ խանն է:
1578 թվականին մոնղոլ Ալթան խան Ամդան Սոնամին հրավիրեց Մոնղոլիա, որտեղ նա մասնակցեց մոնղոլական իշխանների համագումարին: Խանը նրան նվիրեց ոսկե կնիք՝ «Վաջադհարայի Դալայ լամայի կնիքը: Թո՛ղ հաղթանակ լինի» մակագրությամբ:
Այսպիսով, Ալթան խանը Սոնամ Գյացոյին տվեց «Դալայ լամա» տիտղոսը, որը հետմահու շնորհեց նաև Սոնամին նախորդած երկու կրոնական առաջնորդներին՝ Սոնամ Գյացոյին դարձնելով Դալայ լամա III[4]: Ի պատասխան, Սոնամը հրապարակավ մոնղոլ խանին հռչակեց Խուբիլայ խանի ռեինկառնացիա կամ վերամարմնավորում և տվեց Բրահմա անունը ((սանսկրիտերեն ब्रह्मा, Brahmā IAST) արարիչ աստծո անունը): Դալայ լամա III-ը հայտարարեց, որ ինքը Սակյա դպրոցի հիմնադիր Պագբա լամայի ռեինկառնացիան է և վերածնված Խուբլայ խանի հետ համագործակցելու է բուդդայական կրոնի տարածման գործում: Այսպիսով, Սոնամ Գյացոն դարձավ առաջին դալայ լաման, ում պաշտոնապես դիմել են այդ տիտղոսով:
Բուդդիզմի տարածումը ՄոնղոլիայումԽմբագրել
Քանի որ Սոնամ Գյացոն պատասխանատու էր բուդդիստական Գելուգպա (դեղին գլխարկ) դպրոցի և Գելուգպայի մյուս հաստատությունների համար, օտարերկրյա հովանավոր գտնելու համար ակտիվ բանակցություններ էր վարում խաների և իշխանների հետ: Արդյունքում այդ հովանավորը դարձավ մոնղոլական Ալթան խանը:
1569 թվականին Ալթան խանը առաջին անգամ Սոնամին հրավիրել է Մոնղոլիա, սակայն, ըստ երևույթին, նա հրաժարվել է գնալ: Մերժումից հետո խանը կրկին ուղարկել է սուրհանդակ, ով Սոնամին զեկուցել է ամբողջ Մոնղոլիայում բուդդայական կրոնը տարածելու մեծ ցանկության և հնարավորության մասին: 1573 թվականին Ալթան խանը գերի է վերցրել մի քանի տիբեթցի բուդդայական վանականների՝ հնարավոր բանակցություններ սկսելու նպատակով:
1571 թվականին Ալթան խանը կրկին հրավիրել է Սոնամին Մոնղոլիա՝ պատրաստականություն հայտնելով ընդունել տիբեթյան բուդդիզմ: Որոշ վարանումնումներից հետո, երբ հետևորդները խնդրում էին նրան չմեկնել և կրկնին մերժել առաջարկը, Սոնամ Գյացոն որոշում է ընդունել առաջարկը: Նա խանին հանդիպում և ընդունում է Մոնղոլիայում գտնվող Ահրիկ Կարպատանգ բնակավայրում, որտեղ մոնղոլները հատուկ ճամբար էին ստեղծել՝ նրա շքախմբի ընդունելության համար: Երբ ժամանեցին ճամբար, նրանց դիմավորեցին ավելի քան տասը հազար մարդ, այդ թվում՝ Ալթան խանը, որը կրում էր Դհարմային իր նվիրվածությունը խորհրդանշող սպիտակ զգեստ: Սոնամ Գյացոյին սիրաշահելու համար մոնղոլները զոհաբերեցին հազարավոր կենդանիներ, իսկ որպես ընծա նվիրեցին հինգ հարյուր ձի: Որոշ աղբյուրներ պնդում են, որ Սոնամ Գյացոյի և Ալթան խանի առաջին հանդիպումը տեղի է ունեցել Ամդոյում կամ Կոկոնոր լճի մոտ, այլ ոչ թե Մոնղոլիայում։ Այս անհամապատասխանությունն առաջացել է տիբեթյան գրականության մեջ հանդիպող այլընտրանքային նկարագրությունների առկայության պատճառով:
Ալթան խանը դարձավ տիբեթյան բուդդիզմի Գելուգպայի շքանշանակիր (հիմնադրվել է Ցոնկապայի կողմից 1357-1419 թվականներին): Գելուգպա դպրոցը ներկայացնում էր տիբեթական բուդդիզմը՝(դեղին հավատ) միաձուլելով նախաբուդդայական մոնղոլական հավատալիքները բուդդիզմին: 1577 թվականին, այդ շքանշանի առաջնորդ Սոնամ Գյացոյին խանը հրավիրեց Մոնղոլիա և խնդրեց բուդդայականության դասեր տալ իր ժողովրդին։
Ալթան խանի օրոք կառուցվել է Մոնղոլիայի առաջին բուդդայական տաճարը՝ Թեգեն Չոնխորը, սկսվել է տիբեթյան տեքստերը մոնղոլերեն թարգմանելու մի հսկայական ծրագիր: 50 տարվա ընթացքում մոնղոլների մեծ մասը դարձավ բուդդայական, տասնյակ հազարավոր վանականներ, որոնք Գելուգպա դպրոցի անդամ էին և հավատարիմ Դալայ լամային:
Ալթան խանը մահացավ 1582 թվականին՝ Դալայ լամա III-ի հետ հանդիպումից չորս տարի անց: Ըստ լեգենդի, Ալթան խանի որդի Աբթայ Սան խանը Դալայ լամա III-ից ստացել է Բուդդայի մասունք՝ բուդդիզմի տարածմանը օգնելու համար:
1585 թվականին Սոնամը վերադարձավ Մոնղոլիա, կառուցեց մի քանի վանքեր, տաճարներ, մենաստաններ և իր հավատքին բերեց ավելի շատ մոնղոլական իշխանների և մոնղոլական ցեղերի։
1574 թվականին հիմնել է Նամգյալ մենաստանը (հին անվանումը՝ Պենդե Լեքշեյ Լինգ), որը հետագայում դարձավ բոլոր դալայ լամաների անձնական մենաստանը: Դալայ լամա III-ը հիմնեց ևս մի քանի մենաստաններ. Կումբում տաճարը՝ Ցոնկապիում, Լիթանգ տաճարը՝ Կամում, Արևելյան Տիբեթում, և այլն:
1588 թվականին Մինգ կայսրը Դալայ լամա III-ին հրավիրում է Մոնղոլիա, որտեղ էլ նա մահանում է ծանր հիվանդությունից, 45 տարեկան հասակում՝ չհասցնելով վերադառնալ Տիբեթ:
Սոնամ Գյացոյի հաջորդը՝ Դալայ Լամա IV, դարձավ Ալթան խանի ծոռ Յոնցեն Գյացոն։
Ուրիշներին տուր հաղթանակը և ավարը. կորուստներն ու պարտությունները վերցրու քեզ - Սոնամ Գյացո
|
To others give the victory and the spoils; The loss and defeat, take upon oneself - Sonam Gyatso
|
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #122235320 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ «Сершунма. Ламрим Сершунма [FR12]»։ religion.wikireading.ru։ Վերցված է 2020-07-25
- ↑ «The Third Dalai Lama, Sonam Gyatso»։ The Treasury of Lives (անգլերեն)։ Վերցված է 2020-07-25
- ↑ «Chronology»։ www.pbs.org։ Վերցված է 2020-07-25
Արտաքին հղումներԽմբագրել
- https://web.archive.org/web/20090802162134/http://www.tbrc.org/kb/tbrc-detail.xq
- https://web.archive.org/web/20130331025443/http://www.hermitagemuseum.org/html_En/03/hm3_5_7a.html
- https://treasuryoflives.org/biographies/view/Third-Dalai-Lama-Sonam-Gyatso/12828
- https://www.persee.fr/doc/asie_0766-1177_2015_num_24_1_1325