Դաժան Ստամբուլ
Դաժան Ստամբուլ (թուրքերեն՝ Zalim İstanbul), թուրքական հեռուստասերիալ, որը ցուցադրվել է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2020 թվականի հունիսի 22-ը թուրքական Kanal D հեռուստաընկերությամբ[1][2][3]։ Վերջին սերիան ցուցադրվել է 2020 թվականի հունիսի 22-ին։ Հեռուստասերիալի ռեժիսորները եղել են Ջևդեթ Մերջանը, Գյոքչեն Ուսթան և Շենոլ Սյոնմեզը, իսկ պրոդյուսերը՝ Շյուքրյու Ավշարը։ Գլխավոր դերերում հանդես են եկել Ֆիքրեթ Քուշքանը, Դենիզ Ուղուրը, Մինե Թուգայը, Օզան Դոլունայը, Բերքեր Գյուվենը, Սիմայ Բարլասը և Իդրիս Նեբի Թաշքան։
Դաժան Ստամբուլ թուրքերեն՝ Zalim İstanbul | |
---|---|
![]() | |
Ժանր | դրամա |
Երկիր | ![]() |
Լեզու | թուրքերեն |
Ռեժիսոր | Ջևդեթ Մերջան (1-25) Գյոքչեն Ուսթա (26-32) Շենոլ Սյոնմեզ (33-39) |
Գլխավոր դերերում | Ֆիքրեթ Քուշքան Դենիզ Ուղուր Մինե Թուգայ Օզան Դոլունայ Բերքեր Գյուվեն Սիմայ Բարլաս Իդրիս Նեբի Թաշքան |
Պրոդյուսեր | Շյուքրյու Ավշար |
Սցենարիստ | Այսուն Էրդողան (26-39) Սեդա Չաքըր Ավունդուք (26-39) Թունուս Թաշչը Օզլեմ Թասաղալ Յաքըչը (29-39) Բայքութ Բադեմ (33-35) |
Երաժշտություն | Ալփ Ենիեր |
Նկարահանման վայր | Ստամբուլ |
Եթերաշրջանների քանակ | 2 |
Սերիաների քանակ | 39 |
Էկրաններին է | 2019 թվականի ապրիլի 1-ից 2020 թվականի հունիսի 22-ը |
Հեռուստաալիք | Kanal D |
Ընկերություն | Avşar Film |
Ձայնի ձևաչափ | Stereo |
Կարգավիճակ | ավարտված |
ՍյուժեԽմբագրել
Ագահ Քարաչայը խոշոր գործարար է, որի կյանքը լավ է դասավորվել։ Տղամարդը գլխավորում է բեռնափոխադրումների ընկերությունը, ունի մեծ կարողություն, շքեղ ավտոմեքենա և ամուսնացած է Ստամբուլի ամենագեղեցիկ կանանցից մեկի՝ Շենիզի հետ։ Նրանց որդին՝ Ջենքը սովորում է ամերիկյան լավագույն համալսարաններից մեկում, որն ավարտելուց հետո պատրաստվում է գլխավորել հոր ընկերությունը։ Նրանց տանն ապրում է նաև Նեդիմը՝ Ագահի զարմիկը։ Երիտասարդը տարօրինակ կերպով ընկել է տան տանիքից և հաշմանդամ դարձել։ Ընտանիքի ղեկավարը որոշում է ամուսնացնել Նեդիմին։ Դրա համար Ագահը տղայի համար հարսնացու է գտնում աղքատ ընտանիքից։ Ագահի պլանները խառնվում են, երբ Միացյալ Նահանգներից ժամանում է Ջենքը և սիրահարվում Նեդիմի ապագա հարսնացուին[4]։
Դերասանական կազմԽմբագրել
Դերասան | Կերպար |
---|---|
Դենիզ Ուղուր | Սեհեր Յըլմազ |
Օզան Դոլունայ | Ջենք Քարաչայ |
Սիմայ Բարլաս | Դամլա Քարաչայ Յըլմազ |
Բերքեր Գյուվեն | Նեդիմ Քարաչայ |
Սերա Քութլուբեյ | Ջեմրե Յըլմազ Քարաչայ |
Իդրիս Նեբի Թաշքան | Ջիվան Յըլմազ |
Այշեն Սեզերել | Ներիման Յըլմազ |
Գամզե Դեմիրբիլեք | Նուրթեն |
Հեռուստասերիալից հեռացած դերասաններԽմբագրել
Դերասան | Կերպար | Սերիա |
---|---|---|
Ֆիքրեթ Քուշքան | Ագահ Քարաչայ | 1-37 |
Մինե Թուգայ | Շենիզ Քարաչայ | 1-38 |
Բահար Շահին | Ջերեն Յըլմազ Քարաչայ | 1-38 |
Սևջան Սինի | Օյա | 27-36 |
Սևինչ Քումաշ | Բաշաք | 30-39 |
ՑուցադրությունԽմբագրել
Եթերաշրջան | Օր և ժամ | Եթերաշրջանի սկիզբն | Եթերաշրջանի ավարտ | Սերիաների քանակ | Սերիաների հաջորդականություն | Եթերաշրջանի տարի | Հեռուստաընկերություն |
---|---|---|---|---|---|---|---|
1-ին եթերաշրջան | Երկուշաբթի, ժամը 20։00 | ապրիլի 1, 2019 | մայիսի 27, 2019 | 9 | 1-9 | 2019 | Kanal D |
2-րդ եթերաշրջան | Երկուշաբթի, ժամը 20։00 | սեպտեմբերի 9, 2019 | հունիսի 22, 2020 (ավարտ) | 30 | 10-39 | 2019-2020 |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Zalim İstanbul ilk bölümünde neler oldu? Zalim İstanbul'un konusu ne?»։ Yeni Çağ Gazetesi (թուրքերեն)։ 2019-04-02։ Վերցված է 2022-01-26
- ↑ «Sağlık Bakanlığından RTÜK'e 'Zalim İstanbul' şikâyeti»։ T24 (Turkish)։ Վերցված է 2022-01-26
- ↑ «‘Zalim İstanbul’ dizisindeki bekaret sahnesi tepki çekti»։ www.sozcu.com.tr (թուրքերեն)։ Վերցված է 2022-01-26
- ↑ «Смотреть Жестокий Стамбул (Сериал, 2019 - 2020) онлайн все серии бесплатно в хорошем качестве»։ more.tv (ռուսերեն)։ 0001-01-01։ Արխիվացված է օրիգինալից 2022-01-26-ին։ Վերցված է 2022-01-26
Արտաքին հղումներԽմբագրել
- Kanal D'in resmî sitesinde Zalim İstanbul
- Դաժան Ստամբուլ Թվիթթերում
- Դաժան Ստամբուլ Ինստագրամում
- YouTube'da Zalim İstanbul