«Դաժանություն» (ռուս.՝ «Жестокость»),1959 թվականի խորհրդային քրեական կինոդրամա, որը նկարահանել է ռեժիսոր Վլադիմիր Սկույբինը[1][2] Պավել Նիլինի համանուն ստեղծագործության հիման վրա։

Դաժանություն
ռուս.՝ Жестокость
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1959
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎլադիմիր Սկույբին
Սցենարի հեղինակՊավել Նիլին
ԴերակատարներԳեորգի Յումատով, Բորիս Անդրեև, Նիկոլայ Կրյուչկով, Ալեքսանդր Սուսնին և Վլադիմիր Անդրեև
ՕպերատորՏիմոֆեյ Լեբեշև
ԵրաժշտությունՄիխայիլ Մեերովիչ
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն92 ± 1 րոպե

Սյուժե խմբագրել

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1920-ականների սկզբին, սիբիրյան Դուդարիի խուլ քաղաքում։ Նրա շրջակայքում գործում է Կոստյա Վորոնցովի՝ «համայն տայգայի կայսեր» ավազակախումբը։ Ավազակախումբը պետք է վերացնի Դուդարիի վերջերս ստեղծված քրեական հետախուզության բաժինը, որը որոշել են ամրապնդել պատանի կոմսոմոլցիներին։

Հանցագործների հետ բախումներից մեկում ծանր վիրավորվել է քրեական հտեախուզության պետի տեղակալ Վենիամին Մալիշևը՝ քաղաքացիական պատերազմի կոմերիտականը։ Բայց բռնվել է Վորոնցովի օգնականը՝ նախկին որսորդ և զինվոր Լազար Բաուկինը։ Հարցաքննության ժամանակ համոզվելով, որ ավազակը մտադիր չէ օգնել ոստիկաններին, նա առաջարկում է հեղափոխական ժամանակի օրենքներով գնդակահարել թշնամուն։ Անսպասելիորեն միջամտում է վիրավոր Մալիշևը, որը որոշել է, որ Բաուկինը մոլորված մարդ է, որին կարելի է վերադաստիարակել։

Ֆիլմում, ինչպես և գրքում, ցուցադրվում է մարդկանց հանդեպ վստահության և անտարբեր դաժանության միջև բախումը։ Հանդիսատեսի առջև բարդ դրամա է ծավալվում, որն ավարտվում է է Վենկա Մալիշևի ինքնասպանությամբ, որը կարծում է, որ հնարավոր չէ ապրել, երբ գոյություն ունի սուտ։

Քննադատություն խմբագրել

Նկարահանումների ավարտից հետո ֆիլմը խիստ քննադատության է ենթարկվել։ Առաջին հերթին դժգոհություն է առաջացրել գլխավոր հերոսի ինքնասպանությունը։ «Մեր խորհրդային հերոսը չի կարող այդպես վարվել»։ Վլադիմիր Սկույբինը ստիպված է եղել մեծ ջանքեր գործադրել Նիլինի վեպի հեղինակի գաղափարը պաշտպանելու համար։ Արդյունքում ռեժիսորը ստիպված է եղել զիջումների գնալ։ Այսպես, Մալիշևի ինքնասպանության շարժառիթներից մեկը դարձել է անձնական՝ Յուլկայի նամակի տեսքով, որն ընկնում է Վենկայի թուլացած ձեռքից։ Իսկ գլխավոր հերոսի մահից հետո քրեական հետախուզության աշխատակիցները հրաժարվել են աշխատել պետի հետ։

Կինոքննադատ Վսեվոլոդ Ռևիչը ֆիլմն անվանել է «համամիութենական ձեռքբերում»[3]։ Նա գրել է, որ ֆիլմի հիմքում ընկած է «բարոյական հարուստ գաղափար»[4]։

Սցենարիստ Վիկտոր Մերեժկոյի խոսքերով՝ Վենկա Մալիշևի դերը եղել է Գեորգի Յումատովի ամենասիրելին[5]։

Դերերում խմբագրել

  • Գեորգի Յումատով – Վենկա Մալիշև, քրեական հետախուզության պետի տեղակալ[6]
  • Բորիս ԱնդրեևԼազար Եվտիֆիևիչ Բաուկին[7]
  • Նիկոլայ ԿրյուչկովԵֆրեմ Եֆրեմովիչ, քրեական հետախուզության պետ
  • Ալեքսանդր Սուսնին – Սանկա, հեղինակ
  • Վլադիմիր Անդրեև – Յակով Ուզելկով, թղթակից
  • Մարգարիտա Ժիգունովա – Յուլկա Մալցևա, բուժքույր
  • Կլավդիա Խաբարովա – Կլանկա Զվյագինա, Վորոնցովի սիրուհին
  • Ապոլոն Յաչնիցկի – Կոնստանտին Իվանովիչ Վորոնցով, բանդայի պարագլուխ, «համայն տայգայի կայսրը»
  • Նիկոլայ Պոգոդին – քրեական հետախուզության աշխատակից
  • Վյաչեսլավ Բոգաչով – քրեական հետախուզության աշխատակից
  • Ալեքսեյ Կորոտյուկով – քրեական հետախուզության աշխատակից
  • Իոսիֆ Կոլին – բժիշկ Գինսբուրգ
  • Միխայիլ Տրոյանովսկի – Ռոման Ֆեոդորովիչ, ֆելդշեր
  • Կոնստանտին Նեմոլյաև – ռեստորանի տերը
  • Անատոլի Կուբացկի – սայլապան
  • Բորիս Շուխմին – մարդ գյուղում
  • Նիկոլայ Պարֆյոնով – Վորոբյով, ավագ ոստիկան
  • Պավել Վիննիկ – Միկուլով, մեխանիկ
  • Նիկոլայ Սմորչկով – Ցարիցին, կոմերիտական
  • Իգոր Պուշկարյով – Եգորով

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակ՝ Պավել Նիլին
  • Ռեժիսոր՝ Վլադիմիր Սկույբին
  • Օպերատոր՝ Տիմոֆեյ Լեբեշև
  • Կոմպոզիտոր՝ Միխաիլ Մեերովիչ
  • Նկարիչ՝ Իվան Պլաստինկին
  • Երգերի կատարող՝ Վլադիմիր Տրոշին («Отшумели и дождь, и метелица, отгремела лихая пора…», Մ. Մեերովիչ, Պ. Նիլին)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Դաժանություն» ֆիլմը Մոսֆիլմի կայքում
  2. Раззаков, Федор (2017 թ․ սեպտեմբերի 5). Свет погасших звезд. Люди, которые всегда с нами. Litres. ISBN 9785425088215 – via Google Books.
  3. Ревич, 1983, էջ 21
  4. Ревич, 1983, էջ 22
  5. «Виктор Мережко: Георгия Юматова считали чужаком в кино». Собеседник.ру. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 7-ին.
  6. «Виктор Мережко: Георгия Юматова считали чужаком в кино». sobesednik.ru.
  7. Kirill Razlogov. Первый век нашего кино

Գրականություն խմբագրել

  • Ревич В.А. Кинодетектив: уголовный розыск и художественный поиск. — М.: ВБПК, 1983. — С. 21—23. — 160 с. — 100 000 экз.

Արտաքին հղումներ խմբագրել