Դուդուկի մոսկովյան միջազգային փառատոն

(Վերահղված է ԴՄՄՓից)

Դուդուկի մոսկովյան միջազգային փառատոն, ԴՄՄՓ (անգլ.՝ Moscow International Duduk Festival, MIDF, ռուս.՝ Московский международный фестиваль дудука, ММФД), Մոսկվայում տեղի ունեցող դուդուկի ամենամյա[1] փառատոն[2]։

Դուդուկի մոսկովյան միջազգային փառատոն
Moscow International Duduk Festival, MIDF
Տեսակերաժշտական փառատոն
Ժամանակաշրջան2014 թվականից
Հաճախականությունամենամյա
ՎայրՌուսաստան Մոսկվա, Ռուսաստան
Թեմատիկադուդուկ
Պաշտոնական կայք
 Moscow Duduk Festival Վիքիպահեստում

Կազմակերպիչներ խմբագրել

Փառատոնի կազմակերպիչը «Դուդուկիստ» պրոեկտն է, որի անդմաներն են այժմ Սուրեն Բաղդասարյանը և Մարինա Սելիվանովան (մինչև 2016 թվականը՝ նաև Հովհաննես Ղազարյանը) Փառատոնի կազմակերպիչները 2014 թվականին Մոսկվայում հիմնել են նաև դուդուկի դպրոց, որի գեղարվեստական ղեկավարը դուդուկահար Հովհաննես Ղազարյանն է[3][4]։

Նպատակներ և խնդիրներ խմբագրել

Փառատոնի հիմնական խնդիրներից է Հայաստանի, Ռուսաստանի և այլ երկրների միջև մշակութային կապերի մակարդակի բարձրացումն ու համագործակցության ամրապնդումը, ինչպես նաև՝ հայկական մշակույթի պահպանումն ու զարգացումը[2]։ Փառատոնը նաը նպատակ ունի բացահայտել և հանրայնացնել տարբեր երկրների տաղանդավոր դուդուկահարների[2]։

Պատմություն խմբագրել

 
Փառատոնի կազմակերպիչներ Սուրեն Բաղդասարյանը և Մարինա Սելիվանովան

Դուդուկի առաջին փառատոնը տեղի է ունեցել 2014 թ. ապրիլի 30-ին «Մոսկվիչ» մշակութային կենտրոնում։ Փառատոնին են մասնակցել Հովհաննես Ղազարյանը, Մարտին Ղազարյանը, Վարդան Հարությունյանը, Վալերի Նամը, Արգիշտի Ամիրյանը, Արամ Ավեդիքյանը, Յուրի Մուրադյանը, Սելենա, Գեղամ Օհանյանը, Գևորգ Հարյապետյանը, Դավիթ Հովսեփյանը, Վիտալի Պողոսյանը, Ալեքսեյ Սադոևը, Մերուժան Աչոյանը, «ՕՏՏԱ-օրկեստր» գործիքային խումբը, երգչուհի Դիանա Դիկովսկին, ավստրիաբնակ հայտնի հեղինակ և կատարող Եվգենի Ռոսը, երգիչ Մարինա Սելիվանովան, «Հայորդիք» երգի և պարի համույթը, Whalephant խումբը, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալեքսանդր Մովսեսյանը[2]։ Փառատոնի բեմադրիչ՝ «Գավիթ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Համլետ Գալեչյան, համերգային միջոցառման հաղորդավար Ռուբեն Մխիթարյան[5] Ընդհանուր առմամբ, Դուդուկի մոսկովյանը առաջին փառատոնը հավաքել ւ շուրջ հազար մարդ[2]։

Դուդուկի մոսկովյանը երկրորդ փառատոնը տեղի է ունեցել 2015 թվականի սեպտեմբերի 27-ին՝ Էստրադայի Մոսկվայի պետական թատրոնում, որին մասնակցել են՝ Գեորգի Մինասովը, Արտակ Ասատրյանը, Գեորգի Մինասյանը, Մանվել Մնացականյանը, Կամո Սեյրանյանը, Գագիկ Մալխասյանը, Հովհաննես Ղազարյանը, Նորայր Բարսեղյանը, Մարտին Ղազարյանը, Վիտալի Պողոսյանը, Արգիշտի Ամիրյանը, «Դուդուկիստ» համույթը, «Ուրարտու» քառերգը, Թաթուլ Համբարձումյանը[6]։ Փառատոնին մասնակցել է նաև հայտնի երգիչ Հարութ Փամբուկչյանը։ Ընդհանուր առմամբ, Դուդուկի մոսկովյանը երկրորդ փառատոնը հավաքել ւ շուրջ մեկուկես հազար մարդ[2] Փառատոնի բեմադրիչ՝ «Գավիթ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Համլետ Գալեչյան, համերգային միջոցառման հաղորդավար Ռուբեն Մխիթարյան[5]։

Դուդուկի III մոսկովյան միջազգային փառատոնը տեղի է ունեցել 2016 սեպտեմբերի 25-ին՝ «Մոսկվիչ» համերգային սրահում։ Դուդուկի երրորդ փառատոնը հասավ ավելի բարձր պրոֆեսիոնալ մակարդակի, շնորհիվ՝ հոյակապ երաժշտական ծրագրի և կատարողականության։ Համերգը ուղեկցվում էր Ռուսաստանի պետական ակադեմիական «Բոյան» համերգային նվագախմբի կատարումներով][7]։ Վերոնշյալ անսամբլը ունի երաժիշտների բացառիկ կազմ և չունի նմանը աշխարհում։ Նվագախմբի դիրիժորը Ռուսաստանի վաստակավոր արտիստ Նիկոլայ Ստեպանովն է։ Փառատոնը իր շուրջն էր հավաքել աշխարհի ամենատաղանդավոր դուդուկահարներին։ Դուդուկի III մոսկովյան միջազգային փառատոնին ելույթ են ունեցել Հայաստանի հանրապետության վաստակավոր արտիստ Գեորգի Մինասովը և նրա «Դուդուկներ» լեգենդար անսամբլը, Հայաստանի հանրապետության վաստակավոր արտիստ Գագիկ Մալխասյանը, Գիորգի Մինասյանը, Արտակ Ասատրյանը, Նորայր Բարսեյանը, Անահիտ և Աննա Մխիթարյանները, Մարտին Ղազարյանը, Վիտալի Պողոսյանը, Արգիշտի Ամիրյանը, Արսեն Գրիգորյանը, Հովհաննես Ղազարյանը, «Դուդուկիստ» համույթը, Ռաֆաել Մկրտչյանը, Էմմանուել Հովհաննիսյանը, Թաթուլ Համբարձւմյանը և Սելենան[8]։ Դուդուկի III մոսկովյան միջազգային փառատոնը կայացավ Ռուսաստանում հայ երիտասարդության կոնգրեսի աջակցությամբ։ Փառատոնի բեմադրիչ՝ «Գավիթ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Համլետ Գալեչյան, համերգային միջոցառման հաղորդավար Ռուբեն Մխիթարյան[5][9]։

2017 թվականի հոկտեմբերի 1-ին Պետական Կրեմլյան պալատի դահլիճում տեղի է ունեցել Դուդուկի մոսկովյան միջազգային 4-րդ փառատոնը։ Փառատոնին մասնակցել են դուդուկահարներ տարբեր երկրներից՝ Վիտալի Պողոսյանը, Արմեն Հովհաննիսյանը, Ռաֆայել Մկրտչյանը, Գեղամ Օհանյանը, Խոսրով Մանուկյանը, Գեորգի Մինասյանը, Արտակ Ասատրյանը, Թաթուլ Համբարձումյանը, Կարինե Դռնոյանը, պատվավոր մասնակից էր Հայաստանի պատվավոր արտիստ Գեորգի Մինասովը և իր «Դուդուկներ» համույթը, ինչպես նաև Ակապելլա Էքսպրես և ОТТА-orchestra երաժշտական խմբերը։ Փառատոնի վարողն էր Ռուբեն Մխիթարյանը, իսկ մենակատարներին, ինչպես և նախկինում, ուղեկցում էր Բոյան պետական ակադեմիական ռուսական համերգային նվագախումբը՝ ՌԴ վաստակավոր արտիստ, դիրիժոր Նիկոլայ Ստեպանովի ղեկավարությամբ[10].

 
Մոսկվայի մոլորակադիտարան

2018 թվականի հոկտեմբերի 6-ին և 7-ին Տիեզերքի համաշխարհային շաբաթի ընթացքում Մոսկվայի մոլորակադիտարանում տեղի է ունեցել Դուդուկի մոսկովյան միջազգային 5-րդ փառատոնը[11]։ Փառատոնին մասնակցել են տարբեր երկրներից ժամանացած կատարողներ, որոնց թվում են Հայաստանի ժողովրդական արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Գևորգ Դաբաղյանը, միջազգային մրցանակների դափնեկիր, Բաբելոնյան փառատոնի հաղթող Մարտին Ղազարյանը, Երևանի պետական ֆիլհարմոնիայի համույթի մենակատար Հարություն Չհոլյանը, «Ակունք» համույթի մենակատար Արմեն Հովհաննիսյանը, «The Birds Band» համույթի հիմնադիր և ղեկավար, միջազգային մրցանակների դափնեկիր Նորայր Գապոյանը։ Համերգին մասնակցել են նաև «Օզարենիյե» կամերային երգչախումբը, «Թամզարա» բազմաձայն երգչախումբը, ինչպես նաև ժամանակակից երգահաններ և երաժիշտներ՝ Անդրեյ Տանզյուն, Գեննադի Լավրենտիևը, Իվան Մուրալովը, Պաատա Ճակաբերիան, Դմիտրի Լոսևը, Սաթի Կազանովա[12]։ Ի տարբերություն նախորդ փառատոնների, 2018 թվականի միջոցառւոմը տեղի է ունեցել լիագմբեթ մուլտիմեդիական շոուի ներքո՝ դուդուկի ուղեկցությամբ տիեզերական տարածություն խորասուզմամբ։ Հատուկ դրա համար նկարահանվել է ունիկալ ֆիլմ, որը հեռարձակվել է անմիջապես մոլորակադիտարանի գմբեթին[13][14][15]։

Դուդուկի միջազգային փառատոն Իսպանիայում խմբագրել

2016 թվականի հուլիսին Իսպանիայում, «Դուդուկիստ» պրոեկտի կողմից կազմակերպվել է երկու համերգ Դուդուկի միջազգային փառատոնի շրջանակներում։ Համերգները տեղ են գտել «Հայաստանի օրեր» փառատոնի շրջանակներում։ 2016 թվականիհուլիսի 3-ին դուդուկի փառատոնը անցկացվեց Բարսելոնա քաղաքում, Centro Civico Cotxeres Borrel-ում, իսկ 2016 թվականի հուլիսի 5-ին փառատոնը անցկացվեց կատալոնյան Լյորետ դե Մար քաղաքում։ Փառատոնի շրջանակներում Հայաստանի, Ռուսաստանի և Իսպանիայի դուդուկահարները ելույթ ունեցան քաղաքի կենտրոնական հրապարակում՝ քաղաքապետարանի դիմաց։ Մասնակիցների շարքում էին Մոսկվայի դուդուկի դպրոցի «Դուդուկիստ» համույթը (գեղարվեստական ղեկավար՝ Հովհաննես Ղազարյան), Լարիսա Բաևան, Ալեքսեյ Կապիտանովը, Իոսիֆ Գասպարյանը, Արտյոմ Թորոսյանը, Գրիգորի Ռամանովը, Նիկա Օհանյանը, Սիմոն Օսեփյանը, Մարիա Հայարովան, Գեղամ Օհանյանը, Մարիա Սելիվանովան, Դուդուկի կատալոնյան դպրոցը (գեղարվեստական ղեկավար՝ Հովհաննես Ղազարյան), Ռոլանդ Թերբորգը, Ժեներ Օմեդիսը, Սեդրակ Պետրոսյանը, Վալենտին Կերոլը. Ռաուլը, Շուշանիկ Հովհաննիսյանը։ Փառատոնը տեղի է ունեցել Կատալոնիայի Ռուսական տան աջակցությամբ[16]։

Պատկերասրահ խմբագրել

 
 
 
 
 
 
Դուդուկի առաջին մոսկովյան փառատոնը, 2014 ապրիլի 30
 
 
 
 
 
 
Դուդուկի երկրորդ մոսկովյան փառատոնը, 2015 սեպտեմբերի 27
 
 
 
 
 
 
Դուդուկի երրորդ մոսկովյան փառատոնը, 2016 թվականի սեպտեմբերի 25
 
 
 
 
 
 
Դուդուկի չորրորդ մոսկովյան փառատոնը, 2017 թվականի հոկտեմբերի 1
 
 
 
 
 
 
Դուդուկի հինգերորդ մոսկովյան փառատոնը, 2018 թվականի հոկտեմբերի 6-7, Մոսկվայի մոլորակադիտարան

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Դուդուկի մոսկովյան առաջին փառատոն». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 16-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Դուդուկի փառատոն Արխիվացված 2014-10-18 Wayback Machine (ռուս.)
  3. Մոսկվայում տեղի է ունենալու դուդուկի փառատոն (ռուս.)
  4. Մոսկվայում տեղի է ունենալու դուդուկի առաջին փառատոնը (ռուս.)
  5. 5,0 5,1 5,2 «III Московский международный фестиваль дудука пройдет осенью». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 18-ին.
  6. Մոսկվայում տեղի է ունեցել Դուդուկի մոսկովյան երկրորդ փառատոնը
  7. «Государственный академический русский концертный оркестр «Боян»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 18-ին.
  8. Третий Московский международный фестиваль дудука пройдет в сентябре
  9. III Московский международный фестиваль дудука
  10. Աշխարհի լավագույն դուդուկահարները հավաքվել են փառատոնի՝ Մոսկվայում (ռուս.)
  11. Դուդուկի մոսկովյան միջազգային փառատոնը Մոսկվայի մոլորակադիտարանում Արխիվացված 2018-12-29 Wayback Machine (ռուս.)
  12. Вселенная души: как прошел фестиваль дудука в Москве?
  13. Մոսկվայում կկայանա դուդուկի հինգերորդ հոբելյանական միջազգային փառատոնը
  14. Թռչել տիեզերք դուդուկի ձայնի ներքո. ինչպես է Հայաստանի արվեստը գրավել ռուսներին(ռուս.)
  15. Դուդուկի հնչյունների ներքո` հեռու դեպի Տիեզերք. Մոսկվայում կայացավ դուդուկի ամենամյա փառատոնը
  16. Իսպանիան ընդունում է Դուդուկի միջազգային փառատոնը (ռուս.)