Գրիգոր Տեր-Գրիգորյան

հայ խմբագիր, դրամատուրգ
(Վերահղված է Գ. Տեր-Գրիգորյանից)

Գրիգոր Տեր-Գրիգորյան (հունվարի 15, 1916(1916-01-15), Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 5, 1981(1981-11-05), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դրամատուրգ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1962), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1940 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1945 թվականից։ Մտերիմների շրջանում հայտնի էր Գիգի անունով։

Գրիգոր Տեր-Գրիգորյան
Ծնվել էհունվարի 15, 1916(1916-01-15)
ԾննդավայրԵրևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Վախճանվել էնոյեմբերի 5, 1981(1981-11-05) (65 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունդրամատուրգ և խմբագիր
Լեզուհայերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՀԱՊՀ (1939) և Հայկական պետական մանկավարժական համալսարան (1947)
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրԱղասի Խանջյանի անվան թիվ 53 դպրոց, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, ՀԳՄ, Գրական թերթ և Ոզնի
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան
և Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
Գրիգոր Տեր-Գրիգորյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Երևանում։ Ավարտել է Երևանի Կրուպսկայայի անվան ցուցադրական դպրոցը։ 1931-1932 թթ. ուսուցչություն է արել Հոկտեմբերյանի շրջանում, 1932-1934 թթ.՝ Երևանի Աղասի Խանջյանի անվան դպրոցում։ 1939 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետը։ 1940-1941 թթ. որպես կառուցող ինժեներ աշխատել է Ռիբինսկ քաղաքի և Երևանի տարբեր գործարաններում։ 1941-1946 թթ. աշխատել է ռազմա-օդային ուժերի հատուկ դպրոցում։ 1947 թվականին ավարտել է (էքստեռն) Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ Նույն թվականին որպես գիտաշխատող աշխատել է ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտում։ 1947-1948 թթ. հրահանգիչ և պրոպագանդայի ու ագիտացիայի բաժնի վարիչ էր ՀԿԿ Երևանի Օրջոնիկիձեի շրջանում։ 1948-1951 թթ. աշխատել է ՀԿԿ Կենտկոմում որպես պրոպագանդայի ու ագիտացիայի, ապա արվեստի ու գրականության սեկտորի վարիչ։ 1951-1955 թթ. եղել է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար և «Գրական թերթի» խմբագիր։ 1955-1981 թթ. «Ոզնի» երգիծական հանդեսի խմբագիրն էր։ Գ. Տեր-Գրիգորյանը եղել է սովետա-լեհական բարեկամության հայկական բաժանմունքի նախագահ, 1969 թվականից՝ խաղաղության պաշտպանության հանրապետական կոմիտեի նախագահ։

Բեմադրվել են Տեր-Գրիգորյանի «Այս աստղերը մերն են» (հեղինակակից Լևոն Կարագյոզյան, Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոն, 1949), «Սոֆիկի սխալը» (Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոն, 1956), «Վերջին մեխակները» (Երևանի Գ. Սունդուկյանի անվան թատրոն, 1958), «Մեռնող ֆլորա» (Երևանի Գ. Սունդուկյանի անվան թատրոն, 1962), «Ամեն ինչ կամ ոչինչ» (Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոն, 1961), «Իմ սիրելի Ժորժ...» (Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոն, 1963), «Թռչնակը վանդակում» (Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոն, 1964), «Ախ, ներվեր, ներվեր» (Լենինականի Ա. Մռավյանի անվան թատրոն, 1969), «Գարնան անձրև» (Երևանի Գ. Սունդուկյանի անվան թատրոն, 1969), «Հաջի Փայլակ» (երգիծական հրապարակախոսություն, Երևանի Գ. Սունդուկյանի անվան թատրոն, 1973), «Առանց այլանդակի» (Լենինականի Ա. Մռավյանի անվան թատրոն, 1974), «Զգուշացեք, նա դեռ կա» (Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոն, 1979) պիեսները[1]։

Ռուսերեն առանձին գրքով լույս է տեսել նրա «Սոֆիկի սխալը» պիեսների ժողովածուն (Մոսկվա, 1966

Մահացել է Երևանում[2]։ Նրա անունով է կոչվում Երևանի Զաքիյան և Վազգեն Սարգսյան փողոցները միացնող՝ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի և ՀՀ գլխավոր դատախազության շենքերի միջև գտնվող փողոցը։

Պարգևներ խմբագրել

  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
  • «Պատվո նշան» շքանշան (2)

Գրիգոր Տեր-Գրիգորյանի երկերի մատենագրություն խմբագրել

  • Այս աստղերը մերն են (հեղինակակից Լևոն Կարագյոզյան), Երևան, Հայպետհրատ, 1949, 79 էջ։
  • Պիեսների ժողովածու, գիրք հինգերորդ (ժողովածուում տեղ է գտել Գ. Տեր-Գրիգորյանի «Վերջին մեխակները» պիեսը), Երևան, Հայպետհրատ, 1959, 768 էջ։
  • Գարնան անձրև (պիեսների ժողովածու), Երևան, Հայպետհրատ, 1962, 500 էջ։
  • Տասը տարի (դրամաներ, կատակերգություններ, սցենարներ), Երևան, «Հայաստան», 1969, 719 էջ։
  • Իմ խեղճ Պորտոս (երգիծական գործեր), Երևան, «Սովետական գրող», 1977, 548 էջ։

Գրականություն Գ. Տեր-Գրիգորյանի մասին խմբագրել

  • Խաչատուր Ավագյան, Գրիգոր Տեր-Գրիգորյան, Ե. Հայկական թատերական ընկերություն, 1983, 100 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։
  2. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ 549-550.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգոր Տեր-Գրիգորյան» հոդվածին։