Գրիգոր Վաղինակի Ղարագյոզյան

ազատամարտիկ
(Վերահղված է Գ. Վ. Ղարագյոզյանից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրիգոր Ղարագյոզյան (այլ կիրառումներ)

Գրիգոր Վաղինակի Ղարագյոզյան (1971, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - 1992, Արցախ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի հերոս։

Գրիգոր Վաղինակի Ղարագյոզյան
Ծնվել է1971 ապրիլի 12
ԾննդավայրՀԽՍՀ, Նոյեմբերյանի շրջան, Կողբ գյուղ
Մահացել էսեպտեմբերի 2, 1992(1992-09-02) (տարիքը 21)[Ն 1]
Մահվան վայրԼՂՀ, Մարտակերտի շրջան, Առաջաձոր գյուղ[Ն 2]
Քաղաքացիություն Հայաստան
ԱզգությունՀայ
ԿրոնՀայ Առաքելական Եկեղեցի
Մասնագիտությունազատության մարտիկ

Կենսագրություն խմբագրել

Գրիգոր Ղարագյոզյանը ծնվել է 1971 թվականի հոկտեմբերի 16-ին Սովետական Հայաստանի Նոյեմբերյանի շրջանի Կողբ գյուղում։ 1988 թվականին ավարտել է Կողբ գյուղի՝ Խորհրդային Միության հերոս Ջահան Կարախանյանի անվան միջնակարգ դպրոցը։ 1988-1989 ուսումնական տարում սովորել է Դոնի Ռոստովի Ռոբոտաշինական ինստիտուտում։ 1990-1991 թվականներին ծառայել է Խորհրդային Միության բանակում։ Հանդիսանում էր ինքնուս նկարիչ ու քանդակագործ և տանը ունի բազմաթիվ աշխատանքներ։ Ծանր վիրավորվել է սեպտեմբերի 2-ին 1992 թվականին Լեռնային Ղարաբաղի Մարդակերտի շրջանի Չլդրան գյուղում և դաշտային հոսպիտալում վիրակապվելուց հետո Ղարաբաղի «Արցախ» փրկարական ջոկատին կցված ՈՒԱԶ մակնիշի սանիտարական մեքենայով ուղարկվում է Կիչանի հոսպիտալ, սակայն անհետ կորում է։ Վարորդը (Հաթերք գյուղից «Ափո» մականունով) ողջ է, մեքենան նույնպես պահպանվում է, բայց ծանր վիրավոր Գրիգորն անհայտացել է։ Ընդ որում, այդ վարորդը հենց այդ նույն ժամանակ վերցրել է իր ընտանիքը և Ղարաբաղից Հայաստանով փախել Ռուսաստանի Գյորգևսկ քաղաք։ Փաստորեն Գրիգորի անհետ կորելու միակ վկան այդ վարորդն է։ Բազմաթիվ դիմումներից հետո էլ Հայաստանի ոչ մի համապատասխան կառույց հանձն չառավ այդ վարորդին Ռուսաստանից բերելու և հարցաքննելու գործը։ Գրիգոր Ղարագյոզյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիության համար» մեդալով[1]։

Ծնողներն են հայրը՝ Վաղինակ Սմբատի Ղարագյոզյան (1923-2009), մայրը՝ Արաքսյա Արամի Գիշյան (ծնված 1932 թվականին)։

Գրիգոր անունը ծնվելուց նրան տվել է հայրը՝ Հայրենական Մեծ պատերազմի երկրորդ կարգի հաշմանդամ Վաղինակ Սմբատի Ղարագյոզյանը՝ ի պատիվ վերջինիս մեծ եղբոր՝ Գրիգոր Սմբատի Ղարագյոզյանի։ Գրիգոր Սմբատի Ղարագյոզյանը ծնվել է 1921 թվականին։ Նա մասնակցել է սովետա-ֆիննական պատերազմին և Հայրենական Մեծ պատերազմն սկսվելուց հետո անմիջապես մտել այդ պատերազմի մեջ։ Մի քանի նամակներ ստանալուց հետո նա ևս համարվում է անհետ կորած 1942 թվականից։ Նա ևս ուներ նկարչի և քանդակագործի ձիրք։ Գրիգոր Սմբատի Ղարագյոզյանն էլ է սովորել Դոնի Ռոստովում։ Բացի դա, երկու Գրիգորներն էլ ունեին Դոնի Ռոստովում սիրած հայ աղջիկներ, որոնք տասնամայակներով սպասում էին իրենց սիրածներին։ Փաստորեն Գրիգոր Վաղինակի Ղարագյոզյանը ուղիղ 50 տարի հետո կրկնեց իր հորեղբոր՝ Գրիգոր Սմբատի Ղարագյոզյանի ճակատագիրը։

Պարգևներ խմբագրել

Գրիգոր Ղարագյոզյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական ծառայությունների համար» մեդալով։

Տես նաև խմբագրել

Նշումներ խմբագրել

  1. Գրիգորի մահը հաստատված չէ, սակայն վերջին տեղեկությունները մեզ են հասնել սեպտեմբերի 2-ից
  2. Գրիգորի մահը հաստատված չէ, սակայն վերջին տեղեկությունները մեզ են հասնել Առաջաձորից

Աղբյուրներ խմբագրել

«Ձեր զավակն եմ, ինձ մի մոռացեք», hetq.am

Ծանոթագրություններ խմբագրել