Գլենդա Ջեքսոն (անգլ.՝ Glenda Jackson, մայիսի 9, 1936(1936-05-09)[1][2][3][…], Birkenhead, Ուիրրալ, Մերսիսայդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4][5] - հունիսի 15, 2023(2023-06-15)[6], Բլեքհիթ[6]), անգլիացի դերասանուհի և քաղաքական գործիչ, Օսկարի կրկնակի դափնեկիր։

Գլենդա Ջեքսոն
անգլ.՝ Glenda Jackson
Ծնվել էմայիսի 9, 1936(1936-05-09)[1][2][3][…]
ԾննդավայրBirkenhead, Ուիրրալ, Մերսիսայդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4][5]
Մահացել էհունիսի 15, 2023(2023-06-15)[6] (87 տարեկան)
Մահվան վայրԲլեքհիթ[6]
ԿրթությունԴրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա (1956)[4][7][5] և West Kirby Grammar School?[5]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունկինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի, դերասանուհի և քաղաքական գործիչ
Երեխա(ներ)Dan Hodges?
Պարգևներ և մրցանակներ

Խաղացել է 50-ից ավելի ֆիլմերում, 2 անգամ ստացել է Օսկար մրցանակ լավագույն դերասանուհի անվանակարգում «Կիրակի, անիծված կիրակի» և «Շքեղությամբ» ֆիլմերի համար, ներկայացված է եղել ևս 2 անգամ։

8 անգամ ներկայացվել է Ոսկե Գլոբուսի, ստացել 1-ը, 3 անգամ ներկայացվել է Էմմի, ստացել 1-ը, 5 անգամ ներկայացվել է BAFTA-ի, ստացել 1-ը։ Բացի այդ, պարգևատրվել է Բրիտանական կայսրության շքանշանով, արժանացել Լիվերպուլի Ջոն Մուրսի անվան համալսարանի պատվավոր շրջանավարտի[11], անգլիական մի շարք համալսարանների (Լիվերպուլի[12], Քիլի[13], Էքսետերի[14], Դարհեմի[15]), ինչպես նաև ամերիկյան Փենսիլվանիայի համալսարանի[16] պատվավոր դոկտորի կոչման

Կենսագրություն խմբագրել

Ուսանել է դրամատիկական արվեստների թագավորական ակադեմիայում։ Դերասանական իր կարիերան սկսել է 1957 թվականին՝ անդամագրվելով շեքսպիրյան թագավորական թատերախմբին (Royal Shakespeare Company): 1966 թվականից նկարահանվել է կինոյում։ 1969 թվականին հանդես է եկել Դևիդ Լոուրենսի «Սիրահարված կանայք» վեպի հիման վրա Քեն Ռասելի նկարահանած ֆիլմում՝ մարմնավորելով գլխավոր հերոսուհուն և իր այդ աշխատանքի համար արժանացել է ամերիկյան կինոակադեմիայի հեղինակավոր «Օսկար» մրցանակի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում[17]։ Հիշարժան են Գլենդա Ջեքսոնի դերակատարումները նաև The Music Lovers, Sunday Bloody Sunday (1971), Mary, Queen of Scots (1971), The Triple Echo (1972), A Touch of Class (1973), The Romantic Englishwoman (1975), Hedda (1975), The Incredible Sarah (1976), Stevie (1978), Hopscotch (1980) կինոնկարներում (ի դեպ, A Touch of Class-ի գլխավոր դերի տպավորիչ կատարումը երկրորդ «Օսկար»-ն է բերել նրան)։

Գլենդա Ջեքսոնի մեծագույն նվաճումներից է համարվում BBCElizabeth R հեռուստասերիալում Էլիզաբեթ 1-ինի կերպարի մարմնավորումը։

1992 թվականից Գլենդան մուտք է գործել քաղաքականություն, դարձել բրիտանական պառլամենտի համայնքների պալատի լեյբորիստ անդամ։

2017 թվականի օգոստոսին նորաձևության նշանավոր տներից մեկի՝ Burberryլոնդոնյան մասնաճյուղի հրավերով նա հաջողությամբ հանդես է եկել որպես մոդել[18][19]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 McGovern U. Chambers Concise Biographical DictionaryEdinburgh: Chambers Harrap, 2003. — ISBN 978-0-550-10062-7
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Who's who (բրիտ․ անգլ.)(untranslated), 1849. — ISSN 0083-937X
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Glenda Jackson: Oscar-winning actress and former MP dies aged 87BBC Online, 2023.
  7. Glenda Jackson, Acting (RADA Diploma): Year of graduation 1956
  8. The London Gazette 47549 (բրիտ․ անգլ.) — 1978. — Iss. 47549.
  9. https://www.oscars.org/oscars/ceremonies/1971
  10. https://www.oscars.org/oscars/ceremonies/1974
  11. https://www.ljmu.ac.uk/about-us/about-liverpool-john-moores-university/fellows/honorary-fellows-index
  12. https://www.shutterstock.com/editorial/image-editorial/actress-glenda-jackson-pictured-at-liverpool-university-jackson-left-school-at-16-with-three-olevels-was-made-a-doctor-of-letters-yesterday-glenda-who-was-born-in-birkenhead-crossed-the-river-mersey-to-accept-the-honoraryaward-at-the-degree-cerem-3317628a
  13. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 16-ին.
  14. https://www.exeter.ac.uk/honorarygraduates/previous/
  15. https://www.dur.ac.uk/university.calendar/volumei/honorary_degrees/
  16. https://www.scranton.edu/about/presidents-office/honorary-degree-recipients.shtml
  17. «Clip of the Oscar telecast when Glenda Jackson won the Oscar». the DataLounge (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 18-ին.
  18. «Glenda Jackson's Stunning Burberry Campaign Is Giving Us Life». HuffPost UK (բրիտանական անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 18-ին.
  19. Holt, Bethan (2017 թ․ օգոստոսի 29). «Burberry recruits Glenda Jackson to model the iconic trench and reveals the inspiration for its next London Fashion Week show». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գլենդա Ջեքսոն» հոդվածին։