Գլեն Թոմաս Ջեյկոբս (անգլ.՝ Glenn Thomas Jacobs, ապրիլի 26, 1967(1967-04-26), Տոռեխոն դե Արդոս, Մադրիդ, Իսպանիա), առավել հայտնի Քեյն ռինգային անվամբ, ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր), ապահովագրական բրոկեր, դերասան, քաղաքական գործիչ ԱՄՆ Թենեսի նահանգի Նոքս շրջանի ղեկավար[6]։ Հանդես է գալիս «WWE» կազմակերպությունում։

Քեյն
Kane
Իրական անունԳլեն Թոմաս Ջեյկոբս
Glenn Thomas Jacobs
Ռինգային անուն(ներ)Գլեն Ջեյկոբս[1]
Անգուս Քինգ[1]
Սուրբծննդյան էակ[1]
Բրույզեր Մաստինո[1]
Սիդ Փաուերս[1]
Դումզդեյ[1]
Սպարտակ[1]
Ունաբոմ[1]
Այզեկ Յանկեմ[1]
Դիզել[1]
Քեյն[1]
Ընդհանուր տեղեկություններ
Իրական քաշ147 կգ
Իրական հասակ2,04 մ
Ծննդյան թվականապրիլի 26, 1967 (56 տարեկան)[2][3]
ԾննդավայրԻսպանիա Տոռեխոն դե Արդոս, Մադրիդ, Իսպանիա[2][4]
ԱպրելավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Ջեֆերսոն Սիթի, Թենեսի, ԱՄՆ[5]
ՄարզիչԴին Մալենկո
Դեբյուտ1992
ԱմուսինՔրիստալ Մորիսա Գոյնս (1995-այժմ)
Երեխաներ2
Քեյնը կատարում է իր այցեքարտային մուտքը դեպի ռինգ (2007)

Ծնվել է Իսպանիայի Տոռեխոն դե Արդոս քաղաքում՝ ԱՄՆ օդային ուժերի ծառայողների ընտանիքում։ Ավարտել է Թրումանի նահանգային համալսարանը՝ անգլիական գրականության բանասերի աստիճանով։ Պրոֆեսիոնալ ըմբշամարտի կարիերան մեկնարկել է 1992 թվականին՝ ելույթներ ունենալով «Smoky Mountain Wrestling» (SMW) և «United States Wrestling Association» (USWA) անկախ առաջնություններում։ 1995 թվականին մարզական պայմանագիր է կնքում «World Wrestling Federation» (այժմ՝ «WWE») կազմակերպության հետ։ Շուրջ երկու տարի ելույթներ ունենալով ռինգային կերպարներում, 1997 թվականին Ջեյկոբսը կատարում է վերանորամուտը որպես Քեյն՝ Անդերթեյքերի արյունակից եղբայր (քեյֆեբ), ում հետ էլ տարիների ընթացքում ունեցել է ինչպես հիշվող հակամարտություններ, այնպես էլ թիմային մարտեր (որպես «Կործանման եղբայրներ» թիմի անդամ)։

Որպես «Քեյն», Ջեյկոբսն համարվել է Վերաբերմունքի ժամանակաշրջանի (ուշ 1990-ականներ և վաղ 2000-ականներ) շրջադարձային կերպարներից մեկը։

«WWF/E»-ում անցկացրած տարիներին ընդհանուր առմամբ նվաճել է 18 չեմպիոնական տիտղոս, որոնցից երեքը՝ աշխարհի (1-ական անգամներ ճանաչվելով WWF, ECW, և Աշխարհի ծանրքաշային չեմպիոն)։ 12 անգամ ճանաչվել է թիմային վարկածով չեմպիոն՝ տարբեր թիմակիցների հետ նվաճելով WWF աշխարհի թիմային, WCW թիմային և WWE թիմային չեմպիոնական տիտղոսները։ Հաղթանակ է տարել նաև 2010 թվականի «Փողը բանկում» մրցույթում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 «Էջը cagematch.net կայքում». Վերցված է 2015 թ․ մայիսի 3-ին.
  2. 2,0 2,1 «Kane». Canoe.ca. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 5-ին.
  3. «IGN՝ Քեյն (WWE)». «IGN». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 19-ին.
  4. Օլիվեր, Գրեգ (2007). Պրոֆեսիոնալ ըմբշամարտի փառքի սրահ. հիլեր. «ECW Press». էջ 228. ISBN 1-55022-759-9.
  5. Nair, Mona. ««WWE»-ի ռեստլեր Քեյնը համացանցային վաճառքի հետ կապված բանավեճի է հրավիրում նահանգապետ Ռեմզիին». «WATE». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 24-ին.
  6. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գլեն Ջեյկոբս» հոդվածին։