Գաբրիել Մոլոյան

հայ հասարակական գործիչ
(Վերահղված է Գ. Մոլոյանից)

Գաբրիել Մոլոյան (հունվարի 30, 1933(1933-01-30), Բեյրութ, Լիբանան), հայ հասարակական գործիչ, «Նոր սերունդ» մշակութային միության հիմնադիր, մանկավարժ, լրագրող։

Գաբրիել Մոլոյան
Դիմանկար
Ծնվել էհունվարի 30, 1933(1933-01-30) (91 տարեկան)
ԾննդավայրԲեյրութ, Լիբանան
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունսոցիալական աշխատող
ԿուսակցությունՍոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն

Կենսագրություն խմբագրել

Գաբրիել Մոլոյանը ծնվել է 1933 թվականի հունվարի 30-ին։ Ուսանել է Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսության[1] Անթիլիասի դպրեվանքում և հաճախել Բեյրութի «Սենթ Ժոզեֆ» ֆրանսիական համալսարանի հայագիտական դասընթացներին։ 1954 թվականին Բեյրութում, իսկ 1977 թ.-ին Լոս Անջելեսում մի խումբ ընկերների հետ հիմնել է «Նոր Սերունդ» մշակութային միությունը[2]։ Ավելի քան 30 տարի եղել է նույն միության վարչության անդամ և ատենապետ։

«Արարատ» օրաթերթի և «Արարատ Գրական»-ի խմբագրության անդամ է եղել։ Միջազգային երիտասարդական փառատոների ժամանակ գլխավորել է լիբանանահայ երիտասարդական պատվիրակությունները։ 25 տարի եղել է Դամասկոսի Ս. Թարգմաչաց և Բեյրութի Ազգային Սահակ Մեսրոպեան վարժարանի ուսուցիչ և փոխտնօրեն։

1977 թվականին եղել է Կալիֆորնիայի Ս. Դ. Հնչակյան կուսակցության շրջանի հիմնադիրն ու առաջին ատենապետը։ 1980 թվականից մինչ օրս Լոս Անջելեսում տպագրվող «Մասիս» շաբաթաթերթի[3] խմբագրակազմի անդամ է։ 1983-2005 թվականներին եղել է Փասադենայի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու «Ա. և Մ. Յովսէփեան» ազգային վարժարանի հիմնադիր անդամներից մեկն ու շարունակաբար եղել հոգաբարձուների անդամ։

Ներկայումս Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Արևմտյան Ամերիկայի վարիչ մարմնի փոխատենապետն է[4]։

«Նոր Սերունդ» մշակութային միության հիմնադրման 50-ամյակին իր մատուցած ազգային, մշակութային և կրթական ծառայության համար արժանացել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի կոնդակին և «Ներսես Շնորհալի» շքանշանին[5]։

Այժմ Գլենդելում կառուցվող Հայ-Ամերիկյան թանգարանի համահայկական տնօրենների խորհրդի անդամ է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն».
  2. «Նոր սերունդ մշակութային միություն (Գլենդել)». 2018 թ․ հունվարի 6. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  3. «Armenian News By MassisPost | Հայերեն». massispost.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 18-ին.
  4. «Լոս Անջելեսի հայ պատվիրակությունը հանդիպում է ունեցել Գերմանիայի պաշտոնատար անձանց հետ - ankakh.com». www.ankakh.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 18-ին.
  5. «echmiadzin.asj-oa.am» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հուլիսի 12-ին.