Գուրգեն Հակոբյան

հայ դերասան
(Վերահղված է Գ. Հակոբյանից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գուրգեն Հակոբյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գուրգեն Ալեքսանդրի Հակոբյան (փետրվարի 15, 1907(1907-02-15)[1][2], Բջնի, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - հունվարի 18, 1977(1977-01-18)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ դերասան։ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (մարտի 22, 1956)։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1967)։

Գուրգեն Հակոբյան
Ծնվել էփետրվարի 15, 1907(1907-02-15)[1][2]
ԾննդավայրԲջնի, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էհունվարի 18, 1977(1977-01-18)[1][2] (69 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]
ԳերեզմանՆուբարաշենի գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներ
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ և ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ

Կենսագրություն խմբագրել

Գուրգեն Հակոբյանը ծնվել է 1907 թվականի փետրվարի 15-ին Բջնի քաղաքում։ Բեմ է բարձրացել 1925 թվականին, Հայաստանի Առաջին պետական թատրոնում (այժմ՝ Սունդուկյանի անվան թատրոն)։ 1928-1941 թվականներին խաղացել է Լենինականի Մռավյանի անվան հայկական, 1941-1959 թվականներին՝ Ակմոլինսկի, Վորոնեժի, Բրյանսկի և այլ քաղաքների ռուսական թատրոններում։ 1959 թվականից՝ կրկին Երևանի Սունդուկյանի անվան թատրոնի դերասան[3][4]։

Մահացել է 1977 թվականի հունվարի 18-ին Երևանում։

Դերերը թատրոնում խմբագրել

Հեղինակ Ներկայացում Դեր
Գաբրիել Սունդուկյան Էլի մեկ զոհ Սուրաթով
Մաքսիմ Գորկի Հատակում Վասկա Պեպել
Նաիրի Զարյան Արա Գեղեցիկ Նինոս
Ալեքսանդր Արաքսմանյան 60 տարի 3 ժամ Մարկոս Գնունի
Նիկոլա Պանյոլ Տոպազ Մյուշ

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Ֆիլմ Դեր
1970 Միջնորդ հայրը գլխավոր դեր

Պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
  3. «AV Production - Գուրգեն Հակոբյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 4-ին.
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին. Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն. 2005.

Գրականություն խմբագրել

  • Գևորգ Աբաջյան, Գուրգեն Հակոբյան (կյանքը և ստեղծագործական ուղին), Ե., ՀԹԸ հրատ., 1983, 105 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 71  
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուրգեն Հակոբյան» հոդվածին։