Գեորգի Խոլոպով

հայ գրող
(Վերահղված է Գ. Խոլոպովից)

Գեորգի Կոնստանտինի Խոլոպով (հոկտեմբերի 27 (նոյեմբերի 9), 1914[1] կամ նոյեմբերի 9, 1914(1914-11-09)[1], Շամախի, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 31, 1990(1990-12-31)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), հայազգի ռուս գրող, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։

Գեորգի Խոլոպով
Ծնվել էհոկտեմբերի 27 (նոյեմբերի 9), 1914[1] կամ նոյեմբերի 9, 1914(1914-11-09)[1]
ԾննդավայրՇամախի, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էդեկտեմբերի 31, 1990(1990-12-31)[1] (76 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Լենինի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Պատվո նշան» շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «Վիենայի գրավման համար» մեդալ «Պրահայի ազատագրման համար» մեդալ և «Աշխատանքի վետերան» մեդալ

1934 թվականին հրատարակել է առաջին պատմվածքները, այնուհետև՝ «Սուսաննայի փախուստը» (1940) պատմվածքների ժողովածուն և «Արջի որջ» (1940) վեպը։ Ետպատերազմյան շրջանում լույս են տեսել «Կրակներ ծովախորշում» (1947), «Ահեղ տարի» (1955), «Գրենադա» (1961, հայերեն հրատարակչություն՝ 1973), «Դոկեր» (1965, հայերեն հրատարակչություն՝ 1973) վեպերը, «Չհնարված պատմվածքներ պատերազմի մասին» (1968) ժողովածուն և այլն։ 1973 թվականից Լենինգրադի գրողների կազմակերպության վարչության առաջին քարտուղարն է, 1957 թվականից՝ «Զվեզդա» ամսագրի գլխավոր խմբագիրը։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 68