Գրիգոր Գուրզադյան

հայ արձակագիր, ֆիզիկոս, աստղագետ
(Վերահղված է Գ. Գուրզադյանից)

Գրիգոր Արամի Գուրզադյան (հոկտեմբերի 15, 1922(1922-10-15)[1][2], Բաղդադ, Mandatory Iraq[1][2] - փետրվարի 22, 2014(2014-02-22), Երևան, Հայաստան), ականավոր հայ գիտնական, ֆիզիկոս աստղագետ, գրող էսսեիստ, գեղանկարիչ, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս[3], Հայաստանի գրողների միության և Հայաստանի նկարիչների միության անդամ։ Գուրզադյանը տիեզերական աստղագիտության առաջնեկներից է, ԽՍՀՄ տիեզերական ծրագրի՝ Օրիոն աստղադիտական կապի կայանների նախագծող։

Գրիգոր Գուրզադյան
Ծնվել էհոկտեմբերի 15, 1922(1922-10-15)[1][2]
Բաղդադ, Mandatory Iraq[1][2]
Մահացել էփետրվարի 22, 2014(2014-02-22) (91 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունաստղաֆիզիկոս, արձակագիր և դասախոս
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ Վ. Հ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան[1] և ՀԱՊՀ
Գործունեության ոլորտաստղաֆիզիկա և Q19614266?
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ, ՀԳՄ, Հայաստանի նկարիչների միություն և Միջազգային աստղագիտական միություն
Ալմա մատերՀԱՊՀ (1944)[1]
Կոչումակադեմիկոս[2]
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր[1][2] (1955)
Տիրապետում է լեզուներինհայերեն
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան
և Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
Երեխա(ներ)Վահագն Գուրզադյան
Քաղվածքներ Վիքիքաղվածքում
 Grigor Gurzadyan Վիքիպահեստում
Գրիգոր Գուրզադյանի կիսանդրին ԵՊՀ-ում:
Նամականիշ, Հայաստանի Հանրապետություն, 2022

Հայաստանի վաստակավոր ճարտարապետ Սարգիս Գուրզադյանի եղբայրն է, Վահագն Գուրզադյանի հայրը։

Կենսագրություն խմբագրել

Գրիգոր Գուրզադյանը ծնվել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադում։ Ծնողները 1915 թվականին մազապուրծ են եղել Մեծ եղեռնից։

  • 1944 թ․ ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի հիդրոտեխնիկական և շինարարական ֆակուլտետները։ Նույն տարի ընդունվել է ասպիրանտուրա։
  • 1948 թվականին Վիկտոր Համբարձումյանի ղեկավարությամբ, 26 տարեկան հասակում, Մոսկվայի պետական համալսարանում պաշտպանել է թեկնածուական թեզը «Միջաստղային գազային նյութի ճառագայթային հավասարակշռությունը» թեմայով։ Վ. Համբարձումյանի հետ երկար տարիներ աշխատել է Բյուրականի աստղադիտարանում՝ հիմնադրումից ի վեր և ըստ էության (ԲԱ) հիմնադիր կազմում գլխավոր անձանցից մեկն էր։
  • 1955 թվականին Լենինգրադի պետական համալսարանում պաշտպանել է դոկտորական թեզը։
  • 1950-1966 թվականներին ղեկավարել է ԲԱ աստղերի և միգամածությունների ֆիզիկայի բաժինը։
  • 1967-1973 թվականներին՝ տիեզերական հետազոտությունների մասնաճյուղը։
  • 1973-1978 թվականներին ղեկավարել է Գառնիի աստղագիտության լաբորատորիան։
  • 1978-1992 թվականներին եղել է ԲԱ արտամթնոլորտային աստղագիտության լաբորատորիայի վարիչ,
  • 1979 թվականից ԵրՊԻ տիեզերական սարքաշինության ամբիոնի վարիչ։
  • 1992-2004 թվականներին՝ Գառնիի տիեզերական աստղագիտության ինստիտուտի տնօրեն։
  • 1962 թվականին արժանացել է պրոֆեսորի կոչման։
  • 1965 թվականին ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ թղթակից-անդամ։
  • 1986 թվականին՝ ՀՍՍՀ ԳԱ իսկական անդամ։

Ընտանիք խմբագրել

Գրիգոր Գուրզադյանը 1955 թվականին ամուսնացել է Մարիաննա Քալանթարի (ծնվ. 1927 թ.) հետ, բանասեր՝ ռուսաց լեզվի դասախոս։ Մարիաննան դուստրն է հնագետ Աշխարհբեկ Քալանթարի՝ Հայաստանում հնագիտության հիմնադիրներից, Երևանի պետական համալսարանի հիմնադիր դասախոսներից։ Նրանց երկու զավակները՝ Վահագն (ծնվ. 1955 թ․) և Գագիկ (ծնվ. 1957 թ․) Գուրզադյանները, նույնպես հայտնի ֆիզիկոսներ են, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ։ Վահագնը ղեկավարում է Կոսմոլոգիայի և աստղաֆիզիկայի կենտրոնը Երևանի ֆիզիկայի ինստիտուտում[4], իսկ Գագիկը՝ հրավիրված պրոֆեսոր է Սինգապուրի Նանյանգ տեխնոլոգիական համալսարանում[5]։

Գիտական ձեռքբերումներ խմբագրել

Հրատարակել է ավելի քան 200 գիտական հոդված և մեկ տասնյակ ստվարածավալ մենագրություններ նվիրված աստղաֆիզիկայի հիմնախնդիրներին։ Հրատարակված աշխարհի խոշոր հրատարակիչների կողմից, նրա գրքերով կրթվել են մասնագետների սերունդներ։ Ուսումնասիրել է մոլորակաձև միգամածությունների ֆիզիկան և դինամիկան՝ դեռևս 1960-ականներին կանխատեսել է մագնիսական դաշտի դերը միգամածություններում, ստեղծել աստղերի բռնկման տեսություն՝ հիմնված նրանցում ընթացող ոչ ջերմային երևույթների վրա։ 1990-ականներին նա մշակեց սեղմ կրկնակի աստղերի ընդհանուր գունոլորտներ (շուրջքրոմների) և կրկնակի գնդաձև աստղակույտերի էվոլյուցիայի տեսությունները[6]։

Գուրզադյանը տիեզերական աստղագիտության առաջնեկներից է։ Նա ստեղծել է մի շարք գիտական սարքեր ու օպտիկական համակարգեր։ Նրա անվան հետ է կապված «Օրիոն» տիեզերական աստղադիտարանի օպտիկական համակարգի աշխատանքի սկզբունքի, ավտոմատ կառավարման մեթոդիկայի ստեղծումը։ Դեռ 1960-ականներին կիրառելով Ռ-5 բալիստիկ հրթիռներ, նա ղեկավարեց Արեգակի և աստղերի գերմանուշակագույն և ռենտգենյան դիտումները. առաջին թռիչքը կայացավ 1961 թ. փետրվարի 15-ին Կապուստին-Յար արձակման կայանից։ 1969 թվականին նրա ղեկավարությամբ արձակվեցին "Պրոցիոն" տիեզերական աստղադիտակը Космос-309 ուղեծրային արբանյակի վրա, ապա "Ալտաիր" ռենտգենյան ուղեծրային աստղադիտակը «Метеор» արբանյակի վրա։

Այնուհետև Գուրզադյանն անցավ տիեզերական ուղեծրային աստղադիտարանների նախագծմանը, որոնցից ամենահայտնին են «Օրիոնները»։ Դրանք գերազանցում էին ժամանակի աշխարհում իրականացվող տիեզերական նման գիտափորձերը և հանգեցրին կարևորագույն գիտական արդյունքների ստացմանը, տիեզերական սարքաշինական սկզբունքների մշակմանը։ 1971 թվականի ապրիլին «Սալյուտ-1» առաջին տիեզերական կայանը ուղեծիր բարձրացրեց «Օրիոն-1»-ը, օբյեկտիվ պրիզմայով առաջին տիեզերական աստղադիտակը։ Սակայն գագաթնակետն էր «Օրիոն-2»-ը, որը «Սոյուզ-13» տիեզերանավի վրա աշխատեց 1973 թվականի դեկտեմբերին։ Առաջին անգամ ստացվեցին շատ թույլ՝ մինչև 13-րդ մեծության աստղերի բազմաթիվ կարճալիք սպեկտրագրեր, մոլորակաձև միգամածության առաջին կարճալիք սպեկտրագիրը՝ բացահայտելով նախկինում այդ միգամածություններում չդիտված ալյումինիումի և տիտանի սպեկտրալ գծեր, առաջին անգամ միգամածությունից գրանցվեց երկֆոտոն ճառագայթում, որ կանխատեսվել էր ֆիզիկոսների կողմից տասնամյակներ առաջ։

Նրա ղեկավարությամբ Գառնիի տիեզերական աստղագիտության լաբորատորիայում իրենց նախաթռիչքային պատրաստումն են անցել ավելի քան 40 խորհրդային տիեզերագնացներ։ Նա դասախոսել է Երևանի պետական համալսարանում (1948-1978), Պոլիտեխնիկական ինստիտուտում հիմնադրել (1978) և ղեկավարել է ճշգրիտ սարքաշիության ամբիոնը։

Գուրզադյանի ստեղծագործական ժառանգությանն են պատկանում նաև բազմաթիվ կտավներ, փիլիսոփայական էսսեների գրքեր՝ նվիրված գիտւթյանը, արվեստին, ճարտարապետությանը։

2001 թվականին Գառնիում բացված, ապա 2015 թվականին Երևանում վերաբացված Տիեզերքի թանգարանում ներկայացված են տիեզերական հետազոտություննրի վաղ շրջանի բացառիկ ցուցանմուշներ։

2019 թվականի մարտի 19-ին Երևանի պետական համալսարանի մուտքի ճեմասրահում հադիսավոր բացվել է Գուրզադյանի կիսանդրին։ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը իր ելույթում նշել է. «Մեզ համար մեծ պատիվ է, որ Գրիգոր Գուրզադյանի նման անձնավորության կիսանդրին այսօր զարդարում է Երևանի պետական համալսարանի այս ճեմասրահը»։ Կիսանդրին հեղինակել է քանդակագործ Տիգրան Մուրադյանը։

Պարգևներ և կոչումներ խմբագրել

Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) անդամ (1950) և ՀՍՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1975)։ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի (2011)[7] և «Պատվո նշան» շքանշանների դափնեկիր։

Մենագրություններ խմբագրել

  • «Проблемы динамики планетарныx туманностей» (Մոլորակաձև միգամածությունների դինամիկայի խնդիրները), Arm. Acad., 1954։
  • «Радиоастрофизика» (Ռադիոաստղաֆիզիկա), Arm. Acad. Publ., 1956։
  • «Планетарные туманности» (Մոլորակաձև միգամածություններ), Наука, Մոսկվա, 1962։ ISBN 9027701172 / Gordon & Breach, London, 1970։ ISBN 978-9027701176
  • «Вспыxивающие звезды» (Բռնկվող Աստղեր), Наука, Մոսկվա, 1973; Pergamon Press, Oxford, 1980 ISBN 0-08-023035-0
  • «Observatory in Space: SOYUZ 13 - ORION 2» (Աստղադիտարան տիեզերքում Սոյուզ 13 - Օրիոն 2) (համահեղինակ)։ Машиностроение, Մոսկվա, 1984։
  • «Звездные хромосферы» (Աստղային քրոմոսֆերաներ), Наука, Մոսկվա, 1984։
  • , Звездные вспышки ։ Физика. Космогония», "Наука", Մոսկվա, 1985։
  • «Physics and Dynamics of Planetary Nebulae» (Մոլորակաձև միգամածությունների դինամիկան և կազմությունը), Наука, Մոսկվա, 1988; Springer, Berlin, 1997։ ISBN 3-540-60965-2։
  • «Theory of Interplanetary Flights» (Միջմոլորակային թռիչքների տեսություն), Наука, Մոսկվա, 1992; Gordon & Breach, London, 1996։ ISBN 2-88449-074-4
  • «Space Dynamics» (Տիեզերական դինամիկա), Francis & Taylor, London, 2002[8]։ ISBN 0-415-28202-0

Էսսեների գրքեր խմբագրել

  • Տիեզերքը ափի մեջ, Արևիկ, Երևան, 1987[9]
  • Նարեկացու աղերսանքը, Ապոլոն, Երևան, 1993
  • Կաքավաբերդի առեղծվածը Ապոլոն, Երևան 1998
  • Մի կում ջուր, Զանգակ, Երևան, 2004 ISBN 99930-2-993-9
  • Կոսմիկական կատաստրոֆա, Զանգակ, Երևան, 2004 ISBN 99930-2-954-8
  • Մի սիրո պատմություն, Զանգակ, Երևան, 2004, ISBN 99930-2-994-7
  • Գալակտիկաների աշխարհը, Զանգակ, Երևան 2004; վերահրատ., 2006 ISBN 99930-2-984-X
  • Որդիս Արարատի գագաթին, Զանգակ, Երևան, 2005 ISBN 99941-1-104-3
  • Տիեզերքը ափի մեջ, 2-րդ ընդլայնված վերահրատ., Զանգակ, Երևան, 2005 ISBN 99941-1-042-X
  • Խոհեր… Խոհեր… Զանգակ, Երևան, 2007 ISBN 978-99941-1-370-5
  • Տիեզերքը և մարդը, Զանգակ, Երևան, 2009 ISBN 978-99941-1-600-3
  • Էսսեներ, հարցազրույցներ, Զանգակ, Երևան, 2013 ISBN 978-9939-68-081-1

Գեղանկարչություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 2-ին.
  4. Վահագն Գուրզադյանի կենսագրականը Հայկական աստղագիտական միության Արխիվացված 2014-08-29 Wayback Machine կայքում (անգլ.)
  5. Գագիկ Գուրզադյանի(չաշխատող հղում) կենսագրականը Սինգապուրի Նանյանգ տեխնոլոգիական համալսարանի կայքում (անգլ.)
  6. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 2-ին.
  7. Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրելու մասին
  8. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Գրիգոր Գուրզադյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 2-ին.
  9. Տիեզերքը ափի մեջ

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգոր Գուրզադյան» հոդվածին։
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգոր Գուրզադյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգոր Գուրզադյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 257