Գարեգին Բես

հայ արձակագիր, թարգմանիչ, գրող
(Վերահղված է Գ. Բեսից)

Գարեգին Բես (Գարեգին Բախշիի Սարինյան, հունվարի 5, 1910(1910-01-05)[1], Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - օգոստոսի 19, 1986(1986-08-19)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1975), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1936 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1945 թվականից։ Բես գրական անունը կազմված է գրողի հայրանվան և ազգանվան սկզբնատառերից։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Գարեգին Բես
Ծննդյան անունԳարեգին Բախշիի Սարինյան
Ծնվել էհունվարի 5, 1910(1910-01-05)[1]
ԾննդավայրՇուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Վախճանվել էօգոստոսի 19, 1986(1986-08-19)[1] (76 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունթարգմանիչ, արձակագիր, գրող և դրամատուրգ
Լեզուհայերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1932)
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրՀԳՄ, Խորհրդային գրականություն և Հայաստանի թատերական գործիչների միություն
Պարգևներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան «Խիզախության համար» մեդալ (ԽՍՀՄ) «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ «Կովկասի պաշտպանության համար» մեդալ
և Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
Գարեգին Բես Վիքիքաղվածքում
Գարեգին Բես Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Շուշի քաղաքում։ Նախնական կրթությունն ստացել է Ստեփանակերտ քաղաքում։ 1929 թվականին ավարտել է Բաքվի Հովհաննես Թումանյանի անվան հայկական միջնակարգ դպրոցը, 1932 թվականին՝ ԵՊՀ պատմագրական ֆակուլտետը։ 1931-1933 թվականներին եղել է Պետհրատի մանկապատանեկան գրականության խմբագրության բաժնի վարիչ, 1933-1936 թվականներին՝ ՀԳՄ կազմ-մասսայական խմբագրության բաժնի վարիչ, 1933-1936 թվականներին՝ Հայաստանի կենտգործկոմին կից Պուշկինյան հոբելյանական կոմիտեի քարտուղար, 1939-1940 թվականներին՝ Հայաստանի լուսժողկոմատում մեթոդիստ, 1941 թվականին՝ արվեստի վարչության տեսուչ։ 1941-1943 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1944-1947 թվականներին եղել է «Սովետական գրականություն» ամսագրի քարտուղարը, 1949-1955 թվականներին՝ Հայկական թատերական ընկերության պատասխանատու քարտուղարը։

Հարավային Կովկասի թատրոնները բեմադրել են նրա «Հերոսների ստվերում» (1938-1940), «Գրավոր մարդիկ» (1966), «Աղաֆոնը և իր փեսաները» (1966-1968), «Աղյուսե մարդը» (1957-1958) պիեսները։ «Հաշիվն է 0:0» դրաման 1968 թվականին բեմադրել է Ֆրունզեի թատրոնը։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել ռուսերեն, լիտվերեն, վրացերեն։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի, Ժողովուրդների բարեկամության և Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի շքանշաններով[2][3][4]։

Երկերի մատենագիտություն խմբագրել

  • Կյանքի երգը (պատմվածքներ և արձակ բանաստեղծություններ), Երևան, Պետհրատ, 1930, 107 էջ։
  • Ջորջի Տենլի, Երևան, Պետհրատ, 1931, 78 էջ։
  • Վիշկաները բարձրանում են, Երևան, Պետհրատ, 1932, 80 էջ։
  • Պայքար, Երևան, Պետհրատ, 1932, 16 էջ։
  • Արձակ բանաստեղծություններ, Երևան, Պետհրատ, 1933, 48 էջ։
  • Հերոսների ստվերում (կոմեդիա), Երևան, ժողովրդական ստեղծագործությունների հանրապետական տուն, 1939, 49 էջ։
  • Կրակ (պատմվածքներ), Երևան, Հայպետհրատ, 1944, 111 էջ։
  • Հարազատներ (պատմվածքներ), Երևան, Հայպետհրատ, 1946, 164 էջ։
  • Պետունց Գալոն, Երևան, «Սովետական գրող», 1947, 67 էջ։
  • Նովելներ, Երևան, Հայպետհրատ, 1954, 384 էջ։
  • Պիեսների ժողովածու, գիրք 5 (գրքում տեղ է գտել Գ. Բեսի «Աղյուսե մարդը») պիեսը, Երևան, Հայպետհրատ, 1959, 768 էջ։
  • Նովելներ, առաջին գիրք, Երևան, Հայպետհրատ, 1960, 388 էջ։
  • Աշիկն ու Մաշիկը, Երևան, Հայպետհրատ, 1962, 16 էջ։
  • Աշխարհն ինձնով է սկսվում (մեկ գործողությամբ պիեսների ժողովածու), Երևան, Հայպետհրատ, 1962, 216 էջ։
  • Նովելներ, երկրորդ գիրք, Երևան, Հայպետհրատ, 1963, 276 էջ։
  • Նկարչի նվերը, Երևան, Պետհրատ, 1964, 128 էջ։
  • Այրված վշտեր, Երևան, «Հայաստան», 1967, 128 էջ։
  • Հեքիաթներ, պատմվածքներ, ոտանավորներ (գրքում գործեր ունի նաև Գ. Բեսը), Երևան, «Լույս», 1967, 239 էջ։
  • Պիեսների ժողովածու (գրքում տեղ է գտել Գ. Բեսի «Յափնջավորները» պիեսը), Երևան, «Հայաստան», 1971, 419 էջ։
  • Ծնունդ, Երևան, «Հայաստան», 1971, 464 էջ։
  • Հոբելյանը, Երևան, «Հայաստան», 1973, 67 էջ։
  • Գողացված արևը (նովելներ, պատմվածքներ, «Չարենցյան մասունքներ»), Երևան, «Հայաստան», 1974, 312 էջ։
  • Թատերական նովելներ, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1976, 122 էջ։
  • Երկեր երեք հատորով, գիրք առաջին, Երևան, «Հայաստան», 1976, 512 էջ[5]։
  • Երկեր երեք հատորով, գիրք երկրորդ, Երևան, «Սովետական գրող», 1978, 512 էջ։
  • Իմ Չարենցը, Երևան, «Սովետական գրող», 1979, 336 էջ։
  • Երկեր երեք գրքով, գիրք երրորդ, Երևան, «Սովետական գրող», 1981, 624 էջ։
  • Երգը կանչում է (պատմվածքներ), Երևան, «Սովետական գրող», 1982, 188 էջ։
  • Կյանքի կենացը (պատմվածքներ), Երևան, «Սովետական գրող», 1984, 216 էջ։
  • Հուշանովելներ, Երևան, «Սովետական գրող», 1985, 344 էջ։

Թարգմանություններ (ռուսերենից) խմբագրել

  • Մ. Բուտրովա, Պ. Նովիկով, Գործարան և կոլխոզ (պատմվածք), Ե. Պետհրատ, 1932, 9 էջ։
  • Սոֆ-Հուր, Բուլղարացի Սաշա (պատմվածք), Ե. Պետհրատ, 1932, 7 էջ։
  • Իվան Տուրգենև, Արձակ բանաստեղծություններ, Ե. Պետհրատ, 1940, 160 էջ։
  • Իվան Տուրգենև, Տնտիր երկեր (գրքի մեջ մտնող արձակ բանաստեղծությունները թարգմանել է Գ. Բեսը), Երևան, Հայպետհրատ, 1951, 416 էջ։
  • Վերա Պանովա, Պայծառ ափ (վիպակ), Երևան, Հայպետհրատ, 1951, 284 էջ։
  • Պիեսների ժողովածու (գրքում տեղ գտած Ի. Լուկովսկու «Փոքրի պտուտակը» պիեսը պիեսը թարգմանել է Գ. Բեսը), Երևան, Կուլտլուսհրատ, 1951, 186 էջ։
  • Գալինա Նիկոլաևա, Հունձ (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1953, 947 էջ։
  • Վսեվոլոդ Կոչետով, Ժուրբինների ընտանիքը (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1954, 532 էջ։
  • Գավրիլ Տրոեպոլսկի, Պրոխոր Տասնյոթերորդը և ուրիշներ (պատմվածքներ), Երևան, Հայպետհրատ, 1955, 336 էջ։
  • Կրիշան Չանդար, Պատմվածքներ, Երևան, Հայպետհրատ, 1956, 350 էջ։
  • Բելառուսական գրականության անթոլոգիա (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Գ. Բեսը), Երևան, Հայպետհրատ, 1957, 536 էջ։
  • Իվան Տուրգենև, Արձակ բանաստեղծություններ, Երևան, «Հայաստան», 1968, 168 էջ։
  • Ծաղկուն ճամփա։ Մոլդովական պատմվածների ժողովածու (գրքի մեջ մտնող գործերի մեծ մասը թարգմանել է Գ. Բեսը), Երևան, «Հայաստան», 1971, 202 էջ։

Պարգևներ, մրցանակներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=719
  2. Հայկ Խաչատրյան, Գրական տեղեկատու, Երևան, «Սովետական գրող», 1986, էջ 105։
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  4. «Бес, Гарегин Бахшиевич». feb-web.ru. Վերցված է 2019 թ․ հունվարի 5-ին.
  5. Սարինյան), Գարեգին Բես (pseud van Գարեգին Բախշիի (1976). Երկեր երեք գրքով։ Նովելներ. Հայաստան.
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գարեգին Բես» հոդվածին։
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գարեգին Բես» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 408