Գառնիկ Բարիլուսյան

հայ դերասան
(Վերահղված է Գ. Բարիլուսյանից)

Գառնիկ Բարիլուսյան (1900, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - ), հայ դերասան, թատերական գործիչ։

Գառնիկ Բարիլուսյան
Ծնվել է1900
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մասնագիտությունդերասան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Կոստանդնուպոլիսւմ։ Բեմական ասպարեզ է մտել 1915 թ., մասնակցելով Մարտիրոս Մնանկյանի և Հասանի թատերախմբերի ներկայացումներին։ Զինադադարից հետո դերասան Հայկազնի հետ Կում-Կափու թաղամասում կազմակերպել է Արևելյան թատրոնը, Մ.Մնակյանի խաղացանկով տվել ներկայացումներ (Ֆ.Շիլլերի «Ավազակներ», «Արշակ Բ», «Վարդանանց պատերազմը», «Օթելլո» և այլն)։

1923 թ. մեկնել է Ֆրանսիա։ 1924 թ. իր շուրջը համախմբելով մի քանի սիրող դերասանների, կազմակերպում է «Կովկասահայ թատերախումբը», բեմադրելով Շիրվանզադեի «Պատվի համար», «Նամուս» պիեսները, «Վարդանանց պատերազմը», «Օթելլո» և այլն։ 1930 թ. դերասան Պզտիկյանի հետ կազմակերպել է «Պանդուխտ» թատերախումբը, որը մոտ տասը տարի, մինչև 1939 թ., գործել է Ֆրանսիայում, բեմադրելով մի շարք պիեսներ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ էջ 185.