Գաբրիել Ավետիքյան

հայ բանասեր, թարգմանիչ
(Վերահղված է Գ. Ավետիքյանից)

Գաբրիել Ավետիքյան (սեպտեմբերի 19, 1750(1750-09-19)[1], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[1] - դեկտեմբերի 24, 1827(1827-12-24)[2][1], Վենետիկ, Ավստրիական կայսրություն[2][1]), հայ բանասեր, թարգմանիչ, լեզվաբան, քերական-բառարանագիր, աստվածաբան, Մխիթարյան միաբանության անդամ։

Գաբրիել Ավետիքյան
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 19, 1750(1750-09-19)[1]
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն[1]
Մահացել էդեկտեմբերի 24, 1827(1827-12-24)[2][1] (77 տարեկան)
Մահվան վայրՎենետիկ, Ավստրիական կայսրություն[2][1]
Քաղաքացիություն Վենետիկի հանրապետություն
Ազգությունհայ
Մասնագիտությունլեզվաբան, բառարանագիր, բանասեր, աստվածաբան և քերական
 Gabriel Avetikyan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Կ. Պոլսում։ Փոքր հասակից տեղափոխվել է Վենետիկ, սովորել Մխիթարյանների վարժարանում, ընդունել հոգևորականի կոչում, վարել վարչական մի շարք պաշտոններ։

Նրա առաջին աշխատությունը լույս է տեսել 1792 թվականին՝ «Քերականութիւն Թոսքանական լեզուի»։ Ապա միմյանց հետևից հրատարակել է «Մեկնութիւն չորեքտասան թղթոց Երանելւոյն Պողոսի առաքելոյն» (1806), «Բացատրութիւն շարականաց» (1814), «Քերականութիւն հայկական» (1815), «Տեսարանք, արարեալ աշխարհօրէն ոճով» (դասագիրք, 1816), «Քերականութիւն համառօտ» (1818, 1823), «պատարագամատոյց հայոց» (հայերեն և լատիներեն, 1823), ինչպես և կրոնական մի քանի գրքեր։ Մասնակցել է «Նոր բառգիրք հայկազեան լեզուի» բառարանի ստեղծմանը, գրելով ամբողջ Ա տառը։ Կատարել է թարգմանություններ, մեծ մասամբ կրոնական բովանդակությամբ։ Հրատարակել է Գրիգոր Նարեկացու «Նարեկը», նաև նրա բացատրությունը՝ «Նարեկլուծը»[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  3. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ 134-135.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 615