Գուսան Աշոտ

հայ գուսան
(Վերահղված է Գ. Աշոտից)

Աշոտ (Աշոտ Հայրապետի Դադալյան, ապրիլի 12 (25), 1907[1][2], Գորիս, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - հունվարի 28, 1989(1989-01-28)[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ գուսան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1967), ԽՍՀՄ գրողների միության անդամ (1958), ԽՄԿԿ անդամ (1946)։

Գուսան Աշոտ
Ծնվել էապրիլի 12 (25), 1907[1][2]
Գորիս, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2]
Երկիր Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 28, 1989(1989-01-28)[2] (81 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
ԳերեզմանԳորիս[2]
Մասնագիտությունգուսան
Գործիքներվոկալ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Պարգևներ
«Աշխատանքային գերազանցության համար» մեդալ,
և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ
 Gusan Ashot Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Գորիսում։ Եղել է գառնարած։ Վաղ հասակում զրկվել է մորից։ 1921 թվականին տեղափոխվել է Բաքու, ավագ եղբոր մոտ։ Այստեղ հովվական սրինգը փոխարինել է քամանչայով։ Սովորել է Բաքվի բաներիտ դպրոցում։ 1928 թվականին վերադարձել է Զանգեզուր և զբաղվել գուսանությամբ[3]։ 1948 թվականին բնակություն է հաստատել Երևանում։ Իր ղեկավարած անսամբլով համերգներ է տվել ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Նրա երգերը կատարվել են բազմաթիվ երգիչների կողմից[4]։

  Գուսան Աշոտը Զանգեզուրի հանճարեղ զավակն էր, Գորիսի հարստությունը և այդ անկրկնելի քաղաքի պատմությունը։  

Պարգևներ խմբագրել

  • ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1967)
  • «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ (27.06.1956)

Աշոտի երկերի մատենագրություն խմբագրել

  • Աշուղական երգեր, Երևան, Հայպետհրատ, 1946, 34 էջ։
  • Գուսանի սերը, Երևան, Հայպետհրատ, 1955, 128 էջ։
  • Գուսանի սերը (նոտագրված), Երևան, Հայպետհրատ, 1958, 152 էջ։
  • Սիրո կրակներ, Երևան, «Հայաստան», 1971, 130 էջ։
  • Սրտի նվագներ, Երևան, «Սովետական գրող», 1979, 112 էջ։
  • Ծովաստղիկս։ Երգեր առանց նվագակցության, Երևան, «Սովետական գրող», 1982, 263 էջ։
  • Լեռները կանչում են, Երևան, 1988։

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն Աշոտի և նրա ստեղծագործության մասին խմբագրել

  • Անդրանիկ Ս. Կարապետյան, Գուսան Աշոտի բանաստեղծական աշխարհը, Գորիս, «Տաթև համալսարան» հրատարակչություն, 1995, 112 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ 50.
  4. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ 274.
  5. Շչորս Դավթյանը Գուսան Աշոտի մասին

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 486